Մամեդ Սաիդ Օրդուբադի
Մամեդ Սաիդ Օրդուբադի (ադրբ.՝ Məmməd Səid Ordubadi), Մամեդ Հաջի աղա օղլի, մարտի 24, 1872, Օրդուբադ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 1, 1950, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀՄ), ադրբեջանական խորհրդային գրող։ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1938)[1]։
Մամեդ Սաիդ Օրդուբադի Məmməd Səid Ordubadi | |
---|---|
Ծննդյան անուն | Մամեդ Հաջի աղա օղլի |
Ծնվել է | մարտի 24, 1872 |
Ծննդավայր | Որդուար, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 1, 1950 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Մասնագիտություն | լրագրող, գրող, բանաստեղծ և դրամատուրգ |
Լեզու | ադրբեջաներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Ժանրեր | բանաստեղծություն |
Թեմաներ | Գրել է հոգվորականության և կրոնի դեմ ստեղծագործություններ |
Ուշագրավ աշխատանքներ | «Երկու տղաների ճանապարհորդությունը Եվրոպա», «Դժբախտ միլիոնատերը», «Մշուշապատ Թավրիզ», «Պայքարող քաղաքը», «Ընդհատակյա Բաքուն» և այլն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Mammad Said Ordubadi Վիքիպահեստում |
Ստեղծագործություններ
խմբագրելԱռաջին անգամ տպագրվել է 1903 թվականին։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։ Սկզբնական շրջանում գրել է բանաստեղծություններ։ Իր ստեղծագործություններում գրողը պայքարել է կրոնի, հոգևորականության, ազնվականության դեմ։ 1914 թվականին նա ուղարկվել է Սամարա։ Իր ստեղծագործություններում հրապարակում էր հակահայկական և պանիսլամական մտքեր։
«Երկու տղաների ճանապարհորդությունը Եվրոպա» (1908), «Դժբախտ միլիոնատերը» (1914) վեպերում արտահայտված են լուսավորական գաղափարներ, տրված է ֆեոդ, իրանի բռնապետ, վարչակարգի քննադատությունը։ «Մշուշապատ Թավրիզ» (1933–48, հայ. հրտ, գիրք 1, 1936), «Պայքարող քաղաքը» (1938), «Ընդհատակյա Բաքուն» (1940) վեպերը պատկերում են ազատագրական շարժումը Ադրբեջանում և Բաքվի պրոլետարիատի հեղափոխական պայքարը։
Բանաստեղծ Նիզամուն է նվիրված «Սուր և գրիչ» (մաս 1–2, 1946–1948) վեպը։ Օրդուբադին գրել է նաև դրամատուրգիական և այլ գործեր։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Լենինի և «Պատվո նշան» շքանշաններով։ 1920 թվականից սկսած դարձել է թերթի գլխավոր խմբագիրը «Yeni yol» (Նոր ուղի) — Բաքվի կոմիտեի երգեհոն։ Եղել է ԱԶԱՊՊ ընկերության անդամ նրա ստեղծման օրվանից։ 1926 թվականին Օրդուբադը գրել է պիեսա բյուրոկրատիզմի և խորհրդային բարքերի մասին։
1935 թվականին գրել է լիբրետո «Նարգիզ» օպերայի համար։ Իր պոեմներում և վիպերգերում վերջին տարիներին Օրդուբադիի մոտ առաջացել է մի միտք աշխատավոր հայերի, վրացիների, թուքերի (Արարատ) կապի մասին խորհրդային Կովկասի հետ, նկարում էր ադրբեջանական բուրժուազիայի մասին (Գերեզմանոց)։ «Թուր և փետուր» վեպը (1946-1948), որում ներկայացված է միջնադարյան Ադրբեջանը, նվիրված է Նիզամի պոետին։ Ինչպես նաև գրել է դրամատուրգիական ստեղծագործություններ, լիբրետո օպերա և օպերետ. Ադրբեջանական լեզվով թարգմանել է Ալեքսանդր Սրգեյովիչ Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Աշոտ Հակոբյանի ստեղծագործությունները, և պարգևատրվել է Լենինի, «Հարգանքի նշան» շքանշանով և այլ մեդալներով։
Հիշատակներ
խմբագրել-
Բաքվի այն տունը, որտեղ ապրել է.
-
Ադրբեջանի նամականիշը նվիրված Օրդուբադի 140 ամյակին, 2012
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամեդ Սաիդ Օրդուբադի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |