Մայա Միխայլովնա Պլիսեցկայա (ռուս.՝ Майя Михайловна Плисецкая, նոյեմբերի 20, 1925(1925-11-20)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - մայիսի 2, 2015(2015-05-02)[2][4][5][…], Մյունխեն, Գերմանիա), բալետի ռուս պարուհի և խորեոգրաֆ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1959)։

Մայա Պլիսեցկայա
ռուս.՝ Майя Михайловна Плисецкая
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1925(1925-11-20)[1][2][3][…]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Մահացել էմայիսի 2, 2015(2015-05-02)[2][4][5][…] (89 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան,  Իսպանիա,  Գերմանիա և  Լիտվա
Մասնագիտությունբալետի պարող, պարուսույց, դերասանուհի, բալետմայստեր, բալետի ուսուցիչ և հիշատակագիր
ԱմուսինMāris Liepa? և Ռոդիոն Շչեդրին
Ծնողներհայր՝ Միխայիլ Պլիսնեցկի, մայր՝ Ռախիլ Մեսերեր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքshchedrin.de
 Maya Plisetskaya Վիքիպահեստում

Ստեղծագործական կյանքը

խմբագրել

1943 թ. ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը, ընդունվել է Մեծ թատրոն։ Առաջին գլխավոր դերապարը Մաշան էր (1944, Չայկովսկու «Շելկունչիկ»)։ Պլիսեցկայայի պարն առանձնանում է բարձրարվեստ պլաստիկայով («Մեռնող կարապը», երաժշտ.՝ Սեն-Սանսի և այլն)։ Նա նորովի է մեկնաբանել Չայկովսկու, Գլազունովի, Բիզեի երաժշտությունը։ Պլիսեցկայայի անհատականությանը մոտ են և՛ քնարական, և՛ հերոսական դերապարերը՝ Օդետա-Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Պղնձե լեռան տիրուհի (Պրոկոֆևի «Քարե ծաղիկ»), Ռայմոնդա (Գլազունովի «Ռայմոնդա»), Կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Կարմեն («Կարմեն-սյուիտ», երաժշտությունը՝ Բիզե-Շչեդրինի)։ 1972 թ-ին Ն. Ի. Ռիժենկոյի և Վ. Վ. Սմիռնով-Գոլովանովի հետ բեմադրել է «Աննա Կարենինա» (ըստ Լև Տոլստոյի) բալետը։ Պլիսեցկայան հյուրախաղերով շրջել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կանադայում և այլուր։ 1957-ին Երևանում հանդես է եկել Օդետա-Օդիլիայի (Չայկովսկու «Կարապի լիճը»), Զարեմայի (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Կիտրիի (Մինկուսի «Դոն Կիխոտ») դերապարերով։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ 1958 թ. ամուսնացել է ռուս կոմպոզիտոր Ռոդիոն Կոնստանտինովիչ Շչեդրինի հետ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Պլիսեցկայա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Պլիսեցկայա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։