Մայքլ Արլեն

հայ ակնարկագիր, վիպագիր, դրամատուրգ, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գույումճյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մայքլ Արլեն (Տիգրան Սարգսի Գույումճյան, նոյեմբերի 16, 1895(1895-11-16)[1][2][3][…], Ռուսե, Բուլղարիա[4] - հունիսի 23, 1956(1956-06-23)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), սփյուռքահայ անգլիագիր գրող։ Նրա գրական վարպետությունը բարձր են գնահատել ամերիկյան արձակի այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք են Սքոթ Ֆիցջերալդը և Էռնեստ Հեմինգուեյը, ինչպես նաև՝ Վիլյամ Սարոյանը։

Մայքլ Արլեն
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Տիգրան Գույումճեան և անգլ.՝ Dikran Sarkis Kouyoumdjian
Ծնվել էնոյեմբերի 16, 1895(1895-11-16)[1][2][3][…]
ԾննդավայրՌուսե, Բուլղարիա[4]
Վախճանվել էհունիսի 23, 1956(1956-06-23)[1][2][3][…] (60 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանԳոլդերս Գրին[5]
Մասնագիտությունակնարկագիր, գրող, դրամատուրգ և վիպասան
Լեզուանգլերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄալվերն քոլեջ և Էդինբուրգի համալսարան
Ստեղծագործական շրջան1916-1939
Ժանրերդրամա
ԱշխատավայրThe New Age և Դեյլի էքսպրես[4]
ԱմուսինԱտալանտա Մերկատի
ԶավակներՄայքլ Ջոն Արլեն
Վենեցիա Արլե
 Michael Arlen Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մայքլ Արլենը ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 16–ին, Բուլղարիայի Ռուշչուկ (հիմա՝ Ռուսե) քաղաքում։ Նրա նախնիներն անեցիներ էին, որ գաղթել էին Կ. Պոլիս, այնտեղից՝ Բուլղարիա։

1913 թվականին նա մեկնում է Լոնդոն և ուսանում բժշկություն։ 1922 թվականից ընդունում է բրիտանական քաղաքացիություն։

1941 թվականից նա բնակություն է հաստատում ԱՄՆ–ում, ուր տեղափոխվել էր ընտանիքը։ Վախճանվել է 1956 թ. հունիսի 23-ին, Նյու Յորքում։

Գրական գործունեություն

խմբագրել

1924 թվականին լույս է տեսնում նրա «Կանաչ գլխարկը» վեպը, որը նրան բերում է համաշխարհային փառք։ Վեպն արժանանում է մի քանի հրատարակության, թարգմանվում աշխարհի տարբեր լեզուներով։ Վեպը նաև բեմադրվել է ու էկրանավորվել։

«Կանաչ գլխարկը» մի սիրո պատմություն է։ Սիրող երիտասարդները ժամանակի բարոյական կաշկանդումների պայմաններում ստիպված են լինում որոշ ժամանակով հեռանալ իրարից, բայց 11 տարի անց նրանք վերագտնում են իրար։ Վեպում պատկերված է Անգլիայի բարձրաշխարհիկ հանրության կյանքը։ Հերոսուհու բարոյական կերպարը երկար տարիներ չափանիշ էր արևմտյան երիտասարդության համար։

Ստեղծագործությունների ցանկ

խմբագրել
  • «Լոնդոնյան արկածախնդրություն» (1920)
  • «Կանաչ գլխարկը» վեպ (1924)
  • «Տղամարդիկ երկար չեն սիրում կանանց» վեպ (1931)
  • «Թռչող հոլանդացին» վեպ (1989)

շարունակելի

Կարդացեք նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Արլեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 545