Մայքլ Բին

ամերիկացի դերասան

Մայքլ Քեննել Բին[2] (անգլ.՝ Michael Connell Biehn, հուլիսի 31, 1956(1956-07-31)[1], Աննիստոն, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, հայտնի է Ջեյմս Քեմերոնի ֆանտաստիկ մարտաֆիլմերով («Տերմինատոր», «Օտարները» և «Անդունդ»)։

Մայքլ Բին
Ծնվել էհուլիսի 31, 1956(1956-07-31)[1] (68 տարեկան)
ԾննդավայրԱննիստոն, Ալաբամա, ԱՄՆ
ԿրթությունԱրիզոնայի համալսարան և Lake Havasu High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, մոդել, սցենարիստ և կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Ջենիֆեր Բլենք
Համատեղ ապրող(ներ)Ջենիֆեր Բլենք
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Դերասանը ծնվել է Ալաբամայում։ Երբ նա երիտասարդ էր, ծնողների հետ տեղափոխվել է Նեբրասկա, հետո տեղափոխվել է Արիզոնա, որտեղ ավարտել է տեղի համալսարանի դրամատիկական բաժինը։ Յոթանասունականների կեսերին Բինը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ դարձել է մոդել, նկարահանվել է գովազդներում և փոքր հեռուստասերիալներում։ Առաջին անգամ ճանաչություն է ձեռք բերել՝ մարմնավորելով հանցագործի «Երկրպագու» ֆիլմում։ Նրա հաջորդ դերը եղել է «Կարգապահության լորդերը» ֆիլմում, որը էկրաններ է բարձրացել 1983 թվականին։ Ֆիլմը հաջողված էր և հավաքել է ավելի քան 11 միլիոն դոլար շահույթ, այդպիսով Բինը ամրապնդել է իր հաջողությունը։ 1983 թվականին Մայքլը հայտնվել է «Տերմինատոր» ծրագրում, որը նրա համար դարձավ աստղային ֆիլմ։ Այդ ժամանակ «Տերմինատորը» ընդամենը եղել է սկսնակ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի քիչ բյուջե ունեցող մարտաֆիլմ։ «Տերմինատոր»-ի դերերից մեկը հասնում է Բինին, չնայած Ջեյմս Քեմերոնը մեծ ռիսկի էր դիմում՝ կիբեր-մարդասպանի դերի համար հրավիրելով Առնոլդ Շվարցենեգերին, ով մինչև հիմա մարմնավորել է լավ տղաների, իսկ դրական տղայի դերը տալով դերասանի, ով հայտնիություն է ձեռք բերել հանցագործի դերով։ Նկարահանումների ժամանակ Բինը ընկերանում է Ջեյմս Քեմերոնի հետ։ Պատրաստումների ընթացքում Մայքլը հաճախել է հրաձգության դասերի, ուսումնասիրել է իր հերոսին։

1984 թվականի աշնանը, առանց յուրահատուկ գովազդի, «Տերմինատորը» ցուցադրվեց և ներկրողների համար անսպասելիորեն հավաքեց 40 միլիոն դոլար։ «Տերմինատոր»-ից հետո Բինը համոզվել է, որ պետք է ընտրել լավ ռեժիսորի կամ լավ սցենարիստի։ Քեմերոնի հետ համագործակցությունը Բինը շարունակել է նաև «Օտարները» ֆիլմում, որտեղ Քեմերոնը նրան առաջարկել է զինվորներից մեկի դերը, ով բախվում է այլմոլորակային հրեշների հետ։ Այդ ֆիլմում Բինը հայտնվում է վերջին պահին․ ի սկզբանե նրա դերում «Օտարները» ֆիլմում հաստատվել էր Ջեյմս Ռեմարը, բայց նկարահանումների մեկնարկից երեք օր անց, Ջեյմս Քեմերոնի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Ռեմարը լքել է նկարահանման հրապարակը։ Երբ Քեմերոնը օգնությամբ դիմում է Բինին, նա միանգամից թռչում է Անգլիա, որտեղ անցկացվում էին նկարահանումները, որպեսզի օգնի իր ընկերոջը։ Այդ ֆիլմը Բինի համար դարձավ «հերոսական կինոկարիերայի» կուլմինացիան։

Հաջորդող ֆիլմերում նա հեռանում է «լավ տղաների» կերպարից․ մարմնավորել է ոստիկանի «Ուիլյամ Ֆրիդկինի «Կատաղություն» ֆիլմում, նկարահանվել է Դեմի Մուրի հետ «Յոթերորդ նախանշանը» առեղծվածային ֆիլմում, մարմնավորելով պատերազմի վիրավոր վետերանի «Ոչ խորը գերեզմանում» դրամայում։ Այս ֆիլմերը, չավելացնելով նրան ճանաչություն, ցույց են տվել, որքան լայն է նրա դերասանական հնարավորությունների շրջանակը։ «Վատ տղայի» դերին նա վերադարձել է Ջեյմս Քեմերոնի «Անդունդ» ֆիլմում, որը դարձավ Մայքլ ԲԻնի և Ջեյմս Քեմերոնի միասնական վերջին խոշոր ծրագիրը, բացառությամբ «Տերմինատոր 2. Դատաստանի օր» ֆիլը, քանի որ ռեժիսորն այլևս չի հրավիրել դերասանին նկարահանվելու իր ֆիլմերում։

1990 թվականին էկրաններին է բարձրացել «Ծովային կատուներ» ֆիլմը, որտեղ Մայքը մարմնավորել է գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը ստացել է ցածր գնահատականներ, բայց ծրագրում հավաքել է ավելի քան 25 միլիոն դոլար։ Դրանից հետո նրա կարիերան անկում է ապրել։ Բինի հաջորդ ֆիլմը եղել է «Դանդաղ շարջման ռումբը» ֆիլմը, որում նա խաղացել է գլխավոր դեր։ Ֆիլմը ձախողում էր․ 6 միլիոն դոլար բյուջե ունենալով ֆիլմը հավաքել է ընդամենը 64 հազար։ Ձախողված էր նաև նրա հաջորդ «Մահացու անկում», «Անբարոյական» ֆիլմերը։ Դրանից հետո Մայքլի համբավը վերջնականապես խարխլվել է, և մի քանի տարիների ընթացքում նա նկարահանվել է քիչ բյուջե ունեցող ֆիլմերում և հեռուստատեսությունում՝ հիմնականում խաղալով երկրորդական դերերում։ Այդ շրջանում կարելի է առանձնացնել մի քանի ֆիլմեր՝ «Ժայռը» Նիկոլաս Քեյջի մասնակցության, որտեղ Բինը խաղացել է հրամանատար Անդերսոնի երկրորդական դերը և «Պատերազմի արվեստը» ֆիլմը Ուեսլի Սնայփսոնի հետ գլխավոր դերում։

Միայն 2000-ական թվականների վերջին նկատվել է դերասանի կարրիերայի վերածնունդ։ Այդ ընթացքում նշանակալից են Մայքլի այնպիսի դերերը, ինչպիսիք են շերիֆ Հեյգը Ռոբերտ Ռոդրիգեսի մոտ, «Վախի մոլորակ» ֆիլմում։

ՖԻլմագրություն

խմբագրել
  • 1978 - «Grease» (առանց ենթագրերում նշվելու)
  • 1978 - «Coach»
  • 1980 - «Hog Wild»
  • 1981 - «Երկրպագու» / The Fan
  • 1983 - «The Lords of Discipline»
  • 1984 - « Տերմինատոր» / The Terminator - Քայլ Ռիզ
  • 1986 - «Օտարները» / Aliens - կապրալ Դուեյն Հիքս
  • 1988 - «Յոթերորդ նախանշան» / The Seventh Sign
  • 1988 - «In a Shallow Grave»
  • 1988 - «Կատաղություն» / Rampage
  • 1989 - «Անդունդ» / The Abyss
  • 1990 - «Ծովային կատուներ» / Navy Seals - հրամանատար Ջեյմս Քարեն
  • 1991 - «Տերմինատոր 2. Դատաստանի օր» / Terminator 2: Judgment Day (ռեժիսուրական տարբերակ) - Քայլ Ռիզ
  • 1991 - «Դանդաղ շարժման ռումբը» / Timebomb
  • 1992 - «К2» / K2
  • 1992 - «Համ և սպանություն» / A Taste For Killing
  • 1993 - «Մահացու անկում» / Deadfall
  • 1993 - «Թումսթոուն․ Վայրի արևմուտքի լեգենդը» / Tombstone
  • 1994 - «Կարմիր ձողեր» / Deep Red
  • 1994 - «Որսորդի արյունը» / Blood Of The Hunter
  • 1995 - «Կույրերի թագավորություն» / In the Kingdom of the Blind, the Man with One Eye Is King
  • 1995 - «Անբարոյական/ Jade
  • 1995 - «Խաբված վստահություն» / Breach Of Trust
  • 1996 - / Mojave Moon
  • 1996 - / Crash
  • 1996 - «Ժայռ» / The Rock - «Командир SEAL ВМС США Андерсон
  • 1997 - «Մահացածները չեն պարում» / Dead Men Can’t Dance
  • 1997 - / The Ride
  • 1997 - «Աստերոիդ» / Asteroid
  • 1998 - «Արծաթե գայլ» / Silver Wolf
  • 1998 - «Ամերիկական վիշապներ» / American Dragons
  • 1998 - «Սյուզնի դավադրական ծրագիրը» / Susan’s Plan
  • 2000 - «Հրամանի կատարում» / Chain of Command
  • 2000 - «Չերրի Ֆոլսի սպանությունը» / Cherry Falls - շերիֆ Բրենթ Մարկեն
  • 2000 - «Պատերազմի արվեստը» / The Art of War - Ռոբերտ Բլայ
  • 2001 - «Հավիտենական մարտ» / Megiddo: The Omega Code 2
  • 2002 - «Ժամանակ կանգնեցնող» / Clockstoppers
  • 2002 - «Borderline
  • 2005 - «Քրեյզի» / Havoc
  • 2005 - «/ Maang lung
  • 2006 - «Անկուշտը» / The Insatiable - Ստրիկլանդ
  • 2007 - «Վախի մոլորակ» / Planet Terror
  • 2010 - «Գիժ 9» / Psych:9
  • 2011 - «Բաժանողը» / The Divide - Մայք, հակաօդային ապաստարանների տերը
  • 2012 - «Աղջիկ սուշի» / Sushi Girl
  • 2014 - «Կարիճների արքան 4․ Կորցրած գահ» / The Scorpion King 4: Quest for Power - թագավոր Յանիկ
  • 2017 - «Ստվեր» / The Shadow Effect
  • TBA - «Ֆերմա» / The Farm - Ջոննի Դիքենս
  • TBA - «Օտար 5» / Untitled Neill Blomkamp/Alien Project - կապրալ Դուեյն Հիքս, շշուկներ

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Բին» հոդվածին։