Մայքլ Ջոն Գեմբոն
Սըր Մայքլ Ջոն Գեմբոն (անգլ.՝ Sir Michael John Gambon, հոկտեմբերի 19, 1940[1][2][3][…], Դուբլին, Իռլանդիա - սեպտեմբերի 27, 2023[4][5], Ուիթհամ, Braintree, Էսեքս, Էսեքս, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանական թատրոնի, կինոյի և հեռուստատեսության, ինչպես նաև BAFTA-ի քառակի մրցանակակիր (1987, 2000, 2001, 2002), առաջադրվել է «Էմմի» (2002) «Ոսկե Գլոբուս» (2003) և ստացել է բազմաթիվ մրցանակներ կինոմատոգրաֆիկայի գիլդիայի կողմից։
Մայքլ Ջոն Գեմբոն անգլ.՝ Michael John Gambon | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1940[1][2][3][…] |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա |
Մահացել է | սեպտեմբերի 27, 2023[4][5] (82 տարեկան) |
Մահվան վայր | Ուիթհամ, Braintree, Էսեքս, Էսեքս, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա[6] և St Aloysius RC College?[7] |
Քաղաքացիություն | Իռլանդիա և Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | հնչյունավորող, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Ընտրանի | Հարրի Փոթեր, The Singing Detective? և Maigret? |
Ամուսին(ներ) | Anne Miller?[8] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՄայքլ Գեմբոնը ծնվել է 1940 թվականի՝ հոկտեմբերի 19-ին Իռլանդիայում։ Երբ դերասանը ընդունվեց Բրիտանիայի Ազգային թատրոն, իր կարիերան վերելք ապրեց։ Այդ ժամանակ թատրոնը ղեկավարում էր սըր Լոուրենս Օլիվյեն, իսկ Գեմբոնը մասնակցում էր Ալան Այկբուրնայի պիեսի բեմադրությանը։ Գեմբոնը հայտնի դարձավ 1980-ականներին, երբ խաղացել էր «Գալիլեյի կյանքը» բեմադրությունում։
Այդ ժամանակից սկսած, դերասանը պարբերաբար հայտնվում էր Ազգային թատրոնի Թագավորության բեմում, որտեղ մարմնավորում էր կերպարներ ինչպես՝ Թագավոր Լիրը, Օթելլոն և Մարկ Անտոնիյը։ Ներկա ժամանակաշրջանում ամենահարգված բրիտանական դերասաններից է։ Բրիտանական կայսրության և միաբանության Կոմանդորը։
Անձնական կյանք
խմբագրելՄայքլն ամուսնացել էր բրիտանացի դերասանուհի Էննի Միլլերի հետ, այդ ամուսնությունից 1967 թվականին ծնվեց Ֆերգյուսը։ 2004 թվականից նա ապրում է Ֆիլիպա Հարտի հետ, ով նրանից երիտասարդ է 25 տարով։ 2007 թվականին ծնվեց Մայքլի որդին, ում անվանեցին հոր պատվին։ 2009 թվականի՝ հունիսի 23-ին ծնվեց նրանց երկրորդ որդին։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ | Ֆիլմի իրական անվանումը | Կերպար |
---|---|---|---|
1965 | Օթելլո | Othello | |
1974 | The Beast must Die | ||
1985 | Կրիայի օրագիրը | Turtle Diary | |
1986 | The Singing Detective | ||
1989 | The Rachel Papers | ||
Չոր սպիտակ սեզոն | A Dry White Season | ||
Խոհարար, գող, նրա կինը և նրա սիրեկանը | The Cook, the Thief, His Wife & Her Lover | Ալբերտ Սպիկա | |
1991 | Ավազակները | Mobsters | |
1992 | Խաղալիքներ | Toys | |
1992-1993 | Մեգրե | Maigret | Կոմիսար Մեգրե |
1994 | A Man of No Importance | ||
Բրոունինգի տարբերակը | The Browning Version | ||
1996 | Մերի Ռայլի | Mary Reilly | |
1998 | Պարեր Լունազի ժամանակ | Dancing at Lughnasa | Ջեկ Մանդի |
1999 | Քնած հովիտը | Sleepy Hollow | Բալտուս Վան Տասել |
Լրտես | The Insider | ||
Պլանքեթը և Մաքլեյնը | Plunkett & Macleane | ||
Վերջին Սեպտեմբերը | The Last September | սըր Ռիչարդ Նեյլոր | |
2000 | Տևողություն | Longitude | Ջոն Հարիսոն |
2001 | Գոսֆորդ | Gosford Park | |
Անգլիական գողություն | High Heels and Low Lifes | Kerrigan | |
Սուրբ ծննդյան հեքիաթ | Christmas Carol: A Movie | Ներկայի ոգին (ձայնագրություն) | |
2002 | Ալի Ջի | Ali G Indahouse | Ուելսի առաջին նախարարը |
Հարի Փոթերը և Գաղտնի սենյակը | en:Harry Potter and the Chamber of Secrets | Ալբուս Դամբլդոր (հիշողություններում) | |
Ճանապարհ դեպի պատերազմ | Path to War | ԱՄՆ-ի նախագահ Լինդոն Ջոնսոն | |
2003 | Open Range | ||
Սիլվիյա | Sylvia | պրոսֆեսոր Թոմաս | |
2004 | Թատրոն | Being Julia | Ջիմի Լենգթոն |
Հարի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը | Harry Potter and the Prisoner of Azkaban | Ալբուս Դամբլդոր | |
Երկնային կապիտանը և ապագայի խաղաղությունը | Sky Captain and the World of Tomorrow | ||
Շերտավոր տորթ | Layer Cake | Էդի Թեմպլ | |
The Life Aquatic with Steve Zissou | |||
2005 | Հարի Փոթերը և Հրե գավաթը | Harry Potter and the Goblet of Fire | Ալբուս Դամբլդոր |
2006 | Զարմանալի թեթևություն | Amazing Grace | |
Օմեն | The Omen | Bugenhagen | |
2007 | Կեղծ հրապուրանք | The Good Shepherd | բժիշ Ֆրեդերիքս |
Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը | Harry Potter and the Order of the Phoenix | Ալբուս Դամբլդոր | |
Բարի Գիշեր | The Good Night | Alan Weigert | |
Կրենֆորդ | Cranford | Թոմաս Հոլբրուք | |
2008 | Վերադարձ Բրայսհերդ | Brideshead Revisited | լորդ Մարչմեյն |
2009 | Հարի Փոթերը և Խառնարյուն արքայազնը | Harry Potter and the Half-Blood Prince | Ալբուս Դամբլդոր |
Էմմա | Emma | պարոն Մուդհաուս | |
2009 | Հիանալի պարոն Ֆոքսը | Fantastic Mr. Fox | Ֆրանկլին Բին (ձայնագրություն) |
2010 | Իլայի գիրքը | The Book of Eli | Ջորջ |
Դոկտոր ով | Doctor Who | Կազրան Սերդիկ ( էպիզոդ «Սուրբ ծննդյան երգ») | |
Հարի Փոթերը և Մահվան պարգևները.Մաս 1 | Harry Potter and the Deathly Hallows — Part 1 | Ալբուս Դամբլդորի ուրվական | |
Խոսում է Թագավորը | The King’s Speech | Գեորգ V թագավոր | |
2011 | Հարի Փոթերը և Մահվան պարգևները.Մաս 2 | Harry Potter and the Deathly Hallows — Part 2 | Ալբուս Դամբլդորի ուրվական |
2011 | Հաջողություն | Luck | Միխաել |
2012 | Կվարտետ | Quartet | Սեդրիկ Լեվինգսթոն |
2015 | Անսպասելի Պաշտոն | The Casual Vacancy | Հովարդ Մոլիսոն |
2016 | Դատարկ թագ:Վարդերի պատերազմ | The Hollow Crown: The Wars of the Roses | Էդմունդ Մորտիմեր |
Հետաքրքիր փաստեր
խմբագրելTop Gear ճանապարհի վերջին շրջանցումն անվանեցին Մայքլի պատվին, որտեղ նա մասնակցում էր «Բյուջետային մեքենայով աստղը» ֆիլմի նկարահանումներին[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Michael Gambon, Dumbledore in the ‘Harry Potter’ Films, Dies at 82 — The New York Times, 2023.
- ↑ 5,0 5,1 5,2 Michael Gambon, veteran actor who played Dumbledore in ‘Harry Potter’ films, dies at age 82 — AP, 2023.
- ↑ Michael Gambon Biography // Biography: Historical & Celebrity Profiles
- ↑ 7,0 7,1 7,2 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ https://www.mirror.co.uk/3am/celebrity-news/casual-vacancys-sir-michael-gambons-5171035
- ↑ 8-й эпизод 1-го сезона Top Gear.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մայքլ Գեմբոն (անգլ.) Internet Movie Database կայքում