Մայքլ Ստալբերգ
Մայքլ Ստալբերգ (անգլ.՝ Michael S. Stuhlbarg, հուլիսի 5, 1968[1], Լոնգ Բիչ, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասան։ 2009 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուսի» որպես տղամարդու լավագույն դերակատար։
![]() անգլ.՝ Michael Stuhlbarg | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 5, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Լոնգ Բիչ, Կալիֆոռնիա |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, UCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց և Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Կենսագրություն
խմբագրելՄայքլ Ստալբերգը ծնվել է Կալիֆորնիա նահանգի Լոնգ Բիչ քաղաքում, հրեական ընտանիքում[2]։
Դերասանի վարպետության դասեր է վերցրել Ջուլյարդի դպրոցում, Մեծ Բրիտանիայի ազգային երիտասարդական, Լոնդոնի համալսարանում և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում։ Միմիկա է սովորել միմոս Մարսելիա Մարսոյի մոտ[3]։ Համալսարանից հետո դառնում է թատրոնի նշանավոր դերասան և անհընդհատ զբաղվում շատ թատերական ներկայացումներում։ Նա մասնակցել է հետևյալ ներկայացումներում՝ Old Wicked Songs (1996 թվական), Long Day’s Journey into Night (1998 թվական) և The Pillowman (2005 թվական)։ Այդ դերի համար առաջին անգամ պարգևատրվել է «Թոնի» մրցանակով[4]։
Դերասանը նկարահանվել է նաև շատ հեռուստանախագծերում, զորօրինակ «Օրենք և կարգ», «Հիմարիկ Բեթթի» և այլն[4]։
Նրա ավանդը կինոմատոգրաֆիայի մեջ սահմանափակվել է երկրորդական դերեր կատարելով։ Ինչպիսիք են դատավոր Ռիդլի Սքոթի դերը «Ստի հանրագումար» և այլ աննշան դերեր։ 2009 թվականին Կոյեն եղբայրները նրան են ներկայացրել համալսարանական պրոֆեսոր Լարի Հոփնիկի գլխավոր դերը «Լուրջ մարդը» ֆիլմում, որի համար դերասանը արժանացել է շատ մրցանակների։
2010 թվականից Մայքլը նկարահանվում է «HBO» հեռուստաալիքի «Ընդհատակյա կայսրություն»(«Boardwalk Empire») հեռուստասերիալում, որի պրեմիերան կայացել է նույն թվականի սեպտեմբերի 19-ին։
2012 թվականին նկարահանվել է Սևազգեստ մարդիկ 3 ֆիլմում։
Ֆիլմագրություն
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը |
---|---|---|---|
1998 | «Սուտակներից թանկ» | A Price Above Rubies | երիտասարդ ռուս.՝ хасид |
2001 | «Գորշ գոտի» | The Grey Zone | Կոեն |
2008 | «Ստի հանրագումար» | Body of Lies | դատավոր |
2009 | «Լուրջ մարդը» | A Serious Man | Լարի Հոփնիկ |
2010 | «Ընդհատակյա կայսրություն» | Boardwalk Empire (TV series) | Առնոլդ Ռոտշտայն |
2012 | «Ընդհատակյա կայսրություն» | Boardwalk Empire (TV series) | Առնոլդ Ռոտշտայն |
2011 | «Ժամանակի պահապանը» | Hugo | Ռենե Թեբարդ |
2012 | «Սևազգեստ մարդիկ 3» | Men in Black III | Գրիֆֆին |
2012 | «Յոթ խելառները» | Seven Psychopaths | Թոմմի |
2012 | «Լինքոլն» | Lincoln | Ջորջ Յեյման |
2012 | «Հիչքոք» | Hitchcock | Լյու Վասերման |
2013 | «Հասմիկ» | Blue Jasmine | դոկտոր Ֆլիկեր |
2015 | «Սթիվ Ջոբս» | Steve Jobs | Էնդի Հերցվելդ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ «Michael Stuhlbarg». Broadway.com. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 16-ին.(չաշխատող հղում)
- ↑ Michael Stuhlbarg: Coen brothers get their 'Serious Man'
- ↑ 4,0 4,1 «Cast and Crew - Michael Stuhlbarg». Filminfocus.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Ստալբերգ» հոդվածին։ |