Մայքլ Տեր-Պողոսյան
Մայքլ Տեր-Պողոսյան (անգլ.՝ Michel Ter-Pogossian, ապրիլի 21, 1925[1], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն - հունիսի 19, 1996[2][3], Փարիզ, Ֆրանսիա), հայազգի ֆիզիկոս, գյուտարար, Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի (Positron emission tomography (PET)) հայրերից մեկն է։ Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը ստեղծողներից մեկը (1975)[4]։
Մայքլ Տեր-Պողոսյան Michel Ter-Pogossian | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1925[1] Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն |
Մահացել է | հունիսի 19, 1996[2][3] (71 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Բեռլին |
Քաղաքացիություն | Վայմարյան Հանրապետություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս և գյուտարար |
Հաստատություն(ներ) | Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում |
Ալմա մատեր | Փարիզի համալսարան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՏեր-Պողոսյանը ծնվել է Բեռլինում, եղել է իր ծնողների միակ զավակը։ Նրա ծնողները հաստատվել էին Գերմանիայում` փախչելով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, երբ նա երեխա էր։ Նա գիտական կոչումներ է ստացել Փարիզի համալսարանից և Ռադիումի ինստիտուտից։ 1946 թվականին արտագաղթում է ԱՄՆ Վաշինգտոնի սբ. Լուիսի անվան համալսարանում (Washington University of St. Louis) սովորելու համար։ Ավելի ուշ ընդունվում է նույն համալսարանի մեկ այլ ֆակուլտետ` Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոց (Washington University School of Medicine)։
Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիա
խմբագրել1977 թվականին Միքայել Տեր-Պողոսյանը ստեղծել է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը։ Տոմոգրաֆն օգտագործվում է քաղցկեղային գոյացության հայտնաբերման համար, ինչպես նաև՝ սրտային հիվանդությունների վերահսկման ժամանակ։ Այն հեղաշրջում առաջ բերեց ուղեղի ֆունկցիաների ըմբռնման ասպարեզում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://beckerexhibits.wustl.edu/mig/bios/terpogossian.html
- ↑ 2,0 2,1 2,2 http://tamarnajarian.wordpress.com/category/armenian-fact-of-the-day/armenian-inventors/
- ↑ 3,0 3,1 3,2 Base biographique (ֆր.) — BIU Santé.
- ↑ The Disintegration of Se75 Արխիվացված 2011-11-26 Wayback Machine / Physical Review 75, 995 – Published 1 April 1949;
(չաշխատող հղում)Orbituary — Dr. Michel M. Ter-Pogossian, Արխիվացված 2007-08-06 Wayback MachinePET pioneer dies at age 71 Արխիվացված 2007-10-16 Wayback Machine