Մայքլ Կրիգեր (մարտի 4, 1986(1986-03-04), Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլաամերիկացի ձեռնարկատեր և ծրագրավորող, ով Քևին Սիսթրոմի հետ միասին ստեղծել է Ինստագրամը և դարձել դրա CTO-ն։ Երբ Կրիգերը դարձել է CTO, ինստագրամը մի քանի միլիոն օգտատերերից անցում է կատարել ամսական 1 միլիարդ ակտիվ օգտատիրոջ[1]։

Մայք Կրիգեր
Դիմանկար
Ծնվել էմարտի 4, 1986(1986-03-04) (38 տարեկան)
ԾննդավայրՍան Պաուլո, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունՍթենֆորդի համալսարան
Մասնագիտությունճարտարագետ և գործարար
 Mike Krieger Վիքիպահեստում

2018 թվականի սեպտեմբերի 24-ին հայտարարվել է, որ Կրիգերը և Սիսթրոմը հրաժարվում են Ինստագրամից։

Կյանք և կարիերա

խմբագրել

Կրիգերը ծնվել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, իսկ 2004 թվականին տեղափոխվել է Կալիֆոռնիա, որպեսզի սովորի Սթենֆորդ համալսարանում[2]։ Սթենֆորդում՝ որտեղ նա սովորում էր մաթեմատիկական լեզվաբանություն, ծանոթացել է Քևին Սիսթրոմի հետ[3]։ Երկուսով 2010 թվականին հիմնադրել են Ինստագրամը[4]։ Կրիգերը և Սիսթրոմը մտադիր էին ստեղծել check-in հավելված, որը միայն նկարների համար էր։ Առաջին օրերին ինժեներների և օգտատերերի մի մասը ստեղծվել էր Կրիգերի կողմից։ Ինստագրամի առաջին օրերի հետ կապված պատմություններից մեկը, որը գրառելել է Կրիգերը, հետևյալն է.

Մի անգամ ես արթնացա և տեսա էլեկտրոնային նամակը, որ կայքը ստեղծվել է, և ես ցանկանում էի իմանալ, թե ով է այն շտկել։ Շե՛յն, դու՞ ես շտկել։ Քև՛, դու՞ ես շտկել։ Ոչ։ Եվ, վերջապես, տերմինալում սեղմում եք և հասկանում, թե որն էր ձեր մուտքագրած վերջին բանը։ Այսպիսով, ըստ երևույթին, առավոտյան 3:30-ին ես ինչ-որ կերպ կարողացա, հարբած վիճակում, վերակենդանացնել Ինստագրամը։ Ահա, թե ինչքան էինք պայքարում այդ օրերին[5]։

Ինստագրամից հետո նա ձեռք է բերել Facebook-ը, Կրիգերը պարտավորվել է ինքնուրյույն կառուցել և զարգացնել Ինստագրամը։ Քանի որ օգտագործողների բազան ընդլայնվում էր, Կրիգերը վստահեցրել է, որ պլատֆորմը փոքր բիզնեսին հնարավորություն է տալիս զարգանալ, և որ այն շարունակում է մնալ անվտանգ դեռահասների համար[6][7]։

2020 թվականի ապրիլի 18-ին Մայք Կրիգերը Քևին Սիսթրոմի հետթիմ է կազմել և նորից սկսել իր առաջին արտադրանքը թողարկել՝ Facebook-ից, Rt.live-ից դուրս գալուց հետո։ Rt.live-ը կայք է, որը ցույց է տալիս թե որքան արագ է տարածվում COVID-19-ը յուրաքանչյուր երկրում[8]։

Բարեգործություն

խմբագրել

2015 թվականի ապրիլին Կրիգերը հայտարարել է, որ GiveWell ընկերության հետ առաջիկա երկու տարում կնվիրաբերի 750,000 ԱՄՆ դոլար։ Հիմնադրամը պետք է օգնի այն գործողություններին, որոնք 90%-ով հատկացված են «Բաց մարդասիրության նախագծի» կողմից հավանության արժանացած դրամաշնորհներին[9]։

Անձնական կյանք

խմբագրել

Կրիգերն ամուսնացել է Քեյթլին Թրիգգերի հետ[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Instagram hits 1 billion monthly users, up from 800M in September». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
  2. Joe Garofoli (2012 թ․ հունվարի 24). «Steve Jobs' widow, Instagram founder sitting with Michelle Obama at State of the Union». SFGate.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  3. Somini Sengupta, Nicole Perlroth and Jenna Wortham (2012 թ․ ապրիլի 13). «Behind Instagram's Success, Networking the Old Way». New York Times.
  4. Christine Longorio (2012 թ․ ապրիլի 9). «Kevin Systrom and Mike Krieger, Founders of Instagram». Inc. magazine.
  5. Keynote: Instagram Founders Kevin Systrom & Mike Krieger | SXSW 2019 (անգլերեն), Վերցված է 2019-10-25-ին
  6. «Mike Krieger on Instagram: "I love the story behind Donuts Damari (@donutsdamari). The founders, Carolina and Mariana, started their company a year ago, and deliver…"». Instagram (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. «Mike Krieger on Instagram: "Today, Instagram announced a set of new products at the #f82018 conference, including integrations with other apps like @spotify, a new…"». Instagram (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  8. «Instagram founders launch COVID-19 spread tracker Rt.live». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.(չաշխատող հղում)
  9. Karnofsky, Holden (2015 թ․ ապրիլի 23). «Co-funding Partnership with Kaitlyn Trigger and Mike Krieger». GiveWell.
  10. Sarah Thornton, "Kaitlyn Trigger On Her Wedding to Instagram Co-Founder Mike Krieger, Being a Woman in Tech, and Her Growing Art Collection", August 11, 2015

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայք Կրիգեր» հոդվածին։