Մանաշիդ, գյուղական բնակավայր Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն Շահումյան ավանից 10,2 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1270-1370 մ բարձրության վրա՝ Բուզլուխ և Էրքեջ գյուղերի միջնահատվածում, Կյուրակչայ գետի աջ կողմում, գեղատեսիլ բարձունքի վրա։

Գյուղական համայնք
Մանաշիդ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյանի շրջան
ՀամայնքԳերանբոյի շրջան
Այլ անվանումներՄանաշեթ, Մանաշեն, Մանանշիթ, Մանաշ շեն, Մանուշ շեն
ԲԾՄ1341 մետր
Բնակչություն400 մարդ (1890-ականներ)
Ժամային գոտիUTC+4
Մանաշիդ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մանաշիդ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Ոներ առողջարար կլիմա։

Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղը հայաթավել և բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Այն այժմ մտցված է Ադրբեջանի Գորանբոյի շրջանի մեջ։ Ունի 298 բնակիչ։ Էրքեջ գյուղի հետ կազմում է Մանաշիդ համայնքը[1]։ Գյուղում մինչև Օղակ գործողությունը մեծամասնոթյունը հայեր էին[2]։

Պատմություն

խմբագրել

1890-ական թվականներին մտել է Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառի մեջ և ուներ 40 տուն՝ 400 հայ բնակչով։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1991 թվականի հուլիսի 16-ին ադրբեջանցիները գրավում են Մանաշիդը, սակայն նույն թվականի սեպտեմբերի 13-ին հայկական ուժերին հաջողվում է ազատագրել գյուղը։ Մեկ տարի անց ադրբեջանցիները շրջանի մյուս գյուղերի հետ գրավում են նաև Մանաշիդը[3]։

Բնակչություն

խմբագրել

Մանաշիդի բնակչությունը 1830-ական թվականներից մինչև 1910-ական թվականները անընդհատ աճել է.

Տարի 1832 1851 1886 1905 1918 1970
Տուն 12 39 46 80 144
Արական 6 60 213 281 437 291
Իգական 6 53 182 204 357 324
Ընդհանուր 12 113 395 485 794 415

Տնտեսություն

խմբագրել

1912 թվականին գյուղում եղել է տարբեր նշանակության 115 շինություն, այդ թվում՝ 1 եկեղեցի, 56 բնակելի տուն, 56 տնտեսական կառույց և 2 խանութ։

Մանաշիդցիների ավանդական և գլխավոր զբաղմունքը եղել է հողագործությունը։ 1912 թվականին գյուղացիներն ունեին 30 ձի, 400 խոշոր և 300 մանր եղջերավոր անասուն, 50 խոզ։

1908 թվականին գյուղում դպրոց է հիմնում վերինշենցի ուսուցիչ Գրիգոր Հակոբյանը։ 1930 թվականին Մանաշիդում բացվեց 7-ամյա դպրոց, որը մեկ տարի հետո ունեցավ իր շենքը։ Որպես դպրոցի զանգ ծառայում էր գյուղի եկեղեցու նախկին զանգը։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Գյուղամիջում է գտնվում Սուրբ Աստվածածին (Սուրբ Հովհաննես) եկեղեցին։ 1841 թվականի վավերագրերից մեկում եկեղեցին հիշատակվում է Սուրբ Հովհաննես անունով, իսկ մեկ տարի անց և հետագա փաստաթղթերում՝ Սուրբ Աստվածածին անունով։ 1890 թվականի դրությամբ գյուղում կար մեկ եկեղեցի։ 1892 թվականին հին եկեղեցու տեղում գյուղի հանրության աջակցությամբ կառուցվում է նոր եկեղեցի։ Եկեղեցու հարավային մուտքի բարավորի շինարարական արձանագրության համաձայն, եկեղեցու կառուցմանը նպաստել են բոլոր մանաշիդցիները, բացառությամբ Սարգիս Նազարյանցից։

Գյուղում եղել է երկու գերեզմանոց։ Մեկը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային և արևմտյան կողմերում, երկրորդն ավելի ընդարձակ է և տարածվում է գյուղի հարավային եզրին։ Երկրորդ գերեզմանոցի տարածքում է գտնվում Սուրբ Խաչ (Նահատակա) եկեղեցին[3]։

1308 թվականին Գրիգոր և Պապաք եղբայրները գյուղում կանգնեցրել են մի խաչքար։ Մանաշիդն ուներ Ս. Նահատակ անունով նորաշեն եկեղեցի և ընկուիզ ծառերի տակ թաղված մատուռ[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Belediyye Informasiya Sistemi» (Azerbaijani). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Карта 33. Зона конфликта в Нагорном Карабахе (1988–1994...)». iriston.com.
  3. 3,0 3,1 Կարապետյան, Սամվել (2019). Մռավականք, Հայաստանի պատմութուն, Հատոր Դ. Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ. ISBN 978-9939-843-39-1.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 682

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Մանաշիդ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։