Մանի Մանիքեոս (միջին պարսկերեն՝ 𐭌𐭀𐭍𐭉/𐭬𐭠𐭭𐭩/𐮋𐮀𐮌𐮈/𐬨𐬁𐬥𐬌/𐫖𐫀𐫗𐫏 Māni, պարսկերեն՝ مانیMāni, չինարեն՝ 摩尼Móní, սիրիաերեն՝ Mānī, հուն. Μάνης, Μάνητος, Μανυχαίοι, Μάνου, լատ. Manes, Manichaeus, մոտ ապրիլի 14, 216, Տիզբոն, Պարթևստան[1] - մարտի 2, 274[1] կամ փետրվարի 26, 277[1], Գոնդիշապուր, Սասանյան Պարսկաստան), իրանական ծագումով մարգարե[2][3][4][5], մանիքեության հիմնադիրը։ Ծնվել է Տիզբոնում (ըստ որոշ աղբյուրների՝ այն ժամանակներում պարթևական կայսրության մաս կազմող Բաբելոնիայի Սելևկիա-Կտեսիֆոն քաղաքի մերձակա բնակավայրերից մեկում[6]), պահլավական մեծատոհմիկ ընտանիքում։ Մանիի հայրը՝ Պաթակ Պապակը, եղել է Էկբատան քաղաքի մեծահարուստ, մայրը՝ պարթև Արշակունիների ազգակից, Կամսարական տոհմից։ Սասանյանների գահակալումից հետո Մանիի ընտանիքը տեղափոխվել է Տիզբոն, որտեղ Մանին կրթվել է մաքրակրոն մագդասիլահների մկրտարաններում։ Նա իր վարդապետությունը բացահայտ սկսել է քարոզել 242 թվականից։ Սկզբում հաջողություն չգտնելով՝ հեռացել է Պարսկաստանից՝ քարոզիչներ ուղարկելով Արևելքի տարբեր երկրներ։ Կարճ ժամանակամիջոցում մանիքեական համայնքներ են ստեղծվել Պարսկաստանում, Հայաստանում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, Չինաստանում և այլուր։ Մտերմիկ հարաբերություններ է հաստատել Շապուհ Առաջին Սասանյան թագավորի եղբայր Պերոզի հետ, որի ջանքերով ստացել է իր գաղափարները քարոզելու ազատություն։ Սակայն մոգերի պահանջով Մանին կրկին հալածվել է, ձերբակալվել և մորթազերծվել Խուժաստանի Գունդ-ի Շապուհ քաղաքում՝ Բահրամ առաջին արքայի հրամանով։ Մանիի գաղափարները շարադրվել են «Գաղտնիքների գիրք», «Պատվիրանների գիրք ունկնդիրների համար», «Կենդանացուցիչ գիրք» և այլ երկերում։ Մանիի ուսմունքը զգալի տարածում է ունեցել Հայաստանում, հետագայում որոշակի ազդեցություն գործել հատկապես պավլիկյան և թոնդրակյան աղանդների վրա։
↑Boyce, Mary (2001), Zoroastrians: their religious beliefs and practices, Routledge, էջ 111, «He was Iranian, of noble Parthian blood...»
↑Ball, Warwick (2001), Rome in the East: the transformation of an empire, Routledge, էջ 437, «Manichaeism was a syncretic religion, proclaimed by the Iranian Prophet Mani».
↑Sundermann, Werner (2009), «Mani, the founder of the religion of Manicheism in the 3rd century AD», Iranica, Sundermann, «According to the Fehrest, Mani was of Arsacid stock on both his father's and his mother's sides, at least if the readings al-ḥaskāniya (Mani's father) and al-asʿāniya (Mani's mother) are corrected to al-aškāniya and al-ašḡāniya (ed. Flügel, 1862, p. 49, ll. 2 and 3) respectively. The forefathers of Mani's father are said to have been from Hamadan and so perhaps of Iranian origin (ed. Flügel, 1862, p. 49, 5–6). The Chinese Compendium, which makes the father a local king, maintains that his mother was from the house Jinsajian, explained by Henning as the Armenian Arsacid family of Kamsarakan (Henning, 1943, p. 52, n. 4 = 1977, II, p. 115). Is that fact, or fiction, or both? The historicity of this tradition is assumed by most, but the possibility that Mani's noble Arsacid background is legendary cannot be ruled out (cf. Scheftelowitz, 1933, pp. 403–4). In any case, it is characteristic that Mani took pride in his origin from time-honored Babel, but never claimed affiliation to the Iranian upper class.»
↑Bausani, Alessandro (2000), Religion in Iran: from Zoroaster to Baha'ullah, Bibliotheca Persica Press, էջ 80, «We are now certain that Mani was of Iranian stock on both his father's and his mother's side».
↑Taraporewala, I.J.S., Manichaeism, Iran Chamber Society, Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին
Amin Maalouf, The Gardens of Light [Les Jardins de Lumière], translated from French by Dorothy S. Blair, 242 p. (Interlink Publishing Group, New York, 2007). 1-56656-248-1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 222)։