Մանուել դե Ֆայա
Մանուել դե Ֆայա (իսպ.՝ Manuel de Falla ,ամբողջական անուն՝ Manuel Maria de los Dolores Falla y Matheu, նոյեմբերի 23, 1876[1][2][3][…], Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[4][5][6] - նոյեմբերի 14, 1946[4][1][3][…], Ալտա Գրասիա, Կորդովա, Արգենտինա[5][6]), իսպանացի կոմպոզիտոր, երաժշտական քննադատ։
Մանուել դե Ֆայա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | իսպ.՝ Manuel Falla |
Ի ծնե անուն | իսպ.՝ Manuel María de los Dolores Clemente Ramón del Sagrado Corazón de Jesús Falla y Matheu |
Ծնվել է | նոյեմբերի 23, 1876[1][2][3][…] Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[4][5][6] |
Երկիր | ![]() |
Մահացել է | նոյեմբերի 14, 1946[4][1][3][…] (69 տարեկան) Ալտա Գրասիա, Կորդովա, Արգենտինա[5][6] |
Գերեզման | crypt of the Cadiz Cathedral |
Ժանրեր | Նվագախումբ և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, բանաստեղծ և դաշնակահար |
Գործիքներ | երգեհոն և դաշնամուր |
Կրթություն | Մադրիդի թագավորական կոնսերվատորիա |
Անդամակցություն | Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | manueldefalla.com |
![]() |

Կենսագրություն
խմբագրելԱռաջին դասերը ստացել է դաշնակահար մորից (ծնված Կատալոնիայում), հայրը Վալենսիայից էր։ Այնուհետև դաշնամուրի դասեր է ստացել Խ. Տրագոյից, որի մոտ ուսանել է Մադրիդի կոնսերվատորիայում, որտեղ ուսումնասիրել է նաև հարմոնիա և ձայնակարգության տեսություն։ 14 տարեկանում Ֆայան արդեն սկսել էր ստեղծագործություններ հորինել կամերային գործիքային անսամբլի համար, իսկ 1897 - 1904 թվականներին գրել է պիեսներ դաշնամուրի համար և 5 սարսուելա: Բեղմնավոր են եղել այն տարիները, երբ Ֆայան ուսանել է Պեդրելի մոտ (1902 թվականից մինչև 1904 թվականը), որը երիտասարդ կոմպոզիտորին ուղղորդել է դեպի իսպանական բանահյուսության ուսումնասիրությունը։ Արդյունքում ստեղծվել է առաջին նշանավոր ստեղծագործությունը՝ «Կարճ կյանք» օպերան (1905 թվական)։
Տարվել է գրականությամբ, 15 տարեկանում դարձել է 2 գրական ամսագրերի հիմնադիր։ 1893 թվականին, Կադիսում կայացած համերգին լսելով Գրիգի երաժշտությունը, որոշել է դառնալ կոմպոզիտոր։ 1889 թվականից մինչև 1895 թվականը Մադրիդում Խ. Տրագոյի մոտ դաշնամուր նվագել է սովորել։ 1896 թվականին գրել է առաջին պիեսները, այդ թվում կամերային գործիքային անսամբլի[8] համար։ 1896 թվականին ընդունվել է Մադրիդի կոնսերվատորիան։ Նրա հիմնական ուսուցիչը եղել է Ֆիլիպ Պեդրելը՝ իսպանական մշակութային վերածննդի՝ ռենասիմենտի հիմնական գործիչներից մեկը, որը Ֆայայի մեջ սեր է սերմանել երաժշտական ֆոլկլորի (ֆլամենկո) հանդեպ։
1907 թվականից մինչև 1914 թվականը Ֆայան ապրել է Փարիզում, ծանոթացել Դեբյուսիի, Ռավելի, Պոլ Դյուկայի, Ալբենիսի, Պիկասոյի հետ։ Կրել է երաժշտական իմպրեսիոնիզմի ազդեցությունը։
1919 թվականին Մադրիդից տեղափոխվել է Գրանադա, մտերմացել է Լորկայի և նրա ընկերների հետ։ 1926 թվականին իր հարազատ քաղաքի թատրոնը կոչվել է Ֆայայի անունով։ 1922 թվականին Գրանադայում Գարսիա Լորկայի հետ կազմակերպել է «կանդե խոնդո» փառատոնը, որն ունեցել է հասարակական և մշակութային մեծ հնչեղություն[8]։
Իսպանիայի երկրորդ հանրապետության պարտությունից հետո 1939 թվականից ապրել է Արգենտինայում, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն։ 1947 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Կադիս և թաղվել տեղի տաճարի ստորգետնյա խորանում (կրիպտե)։
Առավել հայտնի ստեղծագործություններ
խմբագրելՖայայի գրչին են պատկանում նվագախմբային, կամերային և գործիքային ստեղծագործություններ, ինչպես նաև Լորկայի, Բեկկերի, Գոթիեի, Գոնգորայի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր և ռոմանսներ։
- Օպերաներ
- «Կյանքը կարճ է» (տառացի՝ «Կարճ կյանք» 1905 թվական, 2-րդ հրատար.՝ 1913 թվական)
- «Պեդրո վարպետի տնակը» (Սերվանտեսի «Դոն Կիխոտի» մի գլխից, 1923 թվական)
- Բալետներ
- «Կորեխիդորը և ջրաղացպանի կինը» (երգ, 1917 թվական, 2-րդ հրատարակ.՝ «Եռեզր գլխարկ» անվամբ (1915)
- «Եռեզր գլխարկ» (1919 թվական)
- Այլ ստեղծագործություններ
- «Չորս իպանական պիեսներ» (1906-1909 թվականներ, նվիրված Իսահակ Ալբենիսին)
- «Գիշերները իսպանական այգիներում»,սյուիտ դաշնամուրի և նվագախմբի համար(1909-1916 թվականներ)
- «Յոթ իսպանական ժողովրդական երգեր»(1914 թվական)
- «Կոնցերտ կլավիսինի և գործիքային նվագախմբի համար» (1923-1926 թվականներ, նվիրված Վանդ Լանդովսկայային )
- « Բալետ-ողբերգություն՝ երգեցողության, ֆլեյտայի, արֆայի և լարային եռյակի համար» (1924 թվական)
- «Ատլանտիդա», օրատորիա մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար՝գրված կատալոնացի բանաստեղծ Ժաստին Բերդագերի պոեմի հիման վրա (սկսել է գրել 1927 թվականին, անավարտ, խմբագիր Էռնեստո Ալֆտեր, 1961 թվական)
Գրականություն
խմբագրել- James B. Manuel de Falla and the Spanish Musical Renaissance. London: Gollancz, 1979
- Hess C.A. Manuel De Falla and Modernism in Spain. Chicago: University of Chicago Press, 2001
- Manuel de Falla: imágenes de su tiempo. Granada : Archivo Manuel de Falla, 2001.
- Universo Manuel de Falla: Exposición permanente. Granada: Archivo Manuel De Falla, 2002
- Harper N.L. Manuel de Falla: his life and music. Lanham: Scarecrow Press, 2005
- Hess C.A. Sacred passions: the life and music of Manuel de Falla. Oxford ; New York: Oxford UP, 2005.
- Письма Ф.Гарсиа Лорки Мануэлю де Фалье// Гарсиа Лорка Ф.Самая печальная радость… Художественная публицистика. М.: Прогресс, 1987 (по Указателю)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Фалья Мануэль де (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://wepa.unima.org/en/manuel-de-falla/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ https://www.boe.es/datos/pdfs/BOE//1940/200/A05005-05006.pdf
- ↑ 8,0 8,1 Երաժշտական հանրագիտարան /գլ. խմբ.՝ Յու. Կելդիշ - «Խորհրդային հանրագիտարան», 1981. - 1056 էջ։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել դե Ֆայա» հոդվածին։ |