Մանուկ Մահտեսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մահտեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանուկ (էմանուել) Ակոբջանի Մահտեսյան (ապրիլի 24 (մայիսի 6), 1857[1], Արմյանսկ, Perekopsky Uyezd, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 5 (18), 1908[1], Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն), հայ ծովանկարիչ։
Մանուկ Մահտեսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24 (մայիսի 6), 1857[1] |
Ծննդավայր | Արմյանսկ, Perekopsky Uyezd, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մայիսի 5 (18), 1908[1] (51 տարեկան) |
Մահվան վայր | Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Հովհաննես Այվազովսկի[1] |
Emanuel Mahtesyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1878 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, 1892 թվականին ստացել «ոչ դասական նկարչի» կոչում։ 1892 թվականին վերադարձել է Թեոդոսիա և աշխատել Հովհաննես Այվազովսկու արվեստանոցում, կրել նրա գեղանկարչության բարերար ազդեցությունը, բնակություն հաստատել Սիմֆերոպոլում[2]։
1886 թվականից ցուցադրվել է Պերեդվիժնիկների, ինչպես և այլ ցուցահանդեսներում (Պետերբուրգ, Մոսկվա, Օդեսա, Խարկով և այլն), 1895 թվականին բացել իր առաջին պատկերահանդեսը։ 1909 թվականին Միմֆերոպոլում (ետմահու) կազմակերպվել է նկարչի անհատական ցուցահանդեսը։ Աշխատանքներից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3], Սիմֆերոպոլի կերպարվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում[4]։
Ստեղծագործություններ
խմբագրելՄահտեսյանի պատկերման նյութը ծովն է, մեծ մասամբ առանց մարդու ներկայության։ Ձգտել է բնության վավերական հավաստիության, ծովային ագատ տարածությունների երևակման, գունապատկերի ընդհանրականության («Փրկության սպասողները», «Գիշեր Սև ծովի վրա», «Փոթորիկը», «Առավոտը», «Պուշկինի ժայռը», «Միջօրե», «Առագաստանավն անհանգիստ ծովում»)։ Մահտեսյանը հայ գեղանկարչության մեջ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործական մեթոդի առավել հետևողական ներկայացուցիչն է։ Նրա աշխատանքները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում («Ծովի տեսարան առագաստանավով», 1898 թ., «Փոթորիկ ծովի վրա», 1898 թ.), Սիմֆերոպոլի կերպարվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում։
Գրականություն
խմբագրել- Ռաֆայել Շիշմանյան, Բնանկարն ու հայ նկարիչները։ Երևան, 1958 թ.։
- Л. М. Магдесян, Б. А. Зурабов. Эммануил Магдесян. — М.: Изобразительное искусство, 1987. — 143 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Zarkfoundation - Մանուկ Մահտեսյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 187)։ |