Մանուկ Վարդանյան
Ճարտարապետ, քաղաքական գործիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանուկ Ռազմիկի Վարդանյան (մարտի 16, 1961, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ՀՀ պետական և քաղաքական գործիչ։
Մանուկ Վարդանյան | |||
| |||
---|---|---|---|
հունվար 15, 2010 - հունիս 16, 2012 | |||
Նախորդող | Գուրգեն Սարգսյան | ||
Հաջորդող | Գագիկ Բեգլարյան | ||
| |||
1999 - ապրիլ 2, 2009 | |||
Նախորդող | պաշտոնի հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ Անշարժ գույքի միացյալ պետական կադաստրի վարչության պետ | ||
Հաջորդող | Երվանդ Զախարյան | ||
| |||
1997 - 1999 | |||
Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | ||
Հաջորդող | պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ | ||
Գիտական աստիճան՝ | տեխնիկական գիտությունների դոկտոր | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | մարտի 16, 1961 (63 տարեկան) | ||
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն
խմբագրել- 1978-1983 թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի հողաշինարարության ինժեներիների ինստիտուտը՝ ինժեներ-հողաշինարարի մասնագիտությամբ։
- 1990-1991 թթ. սովորել և ավարտել է գյուղատնտեսության աշխատողների և մասնագետների որակավորման բարձրացման հեռակա ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1983-1985 թթ. - աշխատել է «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտում որպես ինժեներ-հողաշինարար։
- 1985-1995 թթ. - Հրազդանի շրջգործկոմի գլխավոր հողաշինարար։
Պետական և քաղաքական գործունեությունը
խմբագրել- 1995 թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր։ ԱԺ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ։
- 1996-1997 թթ. - ՀՀ քաղաքաշինության նախարարությունում վարչության պետ։
- 1997-1999 թթ. - ՀՀ Անշարժ գույքի միացյալ պետական կադաստրի վարչության պետ։
- 1999 թ. նշանակվել է ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ։
- 2009 թ. ապրիլի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից[1]։
- 2009 թ. ապրիլի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական[2]։
- 2010 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից[3]։
- 2010 թ. հունվարի 15-ին դարձել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ։
- 2010 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում[4]՝ պաշտոնավարելով մինչև 2012 թ. հունիսի 16-ը։
Գիտական գործունեություն
խմբագրել- 22 գիտական հոդվածների հեղինակ։
- Տեխնիկական գիտությունների դոկտոր։
- Զեկույցներով է հանդես եկել 9 միջազգային համաժողովներում։
- Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2003)։
Պարգևներ
խմբագրել- Ներսես Շնորհալի մեդալ, 2012
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Անշարժ գույքի միացյալ պետական կադաստրի վարչության պետ Մանուկ Վարդանյան 1997-1999 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ |
Նախորդող պաշտոնի հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ Անշարժ գույքի միացյալ պետական կադաստրի վարչության պետ |
ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյան 1999-2 ապրիլի 2009 թ. |
Հաջորդող Երվանդ Զախարյան |
Նախորդող Գուրգեն Սարգսյան |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյան 15 հունվարի 2010 թ. - 16 հունիսի 2012 թ. |
Հաջորդող Գագիկ Բեգլարյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մ. Վարդանյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին
- ↑ Մ. Վարդանյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին
- ↑ Մ. Վարդանյանին ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին
- ↑ Մ. Վարդանյանին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար նշանակելու մասին