Մանու (սանսկրիտ՝ मनु, բառացի՝ «մարդ»), հինդուիզմի տեսության համաձայն, առաջին մարդը, մարդկության նախահոր անունը։

Մանուն միակ մարդն էր, ով Վիշնու դիցի շնորհիվ փրկվեց համաշխարհային ջրհեղեղից (տես՝ Մաթսյա)։ Մանուն հայտնի էր իր բարեպաշտությամբ և իմաստությամբ։ Սվայամբհուվու Մանուին համարում են հինդուականության համար հիմնարար նշանակություն ունեցող գրքերի հեղինակ՝ «Մանու-սմրիտի» («Մանվադհարմաշաստրա»), «Մանավա-գրիհյասուտրա» և «Մանավա-շուլբասուտրա»։ Սրանցից առաջինը հինդուականության հոգևոր կանոնների կարևորագույն հավաքածուն է։

Մանուի ծագումնաբանությունը

խմբագրել

Ըստ Շվետա-վարահի-կալպարի տեսության, գոյություն ունեն 14 Մանուներ, որոնցից ամեն մեկը կառավարում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում մանվանտարա (այսինքն՝ «մանուի դար»)։ 14 մանվանտարաները կազմում են մեկ կալպա, ակմ այլ կերպ՝ տիեզերքի արարիչ Բրահմայի մեկ օր։ «Պուրանների» համաձայն, այժմ մենք ապրում ենք 7-րդ մանվատարա Շրադդհադևա (Վայվասվատա) Մանուի օրոք։

«Պուրաններում» Մանու Վայվասվատը ունի հետևյալ տոհմածառը.

  1. Բրահմա (արարիչ)
  2. Մարիչի - Բրահմայի արարած տաս Պրաջապատիներից մեկը
  3. Կաշյապա - Մարիչիի և Կակայի (ժամանակի) որդի, որ և համարվում է մարդկության հայրը
  4. Վիվասվան կամ Սուրյա - Կաշյապայի և Ադիտիի որդի
  5. Վայվասվատ մանու, ի սկզբանե Սատյավրատա - Վայվասվատի և Սամգյայի որդի
  6. Իկշվակու, Նաբհա, Նարիշյանտա, Կարուշա, Պրիշադհրա, Դհրիշտա, Շարյատի, Պրամշու և Նաբհանեդիշտա - Վայվասվատ Մանուի ինը որդիները և Իկա դուստրը[1]։

Ստուգաբանություն

խմբագրել

Մանու (բառացիորեն «մարդ») անունը ունի զուգահեռներ այլ արիա-հնդևրոպական լեզուներում և դիցաբանություններում։ Այն կազմված է նույն «մարդ» նշանակող արմատից, ինչ իրանական Յիման, իռլանդական Մանաննանը և հայկական մանուկ (բառացիորեն «փոքր մարդ») բառը։

Գրականություն

խմբագրել
  • Flood, Gavin (1996), An Introduction to Hinduism, Cambridge: Cambridge University Press, ISBN 0-521-43878-0
  • Olivelle, Patrick. «Dharmasastra: A Literary History»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Misra, V.S. (2007). Ancient Indian Dynasties, Mumbai: Bharatiya Vidya Bhavan, ISBN 81-7276-413-8, p.48