Մանվել Աֆրիկյան
Մանվել Աֆրիկյան (օգոստոսի 8, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկած «Ուլիս» ակումբի դարպասապահ[1]։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հայաստան | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 8, 1985 (39 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Ուլիս | |||||||||||
Համար | 1 | |||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 7 նոյեմբերի, 2012: |
Ակումբային կարիերա
խմբագրելՄանվել Աֆրիկյանը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 8-ին Երևանում։ Հաճախել է տեղի ֆուտբոլային դպրոց։ 2000 թվականին ձևավորվել է «Դինամո-2002» ակումբը, և Աֆրիկյանը ընդունվել է երիտասարդական թիմ։ Մեկ տարի անց «Դինամո-2002-2» երիտասարդական ակումբն ընդգրկվել է 2002 թվականի մրցաշրջանի առաջին լիգայի խաղացողների ցանկում։ Աֆրիկյանը տասնյոթ տարեկանում նշել է նորամուտը առաջին լիգայում՝ մասնակցելով ընդամենը 7 հանդիպման և բաց թողնելով 5 գնդակ։ Այդ տարի Աֆրիկյանը եղել է երկրորդ դարպասապահը՝ փոխարինելով հիմնական դարպասապահ Միքայել Նալբանդյանին։ Սակայն 16 հանդիպումից հետո թիմը դուրս է եկել առաջնությունից և մնացած խաղերում նրա հաշվին գրանցվել են պարտություններ։ Եզրափակիչ աղուսյակում «Դինամո-2002-2» ակումբն զբաղեցրել է վերջին հորիզոնականը։
2003 թվականին Աֆրիկյանը նշել է նորամուտը «Դինամո-2000»-ի կազմում Պրեմիեր լիգայում։ Նշանակալի է այն փաստը, որ փորձառու Վահան Շմավոնյանի փոխարեն մարզչական շտաբը գերադասել է երիտասարդ Աֆրիկյանին։ Արդյունքը եղել է անհաջող․ 24 խաղում Աֆրիկյանը բաց է թողել 57 գոլ։ Հաջորդ մրցաշրջանն Աֆրիկյանը անցկացրել է ավելի ցածր լիգայում։ Առաջին լիգայում առաջնությանը մասնակցել է «Դինամո-2000»-ի երկու ֆարմ ակումբներ՝ «Զենիթը» (Չարենցավան) և «Դինամո-ՊՎ»-ն (Երևան)։ Աֆրիկյանն ընդգրկվել է «Դինամո-ՊՎ»-ի կազմում։ Լևոն Մելոյանի հետ միասին հանդիսացել է թիմի հիմնական դարպասապահ։ Սակայն նրա խաղը եղել է անհաջող (22 խաղում բաց է թողել 52 գոլ)։ 2005 թվականին Աֆրիկյանը տեղափոխվել է առաջին թիմ։ 2006 թվականից հետո հազվադեպ է խաղացել «Ուլիսի» կազմում, քանի որ եղել է հիմնական դարփասապահի փոխարինողը։ 2009-2011 թվականներին թիմի հետ միասին նվաճել է Հայաստանի առաջնության երկու բրոնզե և մեկ ոսկե մեդալ։ Ակումբի ղեկավարությունը հույսը դրել է հիմնական դարպասապահի վրա, որը հազվադեպ է գոլեր բաց թողել։ Սակայն առաջնության ավարտից հետո ՀՖՖ կանոնակարգում տեղի են ունեցել փոփոխություններ․ ըստ նոր կանոնի՝ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ակումբներին արգելվել է իրենց կազմում ունենալ լեգեոներ դարպասապահներ։ Այդ քայլին գնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ստիպել է այն հանգամանքը, որ Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին չի ունեցել լիարժեք փոխարինող։ «Ուլիսի» հիմնական դարպասապահ Մալկովը եղել է այդ կատեգորիայում և ստիպված է եղել հեռանալ թիմից։ Թիմի հիմնական դարպասապահի թեկնածու են դարձել Էդվարդ Հովհաննիսյանն ու Մանվել Աֆրիկյանը։
Ելույթների վիճակագրություն
խմբագրել2012 թվականի նոյեմբերի 10-ի տվյալներ
Ակումբ | Մրցաշրջան | առաջնություն | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դինամո-2000-2 | 2002 | 7 | -5 | - | - | - | - | 7 | -5 |
Ընդհանուր | 7 | -5 | - | - | - | - | 7 | -5 | |
Դինամո-2000 | 2003 | 24 | -57 | ? | ? | - | - | 24 | -57 |
Ընդհանուր | 24 | -57 | ? | ? | - | - | 24 | -57 | |
Դինամո-ՊՎ | 2004 | 22 | -52 | - | - | - | - | 22 | -52 |
Ընդհանուր | 22 | -52 | - | - | - | - | 22 | -52 | |
Դինամո-Զենիթ Ուլիս |
2005 | ? | -? | ? | -? | - | - | ? | ? |
2006 | 6 | -? | ? | -? | - | - | 6 | -? | |
2007 | 12 | -? | 4 | -? | - | - | 16 | -? | |
Ընդհանուր | 18 | -? | 4 | -? | - | - | 22 | -? | |
Շենգավիթ | 2008 | 6 | -? | 2 | -? | - | - | 8 | -? |
2010 | 3 | -? | - | - | - | - | 3 | -? | |
Ընդհանուր | 9 | -? | 2 | -? | - | - | 11 | -? | |
Ուլիս | 2008 | 4 | -? | 0 | 0 | - | - | 4 | -? |
2009 | 11 | -? | 1 | -1 | - | - | 12 | -1 | |
2010 | 2 | -3 | 2 | -3 | 0 | 0 | 4 | -6 | |
2011 | 2 | -4 | 3 | -3 | 0 | 0 | 5 | -7 | |
2012/13 | 11 | -14 | 0 | 0 | 0 | 0 | 11 | -14 | |
Ընդհանուր | 30 | -21 | 6 | -7 | 0 | 0 | 36 | -28 | |
Ընդհանուր կարիերայում | 110 | -135 | 12 | -7 | 0 | 0 | 122 | -142 |
Ձեռքբերումներ
խմբագրել- Հայաստանի չեմպիոն – 2011
- Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2009, 2010