Մանվել Մանվելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանվել Գարեգինի Մանվելյան (սեպտեմբերի 13, 1913[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - նոյեմբերի 14, 1985[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1949)։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)։ Մանվել Մանվելյանի անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը (1998)[3]։
Մանվել Մանվելյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1913[1] Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 14, 1985[2] (72 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս և դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀԱՊՀ[1] և ՀՀ ԳԱԱ[1] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1935)[1] |
Կոչում | պրոֆեսոր և ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1949) |
Պարգևներ |
Գործունեություն
խմբագրել1933-1940 թվականներին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որն ավարտել է 1935 թվականին, ապա, մինչև 1957 թվականը՝ ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտում։ Մանվելյանը ՀԽՍՀ ԳԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի (1957-1970 թվականներին՝ ՀԽՍՀ ժողտնտխորհի քիմիայի ԳՀԻ) կազմակերպիչն ու առաջին տնօրենն էր (1957-1968 թվականներին և 1970-1975 թվականներին)։ Մանվելյանի գիտական աշխատանքները վերաբերում են ոչ հանքային հանածոների կոմպլեքսային օգտագործման եղանակների մշակմանը, բարձրորակ ապակիների ստացման և ալյումինատային լուծույթների մաքրմանը։ Նեֆելինային սիենիտների քիմիական մշակման նրա (աշխատակիցների հետ) աոաջարկած եղանակը նախատեսում է կավահողի, ցեմենտի, մետասիլիկատների, մաքուր սիլիկահողի և այլ նյութերի միաժամանակյա ստացումը։
Բացահայտել է մետասիլիկատների (որպես լվացող միջոցների) և սիլիկահողի (օպտիկական ապակի և բյուրեղապակի) տեխնիկական կիրառման ոլորտները։ Ընտրվել է ՀԽՍՀ V, VI գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր[4]։
Պարգևներ
խմբագրել- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան։
- Պատվո նշան շքանշան։
Աշխատություններ
խմբագրել- Стеклообразное состояние.- Ереван, Изд-во АН АрмССР, 1974, 226 с.
- Химия и технология глинозема.- Ереван, Ред. науч.-техн. информ. СНХ АрмССР, 1964, 532 с.[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 241—242.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Մանվել Մանվելյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանվել Մանվելյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 241)։ |