Մաուրո Ֆիորե

ամերիկացի կինեմատոգրաֆ

Մաուրո Ֆիորե (իտալ.՝ Mauro Fiore, նոյեմբերի 15, 1964(1964-11-15), Մարցի, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա), իտալական ծագմամբ ամերիկացի կինոօպերատոր, որը Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմում կատարած աշխատանքի համար արժանացել է «Օսկար» մրցանակի[1]։ Նա դարձել է 3D ձևաչափով ֆիլմի համար «Օսկար»-ի արժանացած առաջին կինոօպերատորը։

Մաուրո Ֆիորե
Ծնվել էնոյեմբերի 15, 1964(1964-11-15) (60 տարեկան)
ԾննդավայրՄարցի, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  ԱՄՆ
ԿրթությունColumbia College Chicago?, Palatine High School? և Harper College?
Մասնագիտությունօպերատոր-բեմադրիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար

Կենսագրություն

խմբագրել

Մաուրո Ֆիորեն ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 15-ին Իտալիայի Կալաբրիա մարզի Մարցի համայնքում[2]։ 1971 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։

1987 թվականին Չիկագոյում ավարտել է Կոլումբիայի քոլեջը։ Դրանից հետո մի շարք ուղևորություններ է կատարել դեպի Եվրոպա։ Նրա ընկեր և համակուրսեցի Յանուշ Քամինսիի նախաձեռնությամբ մեկնել են Հոլիվուդ։ Համատեղ ստեղծել են մի շարք ֆիլմեր։ 1990-ականների երկրորդ կեսին Մաուրոն համագործակցել է ռեժիսորներ Ռենի Հարլինի, Մայքլ Բեյի և Անտուան Ֆուկուայի հետ։

Առավել բարդ օպերատորական աշխատանք է տարվել Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի վրա։ Նկարահանումներն անցկացվել են 2007 թվականի հոկտեմբերից մինչև 2008 թվականի փետրվարը Նոր Զելանդիայում՝ Վելինգտոնի ստուդիայում։ Դիմախաղի ֆիքսման անալիզի վրա հիմնված նոր համակարգի հետ կապված եղել են հատուկ տեխնիկական խնդիրներ։ Դրա համար դերասանի գլխին ամրացվել է փոքրիկ տեսախցիկով հատուկ սաղավարտ։ Այն նկարահանել է դեմքի արտահայտությունը, մկանների և նույնիսկ աչքերի շարժումը արտակարգ ճշտությամբ։ Բացի դրանից առաջին անգամ օգտագործվել է վիրտուալ տեսախցիկ, որը թույլ է տալիս տեսնել իրական դերասանների համակարգչային կերպարները նկարահանման ընթացքում[3]։ 3D-ի և օպերատորական աշխատանքի այլ ձեռքբերումների զուգորդման համար Մաուրո Ֆիորեն Կինոարվեստի և գիտության ակադեմիայի կողմից ճանաչվել է 2009 թվականի լավագույն օպերատոր։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Անվանում
1986 Automaton
1993 Drag
1994 Dominion
1995 «Մարտիկներ» / Soldier Boyz
1995 «Պայթյունի եզրին» / Breaking Up
1995 «Անսպասելի դժոխք» / An Occasional Hell
1997 Սեր զրոյից /Love from Ground Zero
2000 Վերացնել Քարթերին / Get Carter
2001 Մրցարշավորդ / Driven
2005 Կղզին / The Island
2009 Ավատար / Avatar
2010 Ա-ջոկատ / The A-Team
2011 Կենդանի պողպատ / Real Steel
2019 Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ / X-Men: Dark Phoenix

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The 82nd Academy Awards | 2010». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  2. «Fiore, Mauro 1964- / Kameramann» (գերմաներեն). Katalog der Deutschen Nationalbibliothek. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  3. Съемки фильма «Аватар». Подробности — Сайт телеканала Россия-24.

Արտաքին հղումներ

խմբագրել