Մասիս Մայիլյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մայիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մասիս Սամվելի Մայիլյան (ծնված 1967 թվականի սեպտեմբերի 14-ին, Ստեփանակերտ, Արցախ), քաղաքական գործիչ, դիվանագետ, Արցախի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, արտաքին գործերի նախկին նախարար։
Մասիս Մայիլյան | ||
| ||
---|---|---|
սեպտեմբերի 25, 2017 - հունվարի 4, 2021 | ||
Նախորդող | Կարեն Միրզոյան | |
Հաջորդող | Դավիթ Բաբայան | |
Կուսակցություն՝ | անկուսակցական | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | 1967 | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | Հայաստան և Արցախ | |
Զավակներ | 2 | |
Կենսագրություն
խմբագրելՄ․ Մայիլյանը ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 14-ին քաղաք Ստեփանակերտում, Արցախ։
Կրթություն
խմբագրել1984 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը։ 1984 - 1991 թվականներին ուսանել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում՝ ինժեներ-ֆիզիկոսի մասնագիտությամբ։ 1991-1992 թվականներին ուսանել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ «սոցիալական հոգեբանություն» մասնագիտությամբ։ 1998 թվականին ավարտել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիան[1]։
Զինվորական ծառայություն
խմբագրել1986-1988 թվականներին զինվորական ծառայություն է անցել ԽՍՀՄ Զինված ուժերում։
Դիվանագիտական և քաղաքական կարիերա
խմբագրել1992-1993 թվականներին զբաղեցրել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին առընթեր Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տեղեկատվական քաղաքականության բաժնի առաջատար, ապա` գլխավոր մասնագետի պաշտոնները։ 1993 թվականին՝ ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության հիմնադրումից հետո, տեղափոխվել է արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ իր գործունեության ընթացքում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, մասնավորապես, միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչի, միջազգային կազմակերպությունների վարչության պետի, նախարարի խորհրդական – քաղաքական վարչության պետի պաշտոնները։
2001-2007 թվականներին եղել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը՝ արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճանով։1993-1997 թվականներին, ԼՂՀ պաշտոնական պատվիրակության կազմում, մասնակցել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, որոնք ընթանում էին Ռուսաստանի ԱԳՆ և պաշտպանության նախարարության, ապա և ԵԱՀԽ/ԵԱՀԿ-իմիջնորդությամբ։ 2004-2007 թվականներին մասնակցել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի տեղեկատվական անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին։
2008 թվականին հիմնադրել և մինչև 2017 թվականին ղեկավարել է Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհուրդը։ 2014 թվականին ընտրվել է «Civilitas» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ։
2016 թվականի դեկտեմբերին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։
2017 թվականի սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար։
Դիվանագիտական աստիճան
խմբագրելԱրտակարգ և լիազոր դեսպան[2]։
Գիտական-վերլուծական գործունեություն
խմբագրելՄասիս Մայիլյանը «Ղարաբաղյան խաղաղ գործընթաց․ հայացք Արցախից» (Երևան, Դե-ֆակտո, 2016 թ․) գրքի, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան և այլ հակամարտությունների, հայ-թուրքական հարաբերությունների, կովկասյան տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հետազոտական հոդվածների և վերլուծական զեկույցների հեղինակ է[3]։
Որպես փորձագետ զեկույցներով հանդես է եկել միջազգային ու տարածաշրջանային համաժողովներում, ինչպես նաև մասնակցել ԱՄՆ Սենատում ու Պետքարտուղարությունում, Բրուքինգս ինստիտուտում /հաստատությունում/ (Brookings Institution), Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում (Carnegie Endowment for International Peace), Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում /ԱՄՆ/, Կոլումբիայի համալսարանում (Columbia University), Ջորջ Վաշինգթոն համալսարանում (George Washington University), Ջորջ Մեյսոն համալսարանում (George Mason University), Կոննեկտիկուտի համալսարանում (University of Connecticut), ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայությունում (EEAS), Մեծ Բրիտանիայի խորհրդարանում և արտաքին քաղաքական գերատեսչությունում, Օքսֆորդի համալսարանում, Քեմբրիջի համալսարանում, Դուբլինի քաղաքային համալսարանում, Ավստրիայի ազգային պաշտպանության ակադեմիայում, Խաղաղության միջազգային ինստիտուտում (International Institute for Peace), Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտում, «Միջազգային տագնապ» (International Alert) ոչ կառավարական կազմակերպությունում, «Հաշտեցման ռեսուրսներ» /«Հաշտեցման պաշարներ» (Conciliation Resourses)/ ոչ կառավարական կազմակերպությունում, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (Institute for War and Peace Reporting, IWPR), Հայնրիխ Բյոլի հիմնադրամում, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամում, Միջազգային ճգնաժամային խմբում, ՌԴ Հանրային պալատում, «REGNUM» ռուսական դաշնային գործակալությունում, Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների SETA հիմնադրամում, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամում, հայկական «Civilitas» հիմնադրամում, Կովկասի ինստիտուտում, Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնում, «Եվրասիա» հիմնադրամում, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, ԼՂՀ Ազգային ժողովում, Ստեփանակերտի մամուլի ակումբում, «Հելսինկյան նախաձեռնություն» ոչ կառավարական կազմակերպությունում, Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնում /«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն/, /Արցախի/ Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտում, ԼՂՀ փախստականների կոմիտեում /?/, FSPC-ում և այլուր կազմակերպված քննարկումներին[4][5]։
2008 թվականին հիմնադրել և մինչև 2017 թվականը ղեկավարել է «Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհուրդը» (FSPC-Artsakh.org՝ արցախյան ոչ կառավարական գործընկերություն և վերլուծական կենտրոն)[6][7][8]։
2007 թ. մայիսին քաղաքացիական նախաձեռնությամբ ԼՂՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասիս Մայիլյանն առաջադրվել է ԼՂՀ նախագահի թեկնածու։ 2007 թ. հուլիսի 19-ի ընտրություններում Մայիլյանը հավաքել է ընտրողների ձայների 12.53%՝ իրենից առաջ թողնելով միայն նախագահ ընտրված ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ, գեներալ-մայոր Բակո Սահակյանին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Diplomatische Akademie Wien». www.da-vienna.ac.at.
- ↑ «Մասիս Մայիլյանը նշանակվել է ԼՂ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան». www.azatutyun.am. 2016 թ․ դեկտեմբերի 8.
- ↑ ««Ղարաբաղյան խաղաղ գործընթաց. հայացք Արցախից». Մասիս Մայիլյանի հատորը». www.aniarc.am. 2016 թ․ մայիսի 11.
- ↑ «European Movement in Artsakh». eminartsakh.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջ(չաշխատող հղում)
- ↑ "Մ.Մայիլյանը հոռետես է Աստանայում համաձայնության հեռանկարից"(չաշխատող հղում)
- ↑ "Մ.Մայիլյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Սենատում"(չաշխատող հղում)
- ↑ Արցախի եվրոպական շարժման կայքէջ(չաշխատող հղում)