Մասիս (Արարատի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասիս (այլ կիրառումներ)
Մասիս (նախկին անվանումը՝ Թոխանշալու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 5 կմ հյուսիս-արևմուտք։
Գյուղ | ||
---|---|---|
Մասիս | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 4,2 կմ² | |
ԲԾՄ | 840 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1370[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Թոխանշալու անունը, 1945 թ. օգոստոսի 20-ին վերանվանվել է Մասիս[2]։ Բնակիչների նախնիները այստեղ են եկել 1828-1829 թթ. Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավառներից։
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, Հրազդան գետի հովտում։ Ծովի մակարդակից ունի 840 մ բարձրություն։
Գյուղի հարավային եզրին են գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին (19-րդ դ.) և Սուրբ Թադևոս Առաքյալ մատուռը (16-րդ դ.)։
Կլիման
խմբագրելԿլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է 3-ից 5 °C։ Ամառը տևական է, մայիսից մինչև հոկտեմբեր օդի միջին ամսական ջերմություն 24-ից 26 °C։ Հաճախ խորշակները վնասում են գյուղատնտեսությանը։ Տեղումները կազմում են 250 -300 մմ։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման հետևանքով դարձել են կուլտուր ոռոգելի լանդշաֆտի, համայնքը գտնվում է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մասիսի մշտական բնակչությունը կազմել է 1370, առկա բնակչությունը՝ 1327 մարդ[1]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[3], որոնց նախնիները գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից[2]։
Մասիսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 176 | 375[3] | 543 | 473 | 587 | 935 | 1382 | 1437 | 1569[5] | 1656 | 1370[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։
Պատկերասրահ
խմբագրել-
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 702
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 132» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 768
Արտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասիս (Արարատի մարզ)» հոդվածին։ |