Մասնակից:Майлз Апшер/Ավազարկղ
Майлз Апшер/Ավազարկղ | |
---|---|
Մասնագիտություն | Դերասան |
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, |
Ընտրանի | Վերջին Կանգառ, Մորգանի Խնամին |
Ամուսին(ներ) | Արևիկ Իսաջանյան |
Երեխա(ներ) | 1 երեխա |
Աշոտ Հակոբյան (1987թ. մայիսի 17), կինոյի և թատրոնի հայ դերասան։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1987թ. մայիսի 17-ին, Գյումրիում: 2004թ. ավարտել է Երևանի Հ.Ավետիսյանի անվան թիվ 74 միջնակարգ դպրոցը: 2007-11թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրա բաժնում: 2008թ. ընկերների հետ հիմնել է երիտասարդական թատերախումբ, որի շրջանակներում բեմադրվել է չորս ներկայացում` «Կոնտրակտ», «Կրեսոսի թագավորությունը», «40 օր համբառնալուց առաջ», «Թութակները վանդակում»: 2010թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Մասիսյանց), Գ.Խանջյանի «Էսպես մինչ երբ» (Լենդրուշ), Ժ.Հարությունյանի «Պարոն Բաբիկը և ուրիշները» (Սասանյան), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Ժորժ), «Ազգային գործիչը» (Մաթեոս), Վ.Շեքսպիրի «12-րդ գիշեր» (Անտոնիո), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տուն» (Միշա), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ումբերտո), Թ.Հովհաննիսյանի «Վերջին կանգառը» (Արամ) և այլ ներկայացումներում: Նկարահանվել է «Պապարացի», «Փոքրիկ զորավարը», «Անավարտ թռիչք» ֆիլմերում, «Անուրջներ», «Էմիգրանտներ», «Բանակում», «Որբեր», «ԱԻՆ 911», «Մեր գյուղը» և այլ հեռուստասերիալներում:
Կատեգորիա:Հայ դերասաններ Կատեգորիա:Գյումրի քաղաքում ծնվածներ