«Արվեստի աշխարհը»(ռուս.՝ Мир искусства), ամսական նկարազարդ ամսագիր է, որը 1898 թվականից մինչև 1904 թվականը տպագրվել է Սանկտ Պետերբուրգում, և այն ամբողջությամբ նվիրված է ռուս սիմվոլիստների ստեղծագործության քարոզչությանը։ Հանդիսացել է համանուն՝ «Արվեստի աշխարհը» սիմվոլիստ գրողների կազմակերպությունը:

Արքայադուստր Մ.Ք. Թենիշևան և Ս.Ի.Մամոնտովը սկզբում զբաղվում էին ամսագրի թողարկումով, բայց 1902 թվականից ի վեր այդ լիազորությունները փոխանցվել են Ս.Պ. Դիագիլևին, որը նաև աշխատել է որպես խմբագիր: Աշխատանքի ծանրաբեռնվածությւոնը հանգեցրել է նրան, որ 1903 թվականից ամսագիրը սկսել է խմբագրվել Ա. Ն. Բենուի հետ միասին: Այդ թափուր տեղը առաջարկվել է նաև Ա.Պ. Չեխովին, բայց նա հրաժարվել է. «Ամսագրում, ինչպես նկարում կամ պոեմում, պետք է լինի մեկ դեմք, և պետք է մեկ կամք զգացվի: Սա մինչև հիմա էլ կար «Արվեստի աշխարհում», և լավ էր: Եվ մենք պետք է դրան հավատարիմ մնանք»[1]:

Ամսագրի խմբագրությունը տեղակայված էր Դյագիլևի տանը:


Պատմություն

խմբագրել

Ամսագրի առաջին համարը կրկնակի էր և թողարկվել էր 1898 թվականի նոյեմբերի 9-ին: Այնուհետև ամսագիրը լույս է տեսել երկու շաբաթը մեկ անգամ (մինչև 1901 թվականը), իսկ 1901 թվականից`ամիսը մեկ անգամ:

Ամսագրի նախաձեռնողներն էին` Ա.Ն. Բենուան և Ս.Պ. Դիագիլևը (ովքեր մեծ ներդրում ունեցան արտերկրում ռուսական արվեստի ժողովորդականացման մեջ։ )

«Արվեստի աշխարհը» ի սկզբանե նախատեսված էր միայն արվեստաբանական հոդվածների և բազմաթիվ բարձրորակ նկարազարդումների հրապարակման համար:

Շքեղ ներկայացված գեղարվեստական մասում, որը նվիրված էր ինչպես ռուսական այնպես և արտասահմանյան վարպետների ստեղծագործություններին ներառված էին նկարիչներ` Ի. Ե. Ռեպինը, Կ. Ա. Սամովը, Վ. Մ. Վասնեցովը և Ա. Մ. Վասնեցովը, Վ. Դ. Պոլդնովը, Վ. Ա. Սերովը, Մ. Վ. Նեստերովը, Ի. Ի. Լևիտանը, Կ. Ա. Կոռովինը, Լ. Ս. Բակստը, Ե. Ե. Լանսերեն և շատ ուրիշներ:

Սա որոշեց հրատարակության չափազանց բարձր գեղարվեստական և գեղագիտական մակարդակը: Ամսագրի սեփական դիզայնի մեծ մասը հետագայում 19-րդ դարի վերջից և 20-րդ դարասկզբից, մեկնաբանվել է որպես ռուսական արվեստի դասական օրինակներ։

Մեծ թվով նյութեր նվիրված էին անկախ Ռուսաստանի արվեստի արդյունաբերության խնդիրներին, դեկորատիվ և կիրառական արվեստը ներառյալ: 1819-րդ դարերի սկզբին հատուկ ուշադրություն է դարձվել հին ռուսական արվեստի նմուշներին: Ամսագիրը առաջատար դիրքեր էր զբաղեցնում Ռուսաստանում «նոր արվեստի» ոլորտում և ընթերցողներին հնարավորություն էր ընձեռնել ծանոթանալու այդ տարիների համաշխարհային արվեստին:

«Արվեստի աշխարհում» գրական բաժինը չի հայտնվել հենց ամսագրի ստեղծման օրից, միայն 1900 թվականից ի վեր, մինչդեռ այն զրկվել էր գեղարվեստական գրականությունից և բաղկացած էր միայն հոդվածներից և ակնարկներից:

Այն ղեկավարում էր Դ. Վ. Ֆիլոսոֆովը։ Հիմնական աշխատակիցներից էին` Դ. Մերժկովսկին և Զ. Գիպիուսը, Վ. Ռոզանովը, Լ. Շեստովը, Ն. Մինսկին, Ֆ. Սոլոլուբը, Կ.Բալմոնտը, 1901 թվականի կեսերից` Վ. Բրյուսովը, 1902 թվականից` Անդրեյ Բելին։ Նույնիսկ նախքան պաշտոնական կազմակերպումը Վլ. Սոլովյովը երկրորդ անգամ կազմել էր «Արվեստի աշխարհ»-ը։ Ամսագրում հրատարակվում էին Դ. Ս. Մերոժկովսկիի (օրինակ` նրա «Լ. Տոլստոյ և Դոստաևսկի» ծավալուն հետազոտությունը), Զ. Ն. Գիպպիուսի, Ն. Մ. Մինսկի («Փիլիսոփայական նամակ»), Լ. Շեստովի, Վ. Վ. Ռոզանովի, Կ. Դ. Բելմոնտրի, Ս. Վ. Լուրի կրոնական-փիլիսոփայական շարադրությունները։ Յա. Բրյուսովի, Անդրեյ Բելիի, Ա. Պ. Նուրոկի գրականագիտական հոդվածները։ Ամենակարևորը ամսագրի նման հրապարակումներն էին, ինչպիսիք են Դ. Ս. Մերոժկովսկիի «Լ. Տոլստոյ և Դոստաևսկի» (տպագրվել է 1900-1901 թվականների ընթացքում), Ողբերգության փիլիսոփայությունը Լ. Շեստովի կողմից (1902), Ն.Մինսկի «Փիլիսոփայական խոսակցություններ»-ը (տպագրվել է 1901-1903 թվականներին)։ Ինչպես նաև Վ. Վ. Ռոզանովի զգալի թվով հոդվածներ: Հատկանշական էր նաև Ս. Ա. Անդրևսկու «Ռիմի այլասերումը» հոդվածի վերաբերյալ քննարկումը, Վ. Բրյուսովի «Անտեղի ճշմարտություն` Մոսկվայի արվեստի թատրոնի վերաբերյալ» հոդվածը (1902, №4), ինչպես նաև Անդրեյ Բելի «Երգչուհի» հոդվածը: (1902, № 11), «Արվեստի ձևեր» (1902, № 12) և «Սիմվոլիզմը որպես աշխարհ հասկացողություն» (1904, № 5)։ Հենց «Արվեստի աշխարհում» էր, որ ձևակերպվեցին սիմվոլիզմի համար շատ հիմնարար հարցեր, և առաջին փորձերը կատարվեցին դրանց պատասխանները տալու համար:

Ամսագրի գրական մասը, ձգվելով դեպի ռուսական սիմվոլիզմ, ի վերջո հանգեցրեց գաղափարական բախման իր գեղարվեստական (պատկերագրական) մասի հետ։ Այն քարոզում էր «Նոր գեղագիտություն», որը հետագայում կոչվեց «Ժամանակակից»: Բուռն ու բաց քննարկումների արդյունքում «Ֆիլոսոֆովա-Մերեժկովսկի» գրական խմբակցությունը լքեց հրատարակությունը, իսկ հետո հիմնեց` «Նոր ուղին»:

«Արվեստի աշխարհի» ունակությունը ոչ միայն առաջ նայելն էր, այլև հետադարձ հայացք ունենալն անցյալ, մինչև հեռավոր հնություն`հետևանք էր ինչպես իր մասնակիցների աշխարհընկալման տարբերությունների, այնպես էլ նրանց անհատական ճաշակների ու հետաքրքրությունների առանձնահատկությունների համար: Ամսագրի և «Արվեստի աշխարհ»-ի շարժման ներքին հիմքում բաժանում էին «պահպանողականների» (այսինքն ՝ նրանց, ովքեր հիմնականում հետաքրքրված էին անցյալի արվեստով) և «արմատականներին»: «Պահպանողականների» շարքում էին Ա. Բենուան, Ե. Լանսերը, Դ. Մերեժկովսկին, երբեմն ՝ Վ.Սերովովը, իսկ «արմատականները» Ա.Նուրոկը,Վ.Նուվելը, Լ.Բակստը, Զ.Գիպիոսը և նույն Սերովը:Հավասարակշռող դեր են խաղացել Դիաղիլևը և Ֆիլասոֆովը։ Շատ հաճախ տարաձայնությունները բերվում էին ամսագրի էջերին: Ընդհանրապես, այս խիստ էկլեկտիկական հրատարակությունը յուրաքանչյուր հեղինակին լիակատար ազատություն էր տալիս իր տեսակետները արտահայտելու հարցում:Այս ազատությունն ի սկզբանե բերեց վճռական հեղափոխության ինչպես գրական, այնպես էլ գեղարվեստական համով: «Արվեստի աշխարհը» ոչ միայն բացեց ընթերցողի աչքերը դեպի Սանկտ Պետերբուրգի դասական գեղեցկությունը և նրան շրջապատող պալատները, այլև Պավլայի և Ալեքսանդր 1-ինի թագավորության համար բնորոշ ռոմանտիկ շնորհը, և նրա համար միջնադարյան ճարտարապետության և ռուսական պատկերապատկերների գեղեցկությունը դժվար թե գնահատվեց: 1900 թվականի ամռանը Ալեքսանդր Բենուային առաջարկվեց Արվեստի առաջխաղացման կայսերական հասարակության քարտուղարի թողարկված այս հասարակության կողմից։ Նրա նոր ամսագիրը, որը կոչվում էր «Ռուսաստանի գեղարվեստական գանձեր», վերածեց «Արվեստի աշխարհ»-ի: Այնտեղ վերարտադրում էր ազգային մշակութային ժառանգության հուշարձանների պատմությունները և լուսանկարները, որոնք ուղեկցվում էին փաստական նոտացիաներով: «Արվեստի աշխարհ»-ի աշխատակիցների միջև հարաբերությունների աճող լարվածությունը հանգեցրեց Մերերժկովսկու խմբավորման տարանջատմանը «Նոր ճանապարհ» առանձին ամսագրում, իսկ 1904 թվականին հայտնվեց «Կշեռք» ամսագիրը։ Ֆինանսական խնդիրները թույլ չէին տալիս շարունակելու «Արվեստի աշխարհը»: Բացի այդ, արդեն ձևակերպվել են գեղարվեստական համարները, որոնք պատշաճ կերպով ստեղծվել են ամսագրի համար, որի համար ամսագիրն ի սկզբանե ստեղծվել էր, «հետևաբար, հետագա ընթացքը կլիներ միայն կրկնություն, տեղում ինչ-որ տեղ ոտնահարումով»:

Մատենագրություն

խմբագրել

Բենուա Ա. Ն. Առաջանալը «Արվեստի աշխարհ». — Լ., 1928. Գուսարովա Ա. Պ. «Արվեստի աշխարհ». — Լ., 1972. Լապշինա Ն. «Արվեստի աշխարհ»։ Ռուսական արվեստի մշակույթ XIX դարի վերջ— XX դարի սկիզբ (1895—1907), кн. 2. — Մ., 1969. Պարշին Ս. Մ. «Արվեստի աշխարհ» — Մ.: Արտահայտչական արվեստ, 1993. Պետրով Վ. Ն. «Արվեստի աշխարհ», в кн.: Ռուսական արվեստի պատմություն, т. 10, кн. 1. — Մ., 1968. Սոկոլովա Ն. «Արվեստի աշխարհ». — Մ.—Լ., 1934. Ստերնին Գ. Յու. «Արվեստի աշխարհի» վաղ տարիների մասին` իր գրքում: Ռուսաստանի գեղարվեստական կյանքը 19-րդ և 20-րդ դարերի վերջում: — Մ., 1970։ Արվեստի աշխարհ: բովանդակության ժամանակագրական ցանկ։ 1899—1904 / сост. Ֆ. Մ. Լուրե.— Սանկտ-Պետերբուրգ : Կոլո, 2012։ Hanna Chuchvaha. Art Periodical Culture in Late Imperial Russia (1898-1917). Print Modernism in Transition, Boston & Leiden: Brill, 2016.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. А. П. Чехов — С. П. Дягилеву, 12 июля 1903 г. // Чехов А. П. Драматургия. Письма. — Воронеж: Изд-во ВГУ, 1983. — С. 477.

Արտաքին հղումներ

խմբագրել