Մասնակից:Թամարա Ջանվելյան/Ավազարկղ1
Ռուսա Բ | |
---|---|
Ծնվել է | Մ.թ.ա. 8-րդ դար |
Ծննդավայր | Վանի թագավորություն |
Մահացել է | Մ. թ. ա. 639 |
Ծնողներ | Արգիշտի Բ |
Պարգևներ և մրցանակներ | «մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա» |
Երեխաներ | Սարդուրի Գ և Էրիմենա |
Ռուսա Բ (մ.թ.ա. 8-րդ դար - մ. թ. ա. 639), Վանի թագավորության արքա մ.թ.ա. մոտ 685-645 թվականներին։ Արգիշտի Բ-ի որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է «մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա» և այլ տիտղոսներ։
Ռուսա Բ–ը Վանի թագավորության վերջին շրջանի պատմության առավել աչքի ընկնող դեմքն էր։ Ռուսա Բ–ի օրոք զգալի աշխուժանում է Վանի թագավորության թե՛ արտաքին քաղաքակաությունը և թե երկրի՛ ներքին կյանքը։
Ռուսա Բ-ի ռազմական գործունեություն
խմբագրելԱրևմուտքում Ռուսա Բ–ը նվաճում է Տապլանի երկիրը[1]։ Շարունակելով առաջընթացը Արածանիի հարավային ափերի երկայնքով, Ռուսան գրավում է Մուշկի(նի) երկիրը[1]։ Այնուհետև, նա անցնում է Եփրատը և իր տիրապետությունը հաստատում Խաթե ու Խալիտու երկրներում[1]։ Եփրատի ավազանում Ռուսան իր տիրապետությանն է ենթարկում նաև Լուբարախի երկիրը[1]։ Այս նվաճումները ցույց են տալիս, որ Ասորեստանի հզորությունը խոչընդոտում էր Վանի թագավորության առաջխաղացումը դեպի հարավ և հարավ-արևմուտք։ Սակայն Ասորեստանը ի վիճակի չի լինում կասեցնելու Վանի թագավորության ձգտումները դեպի արևմուտք՝ փոքր ասիական հողերը, որոնց նկատմամբ հավակնություններ ուներ ասորեստանյան թագավոր Ասարխադդոնը[1]։
Ռուսա Բ-ը հաջողություններ ունեցավ հյուսիսում։ Եվ այդ հաջողությունները որոշ առումով պայմանավորված էին Վանի թագավորության հարավային հարևանի՝ Ասորեստանի հետ նրա հաստատած փոխհարաբերություններով[1]։ Ռուսան բարիդրացիական կապերի մեջ է մտել Ասարխադդոնի (մ․թ․ա․ 680-669) հետ[1]։ Դրանք արտահայտվում էին ոչ միայն երկուստեք պահպանվող չեզոքությամբ, այլև հարկ եղած դեպքում նույնիսկ փոխադարձ աջակցությամբ։ Այսպես, մ․թ․ա․ 673 թվականին Շուպրիային հաղթելուց հետո, Ասարխադդոնը բարեխղճորեն որոնում, հայտնաբերում և վերադարձնում է Ռուսային Շուպրիայում ապաստանած ուրարտացի փախստականներին՝ մեծ մասամբ ստրուկներին[1]։ Այդ տեղեկությունը հաղորդող արձանագրությունից երևում է, որ Շուպրիայի թագավոր Կալի-Թեշուբը բազմիցս կտրուկ կերպով մերժել և արհամարհել էր ուրարտական փախստականներին վերադարձնելու Ռուսայի պահանջները[1]։
Արմե-Շուպիրան հանդես էր գալիս որպես համեմատաբար ազատ երկիր՝ սոցիալ-տնտեսական կեղեքման առումով, համենայն դեպս շատ ավելի ազատ, քան Ասորեստանը և Վանի թագավորությունը։ Այս երկու պետությունները, ինչպես տեսանք մոռանում են իրենց թշնամությունը՝ Շուպրիայի դեմ դաշնակցելու համար[1]։ Ուստի այն դեպի իրեն է քաշում երկու պետությունների դժգոհ տարրերին։ Հետաքրքրական է նշել, որ նույն դերը խեթական պետության նկատմամբ խաղում էր իր ժամանակ նախահայկական ցեղերի մի այլ բնօրրան՝ Հայասա երկիրը[1]։
Գահակալման սկզբնական տարիներին, կիմերների և սակերի սպառնալից արշավանքների պայմաններում, Ռուսա Բ-ն համախմբել է ուժերը, հիմնել նոր ռազմական ամրություններ ու բերդաքաղաքներ, հիմնականում անխախտ պահել պետության սահմանները։ Մ.թ.ա. 670-ականներին նա դաշնակցել է կիմերների հետ և արշավել անդրեփրատյան երկրներ։ Ռուսա Բ-ն ռազմաքաղաքական սերտ դաշինք է հաստատել նաև սակերի հետ, որոնք այդ ժամանակ հզոր թագավորություն էին հիմնել Կուր գետի արևելյան ավազանում։
Ասորեստանի և Վանի թագավորության հարաբերությանները որոշ չափով շտկվում են։ Սակայն հետագայում մասամբ, փոխվում է Ասարխադդոնի հաջորդի՝ Աշուրբանապալի թագավորության շրջանում (մ․թ․ա․ 668-633), որի արձանագրություններից մեկում ակնարկված է, թե ի թիվս այլ ժողովուրդների, ուրարտացիները, Ումմանմանդայի հետ դաշնակցած, դավեր են նյությում Ասորեստանի դեմ[1]։ Սակայն այս հանգամանքը էական հետևանքներ չի թողել և Վանի թագավորության դաշնակիցների՝ կիմմերների պարտությունից հետո, մ․թ․ա․ 655 թվականին Ռուսան բարեկամական այցով դեսպաններ է ուղարկել Ասորեստան[1]։ Աշուրբանապալը նրանց սիրալիր ընդունում է և, որպես օրինակ, ի ցույց դնում Էլամի դեսպաններին, որոնք ի տարբերություն Վանի թագավորության պատվիրակների, եկել էին հանդուգն նամակով[1]։
Ռուսա Բ-ի շինարարական գործունեություն
խմբագրելՌուսա Բ-ն զբաղվել է նաև շինարարական աշխատանքներով, նպաստել տնտեսության զարգացմանը։ Զվարթնոցի մոտ պահպանված մի արձանագրության մեջ նա հիշատակում է պարտեզների ու այգիների հիմնման, Իլդարունի (Հրազդան) գետի ջրանցքի կառուցման և այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին։ Հեր (Խոյ) քաղաքի մոտակայքում գերմանական հնագիտական արշավախումբը պեղել է Ռուսա Բ-ի օրոք հիմնած մի մեծ բերդաքաղաք։ Ռուսա Բ-ն հիմնել է նաև Թեյշեբաինի բերդաքաղաքը, այլ բերդեր ու տաճարներ։
Վանա լճի հյուսիս-արևմտյան ափին՝ Զիուկունի երկրում, Ռուսա Բ-ը կառուցում է Խալդի աստծո անունը կրող քաղաք, հյուսիս-արևելքում՝ ծավալում նշանակալից շինարարական գործունեություն, իսկ Մակուի շրջանում՝ հիմնում «Ռուսայի փոքր քաղաքը» և տաճարը[1]։ Արարատյան դաշտավայրում Ռուսա Բ-ի շինարարական աշխատանքները էլ ավելի մեծ մասշտաբների են հասնում։ Այստեղ՝ Ազա երկրում, նա հիմնադրում է վարչատնտեսական և ռազմական նոր կենտրոն՝ Թեյշեբաինին (Կարմիր բլուր), որով նկատելիորեն երկրորդական պլանի վրա են մղվում նախկին կենտրոնները՝ Էրեբունին և Արգիշտիխինիլին[1]։
Ազա երկիրը, ըստ երևույթին, Ռուսա Բ-ի թագավորության համար հանդիսացել է միակ հուսալի հենակետը հյուսիսում[1]։ Այդ արգավանդ տարածքի դերը էլ ավելի է բարձրանում Վանի թագավորության համար։ Այս գործընթացը տեղի է ունենում այն դեպքում, երբ արդեն զգալիորեն փոքրացել էր պետության տարածքը։ Ազա երկիրը ուներ նաև կարևոր ռազմաստրատեգիական նշանակություն։ Այն ապահովում էր Վանի թագավորության թիկունքը հյուսիսից։ Այդ իսկ պատճառով Ռուսա Բ-ն զգալի ջանքեր էր գործադրում այդ երկիրը իր տիրապետության տակ ամուր պահելու համար։ Եվ այդ ջանքերը իզուր չեն անցնում։ Արարատյան դաշտավայրը անընդմեջ մնում է Վանի թագավորության կազմում ընդհուպ մինչև նրա կործանումը[1]։
Մոտ մ.թ.ա. 590 թվականին միդիացիների հարվածներից վերջնականապես ընկավ Տուշպա մայրաքաղաքը, իսկ Վանի թագավորության կենտրոնական հատվածները մտան Միդիայի կազմի մեջ։ Նույն ճակատագրին է արժանանում նաև Թեյշեբաինի քաղաքը, որի գրավմանն ու կործանմանը մասնակցում էին տեղական ցեղախմբերը և սկյութները։ Քաղաքի գրոհը սկսվել է գիշերը և թշնամին ամրոց էր մտել ոչ թե գլխավոր դարպասներից, այլ ամրոցի հյուսիսարևմտյան կողմից՝ Հրազդան (Իլդարունի) ձախ ափից, որտեղից էլ պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մեծ քանակությամբ սկյութական նետասլաքներ։
Վանի թագավորությունը Թեյշեբաինիի հրկիզումից և կործանումից հետո կյանքն այլևս չի վերականգնվել քաղաքում։ Այն աստիճանաբար ամայացել ու անապատացել է, ինչպես Վանի թագավորության շատ բերդ-ամրոցներում՝ մինչև հնագետի բրիչի 1-ին հարվածը, որի շնորհիվ մեր առաջ բացվում են Վանի թագավորության և նրա հյուսիսային սահմանները պահող-հսկող Թեյշեբաինի ամրոցի պատմության փառավոր էջերը։ Միջնաբերդի և նրա շուրջը տարածվող քաղաքի պեղումները մեկընդմիշտ պարզեցին հզոր թագավորներից մեկի՝ Ռուսա Բ-ի կողմից հիմնադրված և տնտեսական ու ռազմական մեծ վերելք ապրած Թեյշեբաինի քաղաքի պատմությունը։ Մ.թ.ա. 714 թվականին ասուրական թագավոր Սարգոն Բ-ի դեպի Վանի թագավորություն կատարած ավերիչ արշավանքներից ու երկիրը ամայացնելուց հետո, Վանի թագավորներ Արգիշտի Բ-ն ու նրա հաջորդը՝ Ռուսա Բ-ն մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի վերականգնեն պետության հզորությունը և քաղաքական անկախությունը։ Նրանք երկրում ծավալում են ամրոցների, քաղաքների, ռազմակայանների և ջրանցքների շինարարություն։ Մյուս կողմից դաշնակիցներ են գտնում հյուսիսային ցեղերի մոտ, որոնք անհրաժեշտության պահին պետք է զինակցեին ուրարտացիներին Ասորեստանի դեմ մղած դարավոր պայքարում։
Թեյշեբաինի քաղաքի գոյությունը սակայն երկար չի տևում։ Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի վերջնական կործանումից հետո (մ.թ.ա. 605 թ.) Վանի թագավորությունը ենթարկվում է կործանիչ արշավանքների միդիացիների և բաբելոնացիների կողմից։ Մինչև 20-րդ դարի 1-ին կեսը գրեթե ոչինչ հայտնի չէր Թեյշեբաինիի մասին։ Միայն Էջմիածնի կաթողիկոսարանի արխիվում էր պահպանվել “Կավակերտ” անվամբ մի փոքրիկ ժամատուն այդ վայրում, որը սակայն հետագայում ավերվել էր։ Հրազդանի կիրճի երկրաբանական կառուցվածքների ուսումնասիրությունների ժամանակ 1936 թվականին ռուս երկրաբան Ա. Դեմյոխինը գտնում է հղկված բազալտի կտոր, որի վրա եղել է սեպագիր արձանագրության մի հատված։ Այդ պատառիկի ուսումնասիրությունից պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ.թ.ա. 7-րդ դարին և հիշատակում է Վանի թագավոր՝ Արգիշտիի որդի Ռուսայի անունը։ Կարմիր բլուրի կանոնավոր պեղումները սկսվեցին 1939 թվականին՝ Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի (ՀԳԱ) և Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Պետական Էրմիտաժի հնագիտական արշավախմբերի կողմից։
Ենթադրվում է, որ Ռուսա Բ կամ Ուռշա Բ ուրարտական թագավորն իր գահակալման ժամանակաշրջանով և գործունեությամբ ընդհանուր պատմական զուգահեռներ ունի Մովսես Խորենացու «Հայոց պատմությունում» հիշատակված Անուշավան /հնարավոր է և Առուշան/ Սոսանվեր Հայոց արքայի ավանդազրույցների հետ։ Ըստ այդ ավանդազրույցի, նախքան Պարույրի Հայոց թագավոր կարգվելը, Անուշավանը հանդիսացել է Հայոց աշխարհում Հայկյան կամ Հալդյան հիշատակության արժանի հեղինակավոր գահակալներից[2]։ - Անուշավան Սոսանվերը գործով հզոր էր, խոսքով հանճարեղ։ Նա կրոնական պաշտամունքի համաձայն նվիրված էր Արմավիր քաղաքի սոսի ծառերին, որոնց տերևների հանդարտ կամ սաստիկ շարժվելուց, նայելով քամու ուժին և ուղղությանը գուշակություններ էր անում։ Ըստ նույն ավանդազրույցի. Սինաքերիբի կրտսեր որդի՝ Ասարհադոնը (Խորենացու մոտ անվանված է Զամեսես) իր հայրասպան եղբայրներին Հայոց մոտ ապաստան տալու համար թշնամանք պահելով, երկար ժամանակ չէր ընդունում նորապսակ Հայոց թագավորին, արհամարհելով նրան, բայց ի վերջո ստիպված է լինում հարաբերություններ հաստատել Արարատյան թագավորության արքայի հետ (ընդունելով նրան ամբողջ Հայոց աշխարհի գահակալ)։
Մեծ կարևորություն է ներկայացնում նաև Դալմայի այգիների ոչնչացման գործընթացը, որը մինչև օրս շարունակվում է: Նոր առանձնատներ, նոր ճանապարհներ, խանութներ, ահա թե ինչի է վերածվում Դալմայի պատմամշակութային հուշարձանը: Սակայն քչերը գիտեն, թե ով է Դալմայի այգիների հիմնադիրը: Նա ուրարտացի Ռուսա Բ թագավորն էր։ Ներկայացնում ենք «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպության կողմից խմբագրված Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությունը, որը պատմում է Հրազդան /Իլդարունի/ գետից Դալմայի այգիների համար ջրանցքի անցկացման և այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին: Միաժամանակ արձանագրությունը նաև անեծք է բոլոր նրանց հասցեին, ովքեր կփորձեն ոչնչացնել այդ արձանագրությունը: Ներկայացնում ենք արձանգրության տեքստը, որը «ԷկոԼուր»-ին է տրամադրել «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը[3]:
«Ռուսա 2-րդը (ուրարտական թագավոր մոտ Ք. ա. 680 – 640թթ.) ժառանգել էր հսկայածավալ մի պետություն` թուլացած երկարատև պատերազմներից։ Ձեռնարկելով ծավալուն շինարարություն` Ռուսան փորձում էր ապահովել երկրի բարգավաճումը։ Նա հիմնում է բազմաթիվ քաղաքներ, կառուցում ճանապարհներ, ջրանցքներ ու ջրատարներ. ամենահայտնի ջրանցքներից մեկը մինչ օրս կոչվում է նրա անունով։ Ոմանք Զվարթնոցի տաճարի նախաստեղծ օրինակը թվագրում են Ռուսա 2-րդի գահակալման տարիներով, իսկ արձանագրության մեջ հիշատակվում է հնավայրի կարևորությունը.[3]
Ռուսա Բ-ի թագավորության վերջին տասնամյակի վերաբերյալ առայժմ ոչինչ հայտնի չէ։ Սակայն պեստք է ենթադրել, որ այդ ժամանակահատվածում Վանի թագավորությունը շարունակում է ավելի ու ավելի թուլանալ և տարածաշրջանում դառնալ երկրորդական պետություն[1]։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայ ժողովրդի պատմություն, Հատոր 1. Երևան: ԳԱ հրատ․. 1971. էջեր 333 էջ.
- ↑ Մովսես Խորենացի (1968 թվական). «Պատմություն Հայոց». էջեր 77 էջ.
- ↑ 3,0 3,1 3,2 «Թե ինչպես Ռուսա 2-րդն անիծում է իր կողմից կառուցված Դալմայի ջրանցքի հնարավոր ոչնչացնողներին». Վերցված է Փետրվարի 21, 2023 at 23։13-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 34)։ |
|