Մասնակից:Սվետա Աղասարյան/Ավազարկղ3
Կենդանիների անդրամանուշակագույն ճառագայթահարում,անդրամանուշակագույն ճառագայթներ արձակող լյումինիս ցենտող լույսի աղբյուրի կիրառումը կենդանիների բուժական և կանխարգելման նպատակներով։ Օգտագործում են սննդի կաքվարցային, մանրէասպան և այլ լամպեր։ Կենդանիների անդրամանուշակագույն ճառագայթահարում օգտագործում են ձմռանը՝ (հատկապես՝ մատղաշների) օրգանիզմն ամրապնդելու, ռախիտը կանխարգելելու համար և թոքերի հիվանդության դեպքում։ Խոշոր կենդանիներին ճաագայթահարում են անշարժացնող կացոցներում կապված,հորթերին և մտրուկներին՝ վանդակներում,մորթատու գազանիկներին և խոճկորներին՝ ցանցավոր հատուկ արկղերում։ Ամենօրյա ճառագայթման բաժնեչափերն են (միլիէրիթեմ ժ/մ2) կովերինը՝ 180, մինչև 10 օրական հորթերինը՝ 40, մերուններինը՝ 180, ծծկեր խոճկորներինը՝ վանդակային պահվածքի ճտերինը՝ 10–80։ Ճառագայթահարումը սկսում են քառորդ չափաբաժնից և 5–10 օրում աստիճանաբար հասցնում են առավելագույնի։ Կենդանիների անդրամանուշակագույն ճառագայթահարում հակացուցված է տուբերկուլոզի,սպիտակարյունության, չարորակ ուռուցքների, սրտի արատների և այլի դեպքում։