Մասնակից:Dev vil/I See Love (Ջոնաս Բլուի երգ)
«» I See Love | |
---|---|
Ջոնաս Բլու, Ջո Ջոնասի երգը «Blue» ալբոմից | |
Թողարկված | 2018 թվականի հունիսի 29 |
Ձայնագրված | 2018 |
Ժանր | Պարային երաժշտություն |
Տևողություն | 2:53 |
Լեյբլ | Virgin EMI Records |
Հեղինակ | Ջոնաս Բլու, Միտչ Ալլան, Լուի Շուրլ, Բենջամին Հուդսոն ՄակԻլդովի |
Պրոդյուսեր | Ջոնաս Բլու |
«I See Love», անգլիացի DJ և երաժշտական պրոդյուսեր՝ Ջոնաս Բլուի երգը, որը ձայնագրվել է ամերիկացի երգիչ և դերասան՝ Ջո Ջոնասի հետ համատեղ: Այն թողարկվել է 2018 թվականի հունիսի 29-ին թվային ներբեռնման տեսքովvia Virgin EMI Records-ի կողմից, որպես Բլուի դեբյուտային ստուդիական ալբոմի 7-րդ երգ[1]: Երգին կարելի է հանդիպել Տրանսիլվանիա հյուրանոց 3 և Թագուհու կորգին մուլտֆիլմերում:
Նախապատմություն
խմբագրելՍփրինգ Ասպերսը՝ Sony Motion Pictures Music Group-ի ղեկավարն ասել է. «Ջոնաս Բլուն աշխարհահռչակ տաղանդ է և մենք ոգևորված ենք այն փաստով, որ նա մեր ընտանիքի մի մասն է: Նրա և Ջո Ջոնասի համատեղ ձայնագրած «I See Love» երգը հոյակապ փոխանցում է մեր ֆիլմի ամառային, արևադարձային հիթը, և մենք ուզում ենք, որ հանդիսատեսը լսի այս երգը և միանա մեր էպիկական, ամառային արկածներին: Մենք նաև ուրախ ենք, որ ունենք հնարավորություն աշխատելու Ջո Ջոնասի հետ ոչ միայն «I See Love» երգի, այլ նաև ֆիլմի շրջանակներում: Ջոն միացել է Տրանսիլվանիա հյուրանոց մուլտֆիլմի ընտանիքին, որպես Կռակենի ձայն՝ մի սիրալիր, կապույտ, ծովային արարած, ով միայն ցանկանում է երգել և ներկայացումներ իրականացնել բոլորի համար «Legacy» նավի վրա, և մենք համոզված ենք, որ հանդիսատեսը՝ ինչպես և մենք կսիրահարվի այդ կերպարին և երգին»[2]:
Քննադատություն
խմբագրելՖիլ Քնոթը՝ Billboard-ից ասել է. «Երգի մեջ խտացված է ամառային արձակուրդում լինելու զգացմունքը, և այն ուղեկցում է ֆիլմի կերպարներին տարբեր տեսարաններում, որոնք ընդգրկված են լինելու հուլիսի 13-ին թատրոններում ներկայացվող ֆիլմում»[3]:
Տեսահոլովակ
խմբագրել«I See Love» երգն ուղեկցող տեսահոլովակը թողարկվել է YouTube-ում 2018 թվականի հունիսի 29-ին, որի տևողությունը կազմել է 2 րոպե և 52 վայրկյան[4]:
Երգացանկ
խմբագրելԹվային ներբեռնում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «I See Love» (featuring Joe Jonas) (from Hotel Transylvania 3: Summer Vacation) | 2:53 |
Չարտեր
խմբագրելՉարտ (2018) | Զբաղեցրած դիրքը |
---|---|
Russia Airplay (Tophit)[5] | 7 |
Sweden Heatseeker (Sverigetopplistan)[6] | 20 |
Թողարկմանպ պատմություն
խմբագրելՏարածաջրջան | Ամսաթիվ | Ֆորմատ | Լեյբլ |
---|---|---|---|
Միացյալ Թագավորություն | 29 Հունիս 2018[7] | Digital download | Virgin EMI Records |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «I See Love (feat. Joe Jonas) [From "Hotel Transylvania 3"] - Single by Jonas Blue». Apple Music. Վերցված է 30 July 2018-ին.
- ↑ «JONAS BLUE'S "I SEE LOVE" FEAT. JOE JONAS IS OUT TODAY». ventsmagazine.com/. 29 June 2018. Վերցված է 27 October 2018-ին.
- ↑ «Joe Jonas & Jonas Blue Team Up for 'I See Love'». Billboard. 29 June 2018. Վերցված է 27 October 2018-ին.
- ↑ «Jonas Blue - I See Love Ft. Joe Jonas (From Hotel Transylvania 3)». YouTube. Վերցված է 30 July 2018-ին.
- ↑ «Official Russia Top 100 Airplay Chart (week 47)» (Russian). Tophit. Վերցված է 3 December 2018-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Veckolista Heatseeker – Vecka 27, 6 juli 2018». Sverigetopplistan. Վերցված է 30 July 2018-ին.
- ↑ name="iTunes"