Մասնակից:Arpine Harutyunyan/Ավազարկղ 2
Arpine Harutyunyan/Ավազարկղ 2 |
---|
Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսեր (անգլ.՝ John Davison Rockefeller, Jr.), խոշոր մարդասեր և հայտնի Ռոքֆելլեր ընտանիքի անդամ: «Standard Oil-ի» սեփականատեր, գործարար Ջոն Ռոքֆելլերի միակ որդին և հայտնի Ռոկֆելլեր հինգ եղբայների հայրը: Ջոն Ռոքֆելլերին սովորաբար անվանում են «Կրտսեր», որպեսզի տարբերեն նրան ավելի հայտնի հորից՝ «Ավագ» Ռոքֆելլերից:
Բիզնես - կարիերա
խմբագրելԻնստիտուտն ավարտելուց հետո Ռոքֆելլեր Կրտսերը միանում է հայրական բիզնեսին (1897 թվականի հոկտեմբերի 1-ից) և սկսում է նորաբաց ընտանեկան գրասենյակում («Standard Oil» շտաբում, Բրոդվեյ 26-ում) կարգի բերել գործերը: Նա դառնում է «Standard Oil»-ի տնօրեն, իսկ ավելի ուշ Ջոն Մորգան U.S. Steel կազմակերպության տնօրեն, որը հիմնադրվել է է 1901 թվականին: «Standard Oil»-ի տվյալ ժամանակվա տնօրեն Ջոն Դաստին Արչբոլդչի (Ռոքֆելլեր Ավագի ժառանգորդ) հետ ունեցած վեճից հետո, Ռոքֆելլեր Կրտսերը 1910 թվականին երկու կազմակերպություններն էլ լքեց և ֆինանսական մեքենայություններից զերծ մնալու համար սկսեց ակտիվորեն զբաղվել բարեգործությամբ[1]:
Մեծ ճգնաժամի ընթացքում նա բարելավվեց և դարձավ 14 շենքերից բաղկացած հսկայական կենտրոնի միակ ներդրողը: Կենտրոնը գտնվում էր Մանհաթանում, ինչի արդյունքում նա դարձավ Նյու Յորքում անշարժ գույքի ամենախոշոր սեփականատերերից մեկը:
1921 թվականին նա իր հորից ստացավ quitable Trust Company-ի գրեթե 10% բաժնետոմս, ինչը նրան դարձրեց բանկի խոշորագույն բաժնետեր: Հետագայում՝ 1930 թվականին, բանկը միավորվեց Chase National Bank-ի հետ (ներկայումս՝ JP Morgan Chase) և դարձավ տվյալ ժամանակում աշխարհի խոշորագույն բանկը: Չնայած միավորումից հետո նրա բաժնետոմսերի ողջ փաթեթը կրճատվեց մինչև 4%, այդուհանդերձ նա դեռ շարունակում էր մնալ ամենախոշոր բաժնետերը, ինչի արդյունքում բանկը հայտնի դարձավ՝ որպես «Ռոքֆելլերների բանկ»: 1960-ականներից, երբ նրա որդին՝ Դեվիդը, դարձավ բանկի նախագահը, մինչ օրս Ռոքֆելլերների ընտանիքը պահպանում է բանկի բաժնետոմսերի գրեթե 1%-ը[2]:
Բարեգործություններ
խմբագրել1913 թվականին հոր՝ Ջոն Ռոքֆելլերի և Ֆրեդերիկ Գեյթսի հետ հիմնադրել է Ռոքֆելլերների ֆոնդը՝ ԱՄՆ-ի առաջին բարեգործական ֆոնդերից մեկը[3]:
Պատկերասրահ
խմբագրել-
Grand Teton ազգային պարկը և Ջոն Ռոքֆելլերը
-
Ջոն Ռոքֆելլեր Ջռ.
-
Ջոն Ռոքֆելլեր, Ջռ հուշատախտակ
Ընտանիք
խմբագրել1901 թվականի հոկտեմբերի 9-ին Ջոն Ռոքֆելլեր Կրտսերը ամուսնացավ ազդեցիկ սենատոր Նելսոն Օլդրիչի դստեր՝ Էմմի Օլդրիչ Գրինի հետ: Այս ամուսնությունն ընդունվեց որպես տնտեսության և քաղաքականության մեծագույն միություն: Առավել ևս հարսանիքը համարվեց իր ժամանակի հանրային գլխավոր իրադարձությունը և ամենաշքեղը «ԱՄՆ-ի ոսկե դարի» դարաշրջանի համար: Այն տեղի ունեցավ Aldrich Mansion-ում ՝ Ռոդ Այլընդ կղզու վրա: Հրավիրյալների թվում էին Standard Oil-ի և ուրիշ կազմակերպությունների ղեկավարներ[4]:
Ամուսնական զույգն ունեցել է վեց երեխա՝ մեկ դուստր և հինգ որդի
- Էբբի Ռոքֆելլեր Մաուզե (9 նոյեմբերի 1903 – 27 մայիսի 1976)
- Ջոն Դ. Ռոքֆելլեր III (21 մարտի 1906 – 10 հուլիսի 1978)
- Նելսոն Օլդրիչ Ռոֆելլեր (8 հուլիսի 1908 – 26 հունվարի 1979)
- Լորենս Ռոքֆելլեր Սպելման (26 մայիսի 1910 - 11 հուլիսի 2004)
- Ուինտրոպ Ռոքֆելլեր (1 մայիսի 1912 – 22 փետրվարի 1973)
- Դեվիդ Ռոքֆելլեր (12 հունիսի 1915 - 20 մարտի 2017)
Տե՛ս նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Resignation from Standard Oil and U.S. Steel boards — see Ron Chernow, Titan: The Life of John D. Rockefeller, Sr., London: Warner Books, 1998. (pp.548-551)
- ↑ Largest shareholder in Chase Bank — see David Rockefeller, Memoirs, New York: Random House, 2002. (pp.124-25)
- ↑ Рокфеллер, Джон, 2017, էջ 187
- ↑ Details of the 1901 wedding — Harr & Johnson, op.cit., (pp.81-5)
Գրականություն
խմբագրել- Джон Рокфеллер Мемуары. — Репринтное издание. — М.: Альпина Паблишер, 2017. — 216 с. — ISBN 978-5-9614-6379-8
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր, ՋՌ, 1874—1960 / Biographical Memoirs of Fellows of the Royal Society 1960 vol 6 pp 247—257, plate, by G. W. Corner(անգլ.)