Օմսկի տիկնիկի, դերասանի և դիմակի «Առլեկին» պետական թատրոն
Омский государственный театр куклы, актёра, маски «Арлекин»
Գտնվելու վայրըՌուսաստանՌուսաստան
Հիմնադրման ամսաթիվ1936 թվական
Գլխավոր ռեժիսորԲ. Սալամչեվ

Օմսկի տիկնիկի, դերասանի և դիմակի «Առլեկին» պետական թատրոն՝ Ռուսաստանի ամենահին մանկական թատրոններից մեկը, որը իր պատմությունը սկսել է 1936 թվականի ապրիլից[1]: Թատրոնի խաղացանկում ընդգրկված են բազմաթիվ ներկայացումներ տարբեր տարրիքի համար՝ սկսած 2 տարեկանից: Թատրոնի ներկայացումները արժանացել են տարբեր մրցանակների ռուսական և միջազգային ֆառատոննեերի, այդ թվում՝ «Ոսկե դիմակը» հեղինակավոր մրցանակին:

Թատրոնում կա ձմեռային այգի, շատրվան և Ռուսաստանի տարբեր մարզերից հավաքված էքսպոնատներով տիկնիկների թատրոն: Նախագծողների համոզմունքներին համաձայն՝ ըստ տեխնիկական սարքավորման դա Ռուսաստանի 2005 թվականի ամենալավ մանկական թատրոնն է[2]: Սկսած 2012 թվականից անց է կացվում «Առլեկինին հյուր» միջազգային ֆեստիվալը, որտեղ մասնակցում են տարբեր երկրների կոլլեկտիվներ, այդ թվում՝ Կանադայի, Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի: Այդ ֆեստիվալը մտնում է աշխարհի ամենամեծ տիկնիկային ֆեստիվալների տասնյակի մեջ[1]:

Պատմություն

խմբագրել

Թատրոնի պատմությունը սկսվում է 1963 թվականի գարնանից, երբ էնտուզիաստները բաց երկնքի տակ ներկայացրեցին առաջին՝ «Կաշտանկա», տիկնիկային ներկայացումը: Պաշտոնապես թատրոնը գոյություն չուներ, փորձերը անցնում էին Օմսկի դրամատիկական թատրոնի նկուղային արհեստանոցներում[1]:

1939 թվականին խաղացանկը ընդգրկում էր մոտ 10 ներկայացում[3]:

Կռվի տարիներին թատրոնում ներկայացվում էր «Ոսկե աքլոր» ներկայացումը, որը հրճմանքով էր քննադատվում: Վ. Եմչինովը Օմսկի դրամատիկական թատրոնի նկարիչ՝ Ն. Մենշուտինի հետ ստեղծել են վառ սցենար և զգեստեր: Մ. Իլովայսկիյ ռեժիսորը օգտագործել է դերասանների երաժշտական ընդունակությունները[3]

1947 թվականի օգոստոսում թատրոնում սկսեց աշխատել նկարիչ-բուտաֆոր Լ. Ֆյոդորովիչը, ով մի քանի տասնյակ ներկայացումների համար պատրաստեց մեծ քանակությամբ տիկնիկներ, զարդերի մակետներ և բուտաֆորական զարդեր: Ժամանակորդները պնդում էին, որ իր կողմից պատրաստված ծաղիկները, սնկերը, հացը, մրգերը այնքան ռեալիստական քին, որ դժվար էին տարբերվում իրականներից: Տիկնիկային թատրոնում նա աշխատել է ավելի քան 30 տարի՝ այդ ժամանակի ընթացքում պատրաստելով ավելի քան երեք հազար իր[3]:

Թատրոնի նոր շենք տեղափոխվոլուց հետո՝ ներկայացումների և կազմակերպական աշխատանքների հնարավորությունները զգալի չափով ընդարձակվել են[1]

1960-ականներին մեծահասակ հանդիսատեսը դիտում էր «Սատանայի ջրաղացը» ներկայացումները [1]:

1970-ականներին թատրոնի կյանքում առաջանում է ձգտում դեպի նորամուծությանը և սինտետիկ մոտեցում: Խաղացանկում առաջացան ավելի շատ ցուպային տիկնիկներով ներկայացումներ: Դերասանները սովորում էին պլանշետային տեխնիկան, առաջին պլանշետային տիկնիկներով ներկայացումը տեղի է ունեցել 1972 թվականին, որը կոչվել է «Կոշիկներով գայլ»[4]:

1980-ականներին մեծահասակ հանդիսատեսը դիտում էր «Մինչև երրորդ աքլորների» և «Մեսս-Մենդ» ներկայացումները[1]:

1990-ականներին մեծահասակ հանդիսատեսը դիտում էր «Կապույտ մորուքը» և «Հրեական երջանկություն» ներկայացումները[1]:

2000 թվականին ներկայացված է եղել «Մանկության առաջի հեքիաթը» ներկայացումը, որը «Երազատեսության բանաստեղծական աշխարհը, առասպելները և փիլիսոփայական խորքերը թեթև շոշափելու համար» արժանացել է Սիբիրիայի տիկնիկների «19-րդ դարի ծեմին տիկնիկային թատրոն» Առաջին Մարզային ֆեստիվալի Գրան-Պրիյին: 2002 թվականին Նովոկուզնեցկ քաղաքում անց կացվող ֆեստիվալում «Ալ ծաղիկ» ներկայացումը արժանացել է 7 մրցանակների, այդ թվում՝ Գրան-Պրիյի[5]: Նաև 2000-ականներին մեծահասակ հանդիսատեսի համար խաղարկվում էին «Զրպարտվածները և մոռացվածները» և «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումները[1]:

2010-ականներին մեծահասակ հանդիսատեսի համար խաղացանկը իր մեջ ներառում էր երեք ներկայացում՝ ըստ Նիկոլայ Գոգոլի, երկոսը՝ Ուիլյամ Շեքսպիրի, նաև Դենիս Ֆոնվիզինի «Դեռահասը» և «Վաղանցուկության» վիզուալ ներկայացումը: Պատանի հանդիսատեսը, որը հարմարվել է մտածել, որ տիիկնիկային թատրոնը երեխաների համար է և դիտում է«Սառցե սիրտ» և «Ֆուդզի սարի լեգենդը» ներկայացումները՝ ավարտից հետո շնորհակալություն հայտնելով դերասաններին[1]:

Գումարի պակասը ազդդում է Առլեկինի հնարավորություններին: Թատրոնը բավական գումեր չունեցավ՝ «Սառցե սիրտ» ներկայացումը ներկայացնել Եկատերինբուրգում անց կավող միջազգային ֆեստիվալը՝ որտեղ նրան շատ սպասում էին: Նաև 2016 թվականին հանդիսատեսը չի ունենում ներկայացումները դիտելու համար բավականաչափ գումար, ինչպես նաև Օմսկի այլ թատրոններ: Այնուամենայնիվ Առլեկինը եղավ Օմսկի միակ թատրոնը որտեղ անցյալ տարվա համեմատ այցելիությունը մեծացել է[1]:

Թատրոնի սարքավորում

խմբագրել
 
Առլեկինի սիմվոլը՝ շինության առջևում

Երկար ժամանակ թատրոնը հպարտանում էր վարպետական փորագրությամբ զարդարված բազմաթիվ մուտքային դռներով: Նրանք եղել էին Մարքսի պրոսպեկտ, 10-ի սիմվոլները: Երկու խոնարհված Առլեկիններ դիմավորում էին հանդիսատեսին, ասես թափահարելով թափանցիկ վարագույր, որի վրա փորված էին եղել հեքիաթային պալատներ և ծառեր (մուտքի պատկերը զարդարում է թատրոնիս 65-տարվա հոբելյանական բուկլետը[3]):

Հետո մուտքի դիմացը հայտնվեց սև մետաղից պատրաստված մեծ գահ, որին կատակով անվանել են «Տիկնիկային աստված»: Կոմպոզիցիային եղել են նաև այլ ոչ պաշտոնական անվանումներ, օրինակ՝ «Փարավոն», «Գենա Քեռի» (ըստ Գ. Վլասով դերասանի անվան) և նաև «Չոկանի կին» (քանի որ գահի մոտ գտնվում էր Չ. Վալիխանովի հուշարձանը): Թատրոնի նկարչուհի Օլգա Վերյովկինան նկատել է այդ գահի պատկերը Նորման Կատերին նկարիչի «Կուկարտ» ամսագրի առաջին համարում: Միտք առաջացավ պատրաստել արձանը և նվիրել թատրոնին: Կոնստրուկցիան կառուցված է եղել Օմսկի Մանուկների և Պատանիության թատրոնում: Արձանի մոտ նկարվում էին զբոսաշրջիկները, իսկ երեխաները ներկայացման սկզբին սպասելու ժամանակ մագլցում էին հուշարձանով: Դառնալով տեսարժան վայր՝ 2007 թվականին թատրոնի հետ տեղափոխվեց նոր տեղ և այժմ գտնվում է ներքնագավիթում[6]:

2009 թվականի հունիսին թատրոնի տարածքում պաշտոնապես բացված է եղել թագի վրա նստած և ձեռքերում կարոս բռմած Առլեկինի արձանը: Թատրոնի այդ յուրահատուկ սիմվոլը պատրաստված է թերթավոր չժանգոտվող պողպատից: Կոմպոզիցիայի ընդհանուր բարձրությունը 3 մետր 20 սանտիմետր է: Արձանի հեղինակն է դարձել քանդակագործ Սերգեյ Կոզաչան[7],[8]:

Թատրոնի թանգարանում հավաքված է թատրոնային տիկնիկների մեժ հավաքածու[1]:

Ամենափոքրերի համար նախատեսված դահլիճը՝ Օմսկի թատրոնի նոու-հաուն է, այնտեղ անց են կացվում երկու տարեկանից սկսած երեխաների համար ներկայացումներ: Դահլիճի կոնցեպցիան ստեղծված է Ռուսաստանի արժանի դերասան Էդուարդ Սեմյոնի Ուրակովի կողմից: Ներկայացումները անց են կացվում դերասանի և երեխաների զրույցի տեսքով, որոնք նստած են բարձերի վրա և ընդհանրապես սահմանափակված չեն արարքներով. նրանք կարող են պառկել կամ ընդհակառակը կանգնել: Չնայած տարիքային սահմանափակումներին երբեմն ծնողները գալիս են ներկայացմանը դեռ կաթնակեր երեխաների հետ, որոնք դեռ շատ են փոքր և չեն կարող գնահատել ներկայացումը[1]:

Պատկերասրահ

խմբագրել

«Առլեկին» թատրոնը մշակույթի մեջ

խմբագրել

2008 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի փոստը թողարկել է «Առլեկին» թատրոնի նոր շենքի պատկերով մի շարք ծրարներ: Շաբաթը տոնելու ժամանակ Օմսկի փոստի համար թողարկված է եղել 500 հազար ծրար[9]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Ольга Емельянова «Кризис мешает зрителям». Директор «Арлекина» о современном театре кукол // Аргументы и факты : еженедельник. —Омск, 2016. — № 20.
  2. Новости Омска, 2005 год
  3. 3,0 3,1 3,2 3,3 Бревнова Н. Омский государственный театр куклы, актёра, маски «Арлекин» / Шалаева И.. — Буклет. — Омск: Компаньон, 2001. — 80 с.
  4. Яневская С. В добром мире кукол // Омская правда : газета. — 1972.
  5. Награды берём только оптом // Жизнь : газета. — 16.07.2002. — № 16 (7577).
  6. Першина Л. «Кукольный бог» переехал в «Арлекин» // Новое обозрение : газета. — 20.06.2007.
  7. Новости ГТРК Иртыш
  8. Новости культуры Сибири
  9. Сайт администрации Омска