Մասնակից:Fperson/Ավազարկղ57
iPhone 3G | |
---|---|
Կարգախոս | Apple Inc. |
Արտադրող | Foxconn[1] |
Էկրան | 5 դյույմանոց սենսորային էկրանի 163 ppi խտության դեպքում 320x480 (HVGA) թույլատվություն |
Տեսախցիկ | 2 մեգափիքսել |
Օպերացիոն համակարգ | iOS 4.2.1 (8C148): Թարմացումը այլևս չի աջակցվում[2] |
Պրոցեսոր | 620 ՄՀց-անոց Samsung 32-bit RISC ARM11[3] (ծրագրապես իջեցված է մինչև 412 ՄՀց[4]) |
Օպերատիվ հիշողություն | 128 մբ EDRAM |
Մշտական հիշողություն | 8 կամ 16 գիգաբայթ մշտական հիշողություն |
Ցանցեր | Quad-band GSM/GPRS/EDGE (850 900 1800 1900 ՄՀց) Tri-band UMTS/HSDPA (850 1900 2100 ՄՀց) Wi-Fi (802.11 b/g) Bluetooth 2.0 + EDR USB 2.0[5] |
Մարտկոց | 1150 մԱժ լիթիում-իոնային անփոփոխ մարտկոց |
Չափս | 115,5×62,1×12,3 մմ |
Քաշ | 133 գ |
Նախորդ | iPhone 2G |
Հաջորդ | iPhone 3GS |
iPhone 3G` Apple ընկերության սմարթֆոն: iPhone-ի երկրորդ մակարդակն է: Ներկայացված է եղել 2008 թվականի հունիսին Սան Ֆրանցիսկոյում անց կացված WWDC-ի ժամանակ: Ի տարբերություն առաջին մակարդակի iPhone-ից iPhone 3G-ն աջակցում է UMTS, HSDPA և A-GPS ստանդարտները: Բացի այդ հայտարարված է եղել App Store հավելվածների խանուի բացման մասին: Տեսախցիկը չի փոփոխվել և չի ստացել վիդեոյի տեսագրման հնարավորություն:
Ծրագրային ապահովման վերջին աջակցվող տարբերակը iOS 4.2.1-ն է: 2011 թվականի մարտի 11-ին թողարկվել է iOS 4.3-ը, որը չի աջակցվում iPhone 3G-ի կողմից[6]
Պատմություն
խմբագրելԱնոնս
խմբագրելiPhone 3G-ն աշխարհի 22 երկրներում թողարկվել է 2008 թվականի հուլիսի 11-ին սպիտակ կամ սև գունավորմամբ, 8 կամ 16 ԳԲ հիշողության ծավալով[6][7]: iPhone 3GS-ի թողարկումից հետո 3G-ն կրկնակի էժանացել է մինչև $99 և վաճառվել է միայն սև գունավորմամբ 8 ԳԲ հիշողության ծավալով և թարմացված 2010 թվականի հունիսի 7-ի iPhone OS 3.0.7 օպերացիոն համակարգով, iPhone 4-ի թողարկումից հետո iPhone 3G-ն արտադրությունից հանվել է[8]: Իրեն փոխարինել է նույն գինը ունեցող iPhone 3GS-ը (99 ԱՄՆ դոլար 8 ԳԲ հիշողության ծավալով տարբերակի համար):
Ծրագրային ապահովում
խմբագրելiPhone OS 2.0-ն ունեցել է նկատվող բարելավվումներ JailBreak-ի հետ պայքարում, նաև ուղղված են եղել ծրագրային ապահովման նախորդ տարբերակի սխալները: Մի քանի տարվա ընթացքում iPhone 3G-ն ծրագրային ապահովման թարմացման հարցում աջակցվել է Apple-ի կողմից: Ամեն տարի թողարկվել են խոշոր թարմացումներ:
Նոր օպերացիոն համակարգը օժտված է եղել App Store-ի, Microsoft Exchange ActiveSync-ի, MobileMe սերվիսի և էլեկտրոնային փոստի համար նախատեսված Push տեխնոլոգիայի աջակցմամբ:
2009 թվականի հունիսից մատչելի է դարցել մինչը iPhone OS 3.0 ծրագրային ապահովման թարմացումը: Հայտարարված է եղել MMS-ի աջակցման, տեսքտի հետ աշխատելու ժամանակ պատճենման և տեղադրման, հավելվածների համար լանդշաֆտային ռեժիմի և Bluetooth-ստերեոյի մասին: Նաև եղել են շատ ուրիշ աննշան բարելավումներ:
2010 թվականի հունիսից մատչելի է ծրագրային ապահովման թարմացումը մինչև iPhone OS 4.0: Սակայն ի տարբերություն իր հաջորդին՝ iPhone 3GS-ին, թարմացված ծրագրային ապահովման մեջ իրականացված չի եղել բազմախնդրությունը, աշխատանքային սեղաններին ֆոնային պատկերների տեղադրումը, և bluetooth ստեղնաշարի աջակցումը: Ավելացված են եղել ընդհանուր փոստային արկղի, թղթապանակների և փլեյլիստերի ավելացման ֆունկցիաներ: Այնուամենայնիվ թարմացումը մեծ քննադատության էր ենթարկվում: Ըստ քննադատողների կարծիքի՝ հիմնական թերությունը սարքի ցածր արտադրողականությունն էր:
Շուտով թողարկվել է iOS 4.1 ծրագրային ապահովման թարմացումը, որը ուղղել էր արտադրողականության պակասի պրոբլեմը: Սակայն այդտեղ ի տարբերություն այլ iOS 4 աջակցող սարքերում՝ բացակայում էր Game Center ծառայության աջակցումը:
2012 թվականի նոյեմբերի 22-ին մատչելի է դարձել մինչև iOS 4.2 ծրագրային ապահովման թարմացումը: Ավելացված է եղել YouTube-ում քվեարկության հնարավորություն, նաև անվտանգության հետ կապված մի շարք բարելավվումներ: iPhone3G-ին այնուամենայնիվ չի ստացել ֆունկցիաների մեծամասնությունը, օրինակ՝ AirPlay-ը, Safari-յի բազմախնդրությունը և տեքստի որոնումը:
2011 թվականի մատի 9-ին թողարկվել է iOS 4.3 beta 1-ը: Սակայն այդ ժամանակ iPhone 3G-ն արդեն չեր աջակցվում Apple-ի կողմից՝ ծրագրային ապահովման թարմացման հարցում: iOS 4.3-ը դարձել է առաջին օպերացիոն համակարգը, որը պաշտոնապես չեր աջակցում iPhone 3G-ն:
Դիզայն
խմբագրելiPhone 3G-ի հետևի մասը պատրաստված է պոլիկարբոնատային պլաստիկից ի տարբերություն առաջին մակարդակի, որտեղ օգտագործվում էր ալյումին[9]: Ստեղները պատրաստված են պլաստիկից և մետաղից: Ձեռքում հարմար բռնելու նպատակով՝ հեռախոսի ծայրերը կլորացված են: iPhone 3G-ի չափսերը մի քիչ ավելի մեծ են, քան իր նախորդինը՝ 115,5×62,1×12,3 մմ:
Սարքային ապահովում
խմբագրելԷկրան և ներմուծում
խմբագրելՍարքի առջևի մասում տեղադրված է չանգռվածքներին կայուն հայելի: 3,5 դյույմանոց սենսորային էկրանի թույլատվությունը 163 ppi խտության դեպքում՝ 320x480 (HVGA) է: Կառավարումը իրականացվում է միայն մատերի օգնությամբ: Դիսփլեյը աջակցում է մուլտիթաչը:
Սարքը սարքավորված է նույն սենսորներով, ինչ իր նախորդը: Մոտեցման սենսորը աշխատում է տվյալ կերպ՝ երբ հեռախոսով զրույցի ժամանակ էկրանը մոտենում է ականջին՝ էկրանը ավտոմատ անջատվում է: Դա արված է մարտկոցի լիցքի խնայման և դիսփլեկին ականջով կպնելուց խուսափելու համար: Լուսավորության սենսորը կախված լուսավորումից փոփոխում է դիսփլեյի պայծառությունը, դա արված է մարտկոցի լիցքի խնայման և օգտագործման ժամանակ աչքերի լարվածությունը քչացնելու համար: Իր մեջ պարունակվում է երառանցք աքսելերոմետր, որը փոխազդում է հավելվածների մեծամասնության հետ: Իր օգնությամբ հեշտությամբ կարելի է անցնել լանդշաֆտային և դիմանկարային ռեժիմների միջև:
Պրոցեսոր և օպերատիվ հիշողություն
խմբագրելՍարքային ապահովման մեծամասնությունը հիմնված է օրիգինալ iPhone-ի վրա: Այն նախկինի պես պարունակում է 620 ՄՀց-անոց Samsung 32-bit RISC ARM11 (ծրագրապես իջեցված է մինչև 412 ՄՀց), PowerVR MBX Lite 3D GPU և 128 Մբ EDRAM:
Տեսախցիկ
խմբագրելiPhone 3G-ն տերապետում է նույն 2.0 մեգափիքսելանոց ֆիքսված կենտրոնացմամբ տեսախցիկով, ինչ և իր նախորդը: Տեսախցիկում չկա զում, ֆլեշ և ավտոկենտրոնացում, նաև այն չի աջակցում վիդեոյի տեսագրում, սակայն որոշ հավելվածներ լուծում են այդ հարցը: iPhone OS 2.0-յում, որը ի սկզբանե տեղադրված է եղել iPhone 3G-յում հայտնվել է գտնվելու վայրով նկարկների ստեղծման հնարավորությունը:
Կապեր
խմբագրելEDGE-ին որպես լրացում iPhone 3G-յում ավելացրել են A-GPS, 3G և եռդիապազոնային UMTS/HSDPA: Այս կատարելագործումները բարելավել են տվյալների բեռնման արագությունը և թույլ են տվել ավել ճիշտ աշխատել GPS-ի համակարգի հետ:
iPhone 3G-ն սարքի լիցքավորման համար ունի 30-պինային անցք, որը առկա է նախորդում և վերջին iPod փլեյերներում: Տվյալ անցքը նաև օգտագործվում է համակարգչի հետ սինխրոնիզացիայի և տարբեր աքսեսուարների միացման համար:
iPhone 3G-ն նաև ունի ականջակալների ստանդարտ 3,5 միլիմետրանոց անցք, տվյալ անցքով կարելի է սարքին միացնել ցանկացած արտադրողի ականջակալներ:
Տվյալների ստացման առավելագույն արագությունը
խմբագրելԲջջային ցանցի/անլար տեխնոլոգիայի տիպ | Դասակարգ | Հաճախություններ որոնցով աշխատում է ցանցը | Առավելագույն Downlink առագությունը (Mbps) | Նվազագույն Uplink արագությունը (Mbps) | Ժամանակակցություն |
---|---|---|---|---|---|
GPRS | 2G (2.5G) | 850, 900, 1800, 1900 ՄՀց | 0.04 | Անհայտ է | Տեխնոլոգիան հնացել է |
EDGE | 2G (2.75G) | 850, 900, 1800, 1900 ՄՀց | 0.38 | Անհայտ է | Տեխնոլոգիան հնացել է |
UMTS/HSDPA | 3G | 850, 900, 1900, 2100 ՄՀց | 3.6 | Անհայտ է | Տեխնոլոգիան ակտուալ է |
Wi-Fi | 802.11 b/g/ | 2450 ՄՀց | 54.0 | 54.0 | Տեխնոլոգիան ակտուալ է |
Bluetooth 2.0 + EDR | 802.15.4 | 2450 ՄՀց | 3.0 | 3.0 | Տեխնոլոգիան ակտուալ է |
Մարտկոց
խմբագրելiPhone 3G-ն ունի 1150 մԱժ ծավալով անփոփոխ մարտկոց: Ըստ Apple-ի խոսքերի՝ սարքը կարող է 6 ժամ աշխատել Wi-Fi-ով համացանց մտնելիս, 5 ժամ 3G-յով համացանց մտնելիս և 25 ժամ աուդիոյի նվագարկման ժամանակ: Նաև այն կարող է 300 ժամ մնալ սպասման ռեժիմում: Ի տարբերություն առաջին iPhone-ին 3G-ն ունի այլ մարտկոց, որն ունի անցք և որն ավելի հեշտ է փոխարինել: Եթե մարկոցը փոփոխում են ոչ Apple-ի պաշտոնական ծառայությունում՝ երաշխիքը սպառվում է:
Ծրագրային ապահովում
խմբագրելiPhone 3G-ի հետ թողարկվել է iPhone OS-ի առաջին խոշոր թարմացումը: 2.0 տարբերակում ավելացվել են բազմաթիվ նոր ֆունկցիաներ, որոնք չէին եղել իր նախորդում: Եվ ամենակարևորը այն է, որ թարմացման մեջ եղել է App Store-ը: Մինչ այդ կողմնակի հավելվածների տեղադրման միակ միջոցը եղել է JailBreak-ը: App Store-ի առաջին բացման ժամանակ այն պարունակում էր մոտավորապես 500 հավելված, այժմ հավելվածների քանակը անցել է 600 հազարը: iPhone OS-ի շատ ֆունկցիաներ սարքել են iPhone-ը բազմաֆունկցիոնալ սարք:
App Store
խմբագրելiPhone OS 2.0-յի գլխավոր թարմացումը եղել է App Store-ը, որը թույլ է տալիս տեղադրել կողմնակի արտադրողների հավելվածներ:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Dalrymple, Jim (2009-07-28). «iPhone manufacturer to pay family of dead worker». CNET. Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին. Վերցված է 2010-04-06-ին.
- ↑ «Main Page - iDroidWiki». Idroidproject.org. Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին. Վերցված է 2010-12-19-ին.
- ↑ Patterson, Blake (2008-07-07). «Under the Hood: The iPhone's Gaming Mettle». touchArcade. Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին. Վերցված է 2009-03-20-ին.
- ↑ Dilger, Daniel Eran (2008-03-20). «iPhone 2.0 SDK: Video Games to Rival Nintendo DS, Sony PSP». RoughlyDrafted Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին. Վերցված է 2009-05-12-ին.
- ↑ «Apple — iPhone — Tech Specs». Apple; Wayback machine. July 14, 2007. Արխիվացված է օրիգինալից 2007-07-14-ին. Վերցված է 2009-01-19-ին.
- ↑ 6,0 6,1 Gurman, Mark. «iOS 4.3 drops iPhone 3G and iPod touch 2G support». 9to5mac. Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին. Վերցված է 2011-01-13-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «iPhone 3G launch countries» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ «iPhone 3G Coming to countries everywhere». Apple Inc. Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին. Վերցված է 2009-04-12-ին.
- ↑ Sandoval, Luis. «iPhone 3G only $99, it's Possible». crenk.com. Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին.
- ↑ Kirk, Edward (2008-07-13). «iPhone 3G's "Plastic" Actually Stronger Than Aluminum iPhone?». iPhone Alley. Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին. Վերցված է 2009-03-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)