Մասնակից:Knyazyan98/Ավազարկղ
Մատակարարման շղթա անգլ.՝ supply chain, կազմակերպությունների, մարդկանց, գործունեությունների, ինֆորմացիայի և ռեսուրսների ամբողջությունն է, որոնք ներառված են ապրանքը կամ ծառայությունը արտադրողից սպառողին հասցնելու գործընթացում: Մատակարարման շղթայի գործառույթների մեջ է մտնում բնական ռեսուրսների, հումքի և սպառողին մատակարավող վերջնական ապրանքի բաղադրիչ մասերի տեղափոխումը: Ավելի բարդ և ճյուղավորված մատակարարման շղթաներում օգտագործված ապրանքները կարող են վերամշակվել և նորից մտնել արտադրական գործընթաց: Մատակարարման շղթաները կապվում են արժեշղթաների հետ[1]:
Ընդհանուր պատկերացում
խմբագրելՄատակարարման շղթան սովորաբար սկսվում է բնական ռեսուրսների էկոլոգիական, բնագիտական և քաղաքական կառավարումից, որին հաջորդում է դրանց սպառումը մարդկանց կողմից, ներառում է նաև բազմաթիվ արտադրական կապեր որոնց հաջորդում են պահպանման գործառույթները և տարածաշրջանային տեղակայումը և վերջապես ավարտվում է սպառողներով:
Մատակարարման շղթայում տեղի ունեցող բազմաթիվ փոխանակություններ տեղի են ունենում տարբեր կազմակերպությունների միջև, որոնց նպատակն է առավելագույնի հասցնել իրենց շահույթը իրենց հետաքրքրությունների շրջանակներում: Այս կազմակերպությունները սովորաբար քիչ տեղեկություններ են ունենում մատակարարման շղթայում իրենցից հետո տեղ գտնող կազմակերպությունների մասին: Որևէ ընկերություն, որը ընդլայնում է իր գործառույթի սահմանները` ստեղծելով ինքն իր համար մատակարարման շղթա, կոչվում է ընդլայնված ձեռնարկություն:
Բազմաթիվ մեծ կազմակերպություններ և միջազգային բրենդներ կիրառում են էթիկայի կանոնների համակարգ, կորպորատիվ հասարակության իրազեկման մեխանիզմներ և կառավարման համակարգեր, որոնցով նրանք ստեղծում են պահանջարկ իրենց մատակարարողների նկատմամբ`ցուցադրելով իրենց համապատասխանությունը պահանջվող ստանդարտին: Մատակարարման շղթայում թափանցիկության բացակայությունը համարվում է մոլորեցման մեխանիզմ, ինչը զրկում է սպառողին իր գնած ապրանքի ծագման մասին տեղեկատվությունից, որն էլ իր հերթին կարող է ստեղծել սոցիալապես անպատասխանատու պահվածք:
Omnichannel մատակարարման շղթան նոր հասկացություն է, որը ներկայացնում է այն հնարավորությունը, որ մարդիկ կարող են գնում կատարել յուրաքանչյուր տեղից յուրաքանչյուր պահի:
Մատակարարման շղթայի նախագծում
խմբագրելՄատակարարման շղթաների բազում տեսակներ կան, որոնք ներկայացնում են արտադրողից սպառողին և հակառակ ուղղությունները: SCOR մոդելը, որը ներկայացվել է կառավարման խորհրդատվական PRTM ընկերության կողմից, հաստատվել է Մատակարարման Շղթա Խորհուրդ-ի կողմից և դարձել է մատակարարման շղթայի կառավարման հետազոտման հիմնական ստանդարտը: Այն մատակարարման շղթայի կառավարման մոդել է , որը սկսվում է մատակարարից, որը արտադրողին մատակարարում է ռեսուրսներ, և հասնում է մինչև սպառողին[3]: Մատակարարման շղթայի հիմնական արդյունավետությունը չափելիս, այս մոդելը ներառում է առաքման և այլ կատարողական գործոններ, արտադրական ճկունություն, երաշխիքներ և արտադրական ծախսերի էֆֆեկտիվություն:
Միջազգային մատակարարման շղթայի ֆորումը ներկայացրել է մեկ այլ մատակարարման շղթայի մոդել[4]: Այն բաղկացած է ութ հիմնական գործարարական պրոցեսսներից, որոնք իրենց բնույթով միջգործառնական և միջկազմակերպական են: Յուրաքանչյուր գործընթաց կառավարվում է միջգործառնական թիմի կողմից, որն ընդգրկում է ներկայացուցիչներ լոգիստիկայի, արտադրության, գնման, ֆինանսական, շուկայական և հետազոտության ու զարգացման ոլորտից: Յուրաքանչյուր գործառույթ առընչվում է հիմնական սպառողի և մատակարարի հետ, իսկ սպառողների և մատակարարների հետ կապերի կառավարումը արտահայտվում է մատակարարման շղթայի վրա:
Ամերիկյան արտադրողականության և որակի կենտորոնի կողմից առաջարկվող գործընթացի դասակարգման ծրագիրը բարձր մակարդակի ձեռնարկային գործընթացների մոդել է, որը հնարավորություն է տալիս կազմակերպություններին տեսնել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը խաչաձև արդյունաբերության տեսանկյունից: Այս մոդելը ստեղծվել է Ամերիկյան արտադրողականության և որակի կենտորոնի և նրա անդամ մի շարք կազմակերպությունների կողմից, որպես ստանդարտ, որի միջոցով կխթանվի ձեռնարկության զարգացումը գործընթացների կառավարման և համեմատության ասպարեզում` անկախ տնտեսության չափերից և աշխարհագրական առանձնահատկություններից: Այս մոդելը կարգավորում է 12 կատեգորիաների ձեռնարկատիրությունների արտադրական կառավարումը:
2013 թվականին Մատակարարման շղթայի քարտեզը ներկայացվեց: Սա մի մեթոդ է, որի շնորհիվ որևէ կազմակերպության մատակարարման շղթան կարող է ուսումնասիրվել համակարգված և սիստեմատիկ ձևով, որպեսզի հաստատվի մատակարարման շղթայի և բիզնես ծրագրի փոխկապակցվածությունը: Այս մեթոդը համարվում է վստահելի և արտահայտություն է գտել բազմաթիվ ճանաչված տեսական և գործնական քննադատություններում: Մեթոդը թույլ է տալիս կառուցել մատակարարման շղթան` հաշվի առնելով 42 գործոններ, որոնք ներկայացվում են << Քարտեզ>> կոչվող համակարգի միջոցով: Այն թույլ է տալիս համեմատություն անցկացնել մատակարարման շղթայի 6 նախատիպերի միջև (արագ, արդյունավետ, անդադար մատակարարում, ճկուն, նախասիրությունները բավարարող), որի միջոցով հնարավոր է գտնել նախատիպերի միջև եղած բացերը: Մեթոդը իրականացվում է 4 քայլով (ոլորտի ընտրություն, վերլուծում, գնահատում, վերափոխում): Մեթոդը մշակվել է Հերնան Դեյվիդ Պերեսի կողմից, ով մատակարարման շղթայի փորձառու կառավարիչ է բազմաթիվ արտադրական սեկտորներում, պրոֆեսոր և մատակարարման շղթայի ստրատեգիայի միջազգային մասնագետ[5]:
Մատակարարման շղթայի կառավարում
խմբագրել1980-ականներին մատակարարման շղթայի կառավարում եզրույթը սկիզբ է առել հիմնական բիզնես և արտադրական գործընթացները սկզբնական մատակարարների միջոցով վերջնական սպառողին հասցնելու ընթացքը ներկայացնելու համար[6]: Սկզբնական մատակարարները նրանք են, ովքեր ապահովում են ապրանքներ, ծառայություններ և ինֆորմացիա սպառողների համար: Մատակարարման շղթայի կառավարման հիմքում ընկած գաղափարը այն է, որ կազմակերպությունները ներգրավվում են մատակարարման շղթայում` փոխանակելով ինֆորմացիա շուկայական տատանումների և արտադրական հնարավորությունների մասին: Կեյթ Օլիվերը, Booz Allen Hamilton-ի խորհրդատու, համարվում է այս տերմինի հեղինակը, որը առաջին անգամ օգտագործել է Financial Times -ի հետ հարցազրույցում 1982 թ.ին:[7][8][9]
Եթե համապատասխան ընկերությունները ապահովված լինեն համապատասխան տեղեկատվությամբ, նրանք կարող են օգնել օպտիմալացնել ամբողջական մատակարարման շղթան մասնավորի փոխարեն: Սա իր հերթին կբերի ավելի լավ պլանավորված և համակարգված արտադրություն և հասանելիություն, ինչն էլ կօգնի կրճատել ծախսերը, ստանալ ավելի գրավիչ արտադրանք, վաճառքի ծավալների մեծացում և ավելի լավ արդյունք ներառվող կազմակերպությունների համար:
Մատակարարման շղթայի ճիշտ և հաջող կառավարումը կարող է հանգեցնել միջազգայի շուկայում նոր մրցակցության առաջացման: Կազմակերպությունների միջև ընթացող մրցակցությունը կփոխվի մատակարարման շղթաների միջև ընթացող մրցակցության:
Մատակարարման շղթայի կառավարման հիմնական նպատակն է բավարարել սպառողների պահանջները ռեսուրսների ամենաարդյունավետ օտագործմամաբ: Տեսականորեն մատակարարման շղթան փորձում է համատեղել պաանջարկը և առաջարկը` օգտագործելով ամենաքիչ ռեսուրսները: Մատակարարման շղթայի օպտիմալացումը ենթադրում է համագործակցում մատակարարների հետ, <<Ճիշտ ժամանակին>> քաղաքականության կիրառում, որը ենթադրում է գործարանների և պահեստների ճիշտ տեղակայում և համագործակցություն, որը թույլ կտա ավելի արագ և արդյունավետ սպասարկել շուկան, տեղանքի բաժանման կիրառում, երթուղայնացման վերլուծություն, դինամիկ ծրագրավորման և ավանդական լոգիստիկայի բարելավում, որը կօգնի բարելավել բաշխման արդյունավետությունը:
Լոգիստիկա տերմինը որևէ կազմակերպության ներսում ներառում է ապրանքի բաշխման գործուղությունը: Մատակարարման շղթայի դեպքում այն ավելի լայն հասկացողություն է և ընդգրկում է արտադրությունը և գնումները: Այդ իսկ պատճառով լոգիստիկան ներառում է տարբեր ձեռնակրկներին, որոնք աշխատում են միասին սպառողների պահանջարկը բավարարելու համար:[10]
1990-ականներից բազմաթիվ կազմակերպություններ փորձել են դուրս թողնել լոգիստիկան մատակարարման շղթայի շրջանակներից` համագործակցելով երրորդ կողմ հանդիսացող կազմակերպությունների հետ որոնք ապահովել են լոգիստկայի կառավարումը: Որոշ կազմակերպություններ նաև փորձում են դուրս բերել արտադրությունը` համագործակցելով պայմանագրային արտադրողների հետ[11]: Տեխնոլոգիական կազմակերպությունները ստեղծվել են նման բարդ համակարգերի կառավարումը խթանելու համար:
Կան 4 հիմնական մատակարարման շղթայի մոդելնոր: Վերը նշված երեքից բացի կա նաև Մատակարարման շղթայի լավագույն գործունեության համակարգը:
Մատակարարման շղթայի ճկունություն
խմբագրելՎերջին ուսումնասիրություններում ճկունությունը ներկայացնում է մատակարարման շղթայի` փոփոխությունների հետ համապատասխանելու գործընթացը[12]: Այն զարգացման հաջորդ մակարդակն է, որը ավանդական տեղայնացված ձեռնարկությունները փոխարինում է մեծապես վիրտուալացված ձեռնարկությունների, որը թույլ է տալիս մարդկանց աշխատել ցանկացած տեղ ցանկացած պահի[13]:
Ճկուն մատակարարման շղթան ունակ է փոփոխել իր գործողությունների գրաֆիկը և ռազմավարությունն այնպես, որը թույլ կտա ադապտացվել այն ռիսկերին, որը կարող է ազդել նրա հնարավորությունների վրա[14]: Կա մատակարարման շղթայի ճկունության 4 մակարդակ: Առաջին մակարդակը ռեակտիվ մատակարարման շղթայի կառավարումն է: Երկրորդը ներքին մատակարարման շղթայի ինտեգրումն է պլանավորված բուֆերներով: Այնուհետև ավելի լայնածավալ համագործակցությունն է մատակարարման շղթայի ներսում: Չորրորդը մատակարարման շղթայի դինամիկ ադապտացումն է[15]:
Մատակարարման շղթայի ճկունությունը ներկայացնում է մատակարարման շղթայի պատասխանը շարունակական կրիզիներին և դժվար ժամանակաշրջաններին: Վերջին ուսումնասիրություւները առաջարկում են մի վարկած, ըստ որի մատակարարման շղթաները կարող են ազդել նաև կազմակերպության ճկունության վրա[16]:
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ Nagurney, Anna (2006). Supply Chain Network Economics: Dynamics of Prices, Flows, and Profits. Cheltenham, UK: Edward Elgar. ISBN 1-84542-916-8.
- ↑ cf. Wieland, Andreas; Wallenburg, Carl Marcus (2011). Supply-Chain-Management in stürmischen Zeiten (գերմաներեն). Berlin: Universitätsverlag der TU. ISBN 978-3-7983-2304-9.
- ↑ «Supply Chain Council, SCOR Model».
- ↑ «What is supply chain management? improve business profitability and increase revenues». SCM-Institute (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016-07-02-ին.
- ↑ Perez, Hernan David (2013). Supply Chain Roadmap: aligning supply chain with business strategy. ISBN 978-1494200497.
- ↑ Oliver, R. K.; Webber, M. D. (1992) [1982]. «Supply-chain management: logistics catches up with strategy». In Christopher, M. (ed.). Logistics: The Strategic Issues. London: Chapman Hall. էջեր 63–75. ISBN 0-412-41550-X.
- ↑ Jacoby, David (2009). Guide to Supply Chain Management: How Getting it Right Boosts Corporate Performance. The Economist Books (1st ed.). Bloomberg Press. ISBN 978-1-57660-345-1.
- ↑ Andrew Feller, Dan Shunk, & Tom Callarman (2006). BPTrends, March 2006 - Value Chains Vs. Supply Chains
- ↑ Blanchard, David (2010). Supply Chain Management Best Practices (2nd ed.). John Wiley & Sons. ISBN 978-0-470-53188-4.
- ↑ What is Logistics and Supply Chain Management?
- ↑ Selecting a Third Party Logistics (3PL) Provider Martin Murray, about.com
- ↑ Wieland, A. & Wallenburg, C.M. (2013): The influence of relational competencies on supply chain resilience: a relational view. International Journal of Physical Distribution & Logistics Management. Vol. 43, No. 4, pp. 300-320.
- ↑ Bell, M. A. (2002). «The Five Principles of Organizational Resilience». Gartner, Inc.
- ↑ "Supply Chain Strategy Development" Retrieved 2014-3-25.
- ↑ The Four Levels of Supply Chain Maturity
- ↑ Yasuyuki Todo, Kentaro Nakajima, and Petr Matous (2014) How Do Supply Chain Networks Affect the Resilience of Firms to Natural Disasters? Evidence from the Great East Japan Earthquake Regional Science Journal