Մասնակից:Sophy Abrahamyan/3
Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում` նախկինում գտնվելով Սյունիքի Հաբանդ գավառում։
Բնակավայրը տեղաբաշխված է Որոտան գետի ստորին հոսանքի աջափնյակում՝ Ծավիկ լեռան փեշերին։ 18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի և Նախիջևանի խաների ու քրդական ցեղերի ճնշման տակ տարածաշրջանի բնակավայրերը հայաթափվել էին։ Այս հանգամանքն էլ պատճառ դարձավ, որ տվյալ գավառի գյուղերի, այդ թվում` Հալեի պատմական անցյալի մանրամասները և անգամ անունը մոռացության մատնվեն։ Վերոհիշյալ ժամանակշրջանում լքված գյուղում հաստատվել էին թուրք և քուրդ քոչվոր մի քանի ընտանիքներ: Հայկական գյուղը նրանք անվանեցին Գալ: Մի քանի տասնամյակի ընթացքում գյուղում հաստատված թուրքերն ու քրդերը հիմնահատակ կործանել են հայկական պատմամշակութային արժեքները: Խորհրդային տարիներին դա առավել ծրագրված բնույթ ստացավ: Այսօր այդ հուշարձանների հետքերն անգամ չեն երևում: Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո, Մոսկվայի կենտրոնական բոլշևիկյան իշխանության որոշմամբ, այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ Գալը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի, իսկ 1930 թվականին` Կուբաթլուի շրջանի կազմում: