Մասնակից:Sylvia Seraydarian 5/Ավազարկղ
Համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորները
խմբագրելԷստրադայում համաշխարհային ճանաչում ունի Շառլ Ազնավուրը, օգտվելով ֆրանսիական շանսոնիեի արտահայտչամիջոցներից՝ իր արվեստում ներդրել է նաև տարրեր հայ միջնադարյան տաղերից և Սայաթ-Նովայի ասերգային ոճից։ Հայտնի են նաև Աիդա Ազնավուրյանը, Սիլվի Վարդանը, Մարթեն Յորգանցը, Ռոգի Արմենը, Ժակ Դուվալյանը, Լիզ Սարյանը, Ագնես Սարգիսը, Գիլա Գնթունին և ուրիշներ։ Ֆրանսիական ջազում ճանաչված են Գրեգորին (Քելեկյան), Մալումյանը, Անդրե Էքյանը, ռոքնռոլում՝ Դանիել Ժերարը։ Ֆրանսիայում գործում են «Սիփան-Կոմիտաս», «Կոմիտաս», «Սահակ-Մեսրոպ», «Սայաթ-Նովա», «Ակն», «Գարուն» (մանկական) և այլ երգչախմբեր, նաև «Քատրա»-ն (Հայ արվեստի զարգացման միություն), Արամ Խաչատրյանի երաժշտության հիմնադրամը։ Պարախմբերից հայտնի են «Կալինկան», «Հայկական կովկասյան պարախումբը», «Նավասարդը», պարողներից՝ Վարգասը, Թարոնը, Մոմճյանը, Ավետիսյանը, Բոլիկյանը և ուրիշներ։ Կոստանդնուպոլիսը հայկական ազգային երաժշտարվեստի զարգացման, միջնադարյան նշանակալի ձեռքբերումների վերածնման և պահպանման ինքնատիպ կենտրոններից էր։ 1850-1860-ական թվականներին հայկական երաժշտության առաջընթացին նպաստել են «Քնար արևելյան» և «Քնար հայկական» (1862) երաժշտական ընկերությունները։ Կոմպոզիտոր և դիրիժոր Տիգրան Չուխաճյանը հայ դասական երաժշտարվեստի ամենախոշոր ներկայացուցիչներից է, հայ օպերային արվեստի հիմնադիրը. գրել է «Արշակ Բ» (հայկական առաջին օպերան), «Ձեմիրե», «Ինդիանա» օպերաները, «Արիֆի խարդախությունը», «Քեոսե Քեհյա», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» և այլ օպերետներ։ Սինանյանների տոհմը նշանակալի ավանդ ունի սփյուռքահայ երաժշտության մեջ, իսկ տոհմի նահապետը՝ Գրիգոր Սինանյանը, արևմտահայ երաժշտության մշակույթի հիմնադիրներից է։ Կոմպոզիտոր էդգար Մանասի ստեղծագործության մեջ առանձնանում է «Պատարագը», հեղինակ է նաև սիմֆոնիայի, օրատորիայի, դաշնամուրային պիեսների և այլ գործերի։ Պոլսահայ երաժշտական մշակույթի երևելի դեմքերից էր կոմպոզիտոր և դաշնակահար Գոհարիկ Ղազարոսյանը. ստեղծել է մեներգեր, խմբերգեր, դաշնամուրային պրելյուդներ և պիեսներ, բալետ և այլն։
Ժողովրդական երաժշտութիւն, հայկական երաժշտական արուեստի այն շերտն է, որ պահպանած է անոր վաղ դրսեւորումները, տիպային առանձնահատկութիւնները եւ մտածողութեան հիմնական կերպը։ Բուն հայկական ժողովրդական երաժշտութիւնը սերունդէ սերունդ փոխանցուած է բացառապէս բանաւոր հաղորդմամբ եւ դարձած ազգային երգարուեստիի տարատեսակներու ու ճիւղերու ոճական հիմքն ու սնուցող աղբիւրը։ Ընդհանուր կերտուածքով միաձայնային (մոնոդիկ) է. բաղկացած է երգային (մեներգ, զուգերգ, խմբերգ), նուագարանային (մենակատարում եւ անսամբլ) եւ նուագերգային տեսակներէն։ Տարածուած են նաեւ մենապար ու խմբապար ուղեկցող երգեցողութեան ու նուագի տարատեսակներ, ուր իշխողը երգեցողութիւնն է։ Երկրի քաղաքական ու տնտեսական կեանքի փոփոխութիւններով պայմանաւորուած՝ ժողովրդական երաժշտութիւնը հարստացած է առանձին ճիւղերով (գեղջկական երգ, գուսանաաշուղային արփ, քաղաքային երգ), որոնք երեւան եկած են այս կամ այն ժամանակաշրջանին՝ իբրեւ տարբեր խաւերու գեղարուեստական մտածողութեան արտահայտութիւն։ Վաղ շրջանի մասնագիտական երաժշտութեան ճիւղերը (տաղ, հոգեւոր երգ, մուղամաթ), սերելով գեղջկական երաժշտութենէն, հաստատուն տեղ գտած են ժողովրդական երաժշտութեան մէջ, ձեռք բերած մասնագիտական արուեստի վառ անհատականացուած գիծեր։ Հայկական ժողովրդական երգերու բանաստեղծ, շարք մը բնագրեր ամփոփուած են միջնադարեան ձեռագիր տաղարաններու մէջ եւ երբեմն կը կրեն խազագրութեան հետքեր։ Բնագիրներու կանոնաւոր հաւաքումը սկզբնաւորուած է 19-րդ դարու 2-րդ կեսէն (Ղեւոնդ Ալիշան, Ռափայէլ Պատկանեան, Միքայէլ Միաևսարեանց, Գարեգին Սրուանձտեան, Գեւորգ Շերենց, Գարեգին Յովսեփեան, Երուանդ Լալաեան, Ալեքսանտր Մխիթարեան, Կոմիտաս, Մանուկ Աբեղեան եւ ուրիշներ)։ 19-րդ դարու 2-րդ կեսէն տարածուած են հայկական նոթագրութեամբ ժողովրդական երգերու ձեռագիր երգարաններ։ Եղանակներու կանոնաւոր հաւաքումն ու գրառումը սկիզբ առած են 1870-ական թուականներէն (Սահակ Ամատունի, Քրիստափոր Կարա-Մուրզա, Նիկողայոս Տիգրանեան, Կոմիտաս, Արշակ Բրուտեան, Ստեփան Դեմուրեան, Յակոբ Յարութիւնեան, Սպիրիդոն Մելիքեան, Միհրան Թումաճան, Արամ Քոչարեան եւ ուրիշներ) նախ կատարողէն, իսկ 1913 թուականէն՝ նաեւ ձայնագրող սարքերով։ Այս բնագաւառին մէջ ամենամեծ երախտաւորը Կոմիտասն է. Ան հայ գեղջկական երաժշտութիւնը ներկայացուած է իր բազմատեսակութեամբ ու գաղափարագեղարուեստական ողջ խորութեամբ։ Հաւաքուած երգերը (տպագրուած է 2 հազարէն աւելի նմուշ) թէեւ տարբեր ժամանակներու ու ազգագրական շրջաններու արգասիք են, սակայն կը ներկայացնեն հայ գեղջկական երգի ոճական ամբողջականութիւնը։
Հայոց ցեղասպանութեան յուշարձան, խաչքար Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ բակին մէջ։
Պատմութիւն Խաչքարը տեղադրուած է ի յիշատակ հայոց ցեղասպանութեան նահատակներուն։ Յուշարձանը տեղադրուած է 2014 թուականի Հիշողութեան պարտեզին, ուր ամփոփուած են նաեւ բազմաթիւ հայկական տապանաքարեր։ Յուշարձանի ստեղծման նախաձեռնողը Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հոգաբարձուներու խորհրդի նախագահ Արմէն Բուդաղեանն է։
Հեղինակ Քանդակագործ՝ Վարազդատ Յամբարձումեան
Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին ամենահին քրիստոնէական կառոյցն է Սինգապուրի մէջ. կառուցուած է 1835 թուականին, օծուած՝ 1836 թուականին։ Եկեղեցւոյ բակին մէջ կան բազմաթիւ հայկական տապանաքարեր, որոնք ամփոփուած են Յիշողութեան պարտեզին։ Եկեղեցին կը գտնուի Սինգապուրի «Հիլլ» եւ «Արմենիա» փողոցների միջև։ Այն ազգային պատմական կոթող է, տեղակայված է Սինգապուրի բոլոր քարտեզների վրա։ ճարտարապետը իռլանդացի Ջորջ Քոլմանն է։ Եկեղեցին հեղինակի ամենահայտնի գործերից է։
1111111
Քրիստոնէական կրօնի պաշտամունքային շէնքերու, այլ շինութիւններու եւ անոնց համալիրներու կառուցման արուեստ։ Հայաստանի մէջ եկեղեցական ճարտարապետութիւնը ձեւաւորուած է 4-6-րդ դարերուն, երբ ստեղծուած են եկեղեցական շէնքերու գրեթէ բոլոր այն հորինուածքները, որոնք կիրառուած են նաեւ յետագային։
Քրիստոնէութեան ընդունումը
խմբագրել301-ին Հայաստանը աշխարհի առաջինն էր, որ ընդունեց քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն՝ սկիզբէն ինքնուրոյն մշակած է եկեղեցական շէնքերու տիպերը։
Եկեղեցական ճարտարապետութիւնը հայ ժողովուրդի միջնադարեան մշակոյթի կարեւորագոյն բնագաւառն է, անոր բազմաթիւ կառոյցներուն մէջ ցայտուն արտայայտուած են հայկական ճարտութեան ինքնատիպութիւնը, բարձր մակարդակը եւ գեղարուեստական հարուստ աւանդները։
Քրիստոնէութեան ընդունումէն եսք առաջին տասնամեակները, ամբողջ երկրին մէջ նոր պաշտամունքի շէնքերու բուռն կառուցման շրջանը եղած են։ Ըստ պատմիչներ Զենոբ Գլակի եւ Փաւստոս Բուզանդի՝ Գրիգոր Ա Լուսաւորիչը եւ Տրդատ Գ թագաւորը հեթանոսական տաճարներու տեղը կառուցած են առաջին եկեղեցիները՝ անոր հետ իսկ կապելով դարերով սրբագործուած վայրերը նոր կրօնի հետ։ Ըստ որուն տաճարներու մէկ մասը վերակառուցուելով՝ փոխարկուած է եկեղեցւոյ, մէկ մասն ալ աւերուած է, եւ անոնց հիմքերու վրայ եկեղեցի կառուցուած է։ Այդ ընթացքին կրկնուած է հեթանոսական տաճարի երկայնական՝ արեւելքէն արեւմուտքէն ձգուած հորինուածքը, միայն բեմը արեւմուտքէն տեղափոխուած է արեւելք։ Ագաթանգեղոսը միանգամայն որոշակի կը յայտնէ Գրիգոր Ա Լուսաւորիչի՝ նորակառոյց եկեղեցիներու առաջին ճարտարապետ ըլլալուն մասին։
-
Տրդատ Գ Մեծի կնքումը
-
Ագաթանգեղոսի պատկերը Մոսկուայի ՀԱԵ առաջնորդարանի Սուրբ Պայծառակերպութեան եկեղեցւոյ պատին
Հնագոյն եկեղեցիներ
խմբագրելՀայաստանի՝ մեզ հասած հնագոյն եկեղեցիները միանաւ դահլիճներ են եւ, աւելի սակաւ, եռանավ բազիլիկներ։ 4-6-րդ դարերուն տարածուած միանաւ եկեղեցիներու (Լեռնակերտի, Թուղի, Ագարակի, Շենիկի, Կարենիսի վանքի) մեծ մասի խորանը ներգծուած է շէնքի արտաքին պատերու ուղղանկիւն պարագծի մէջ, սակայն կան նաեւ ընդհանուր ծաւալէն դուրս եկող, արտաքուստ կիսաշրջանաձեւ կամ բազմանիստ խորանով եկեղեցիներ (Լուսակերտի, Ջարջառիսի, Ոսկեվազի, Փարպիի, Բայբուրդի)։ 4-րդ դարու վերջին եկեղեցիներու խորանի մէկ կողքին կամ երկու կողքերուն կառուցուած են սենեակներ՝ եկեղեցին մէջ քահանայի բնակավայրին հետ վերաբերեալ կաթողիկոս Սահակ Ա Պարթեւի կանոններուն համապատասխան։ 4-6-րդ դարերուն մէջ միանաւ եկեղեցիներու առանձին ենթատիպն են արտաքին սրահ ունեցողները։ Արեւելեան պատին վրայ յաճախ փոքրիկ խորանով այդ սրահները նախատեսուած են դեռ չմկրտուածներու եւ ապաշխարողներու համար (Գառնի, Թանահատի վանք, Կուրթան, Վարդաբլուր)։
-
Սաղմոսավանքի Աւագ խորանը
-
Հրեական խորան (վերականգնուած տեսքը)
Վաղ միջնադարեան ճարտարապետութիւն
խմբագրելՎաղ միջնադարեան ճարտարապետութեան մէջ եռանաւ բազիլիկները տարածում չեն ստացած. այդ ժամանակաշրջանէն յայտնի են միայն եօթը այդ տիպի եկեղեցիներ (ըստ որուն 6-րդ դարէն մինչեւ 17-րդ դարու բազիլիկներ այլեւս չեն կառուցուած)։ Անոնք բոլորն ալ կը պատկանին, այսպէս կոչուած, «արեւմտեան» տիպին. միջին նաւը բարձր է կողայիններէն եւ ունի առանձին ծածկ։ Եռանաւ բազիլիկները, չնայած փոքրաթւութեան, ունին բազմապիսի ճարտական լուծումներ։ Աղցի բազիլիկը ունին երկու զոյգ մույթ, Երերոյքի Սուրբ Կարապետ վկայարանը, Քասաղի, Աշտարակի բազիլիկները՝ երեք զոյգ, Ծիծեռնավանքի եւ Եղուարդի բազիլիկները՝ չորս զոյգ, իսկ Հայաստանի ամէնախոշոր՝ Դուինի Սուրբ Գրիգոր եկեղեցին (Դուինի Կաթողիկէ)՝ 7 զոյգ մոյթ։ Տարբեր է անոնց Աւագ խորանի շուրջը եղած սենեակներու քանակը։ Սիւնասրահով շրջապատուած էին Երերոյքի եւ Դուինի բազիլիկները։ Որոշ միանաւ ու եռանաւ եկեղեցիներ նախապէս ունեցած են փայտէ ծածկ, որ 6-7-րդ դարեր փոխարինուած է թաղով։
-
Քասախ (գետ)
Վաղ շրջանի եկեղեցիներու կառուցուածքը
խմբագրելՀայաստանի վաղքրիստոնէական եկեղեցական ճարտարապետութեան մէջ հստակ կը նկատուի անոր զարգացման հիմնական գիծը՝ գմբեթաւոր, հիմնականին՝ կեդրոնագմբէթ եկեղեցիներու կառուցումը։ Ճարտարապետական այս հորինուածքը ունի տեղական արմատներ՝ քարէ գմբէթներու ակունքները կը բխին հայկական ժողովրդական բնակելի տուներու երդիկով, փայտէ գմբէթով ծածկերէն (Ք.ծ.ա. 5-րդ դար զայն նկարագրած է յոյն պատմագիր Քսենոփոնը)։
Հայաստանի հնագոյն գմբէթաւոր եկեղեցին Էջմիածնի Մայր տաճարն է՝ ամբողջ քրիստոնեական եկեղեցական ճարտարապետութեան մէջ հանգուցային մէկ կառոյց, որուն հորինուածքը յետագային տարածուած է նաեւ Եւրոպայի մէջ։ Ըստ պատմիչ Ստեփանոս արք. Օրբէլեանի նկարագրութեան՝ Մեծ Հայքի Սիւնիք նահանգի կեդրոն Շաղատի եկեղեցին (4-րդ դար) եղած է խորանարդաձեւ գմբէթով, ուղղանկիւն խորաններով խաչաձեւ կառոյց։ Հայաստանի մէջ եկեղեցական շէնքի խաչաձեւութիւնը՝ քրիստոնէական կրօնի խորհրդանիշը, առաւել հստակ արտայայտուած է «ազատ խաչ» տիպի գմբէթաւոր եկեղեցիներուն մէջ, որոնք բաժնուած են ստորաոաժանումներու, երեք ենթատիպի՝ քառախորան, եռախորան եւ միախորան (միայն արեւելեան կողմին մէջ)։ Անինց լաւագոյն օրինակներն են 7-րդ դարից անփոփոխ պահպանուած՝ Աշտարակի Կարմրաւոր Ս. Աստուածածին եկեղեցին եւ վերձիգ համաչափութիւններով Լմբատավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Ներսէն եւ դուրսէն խաչաձեւ հորինուածքի զարգացման յաջորդ փուլը կը ներկայացուի Մաստարայի Ս. Յովհաննէս եկեղեցին, որուն գմբէթատակ տարածութիւնը զգալի ընդարձակուած է։ Այս տիպին կը պատկանին նաեւ 7-րդ դարու Ոսկէպարի Սուրբ Աստուածածին, Արթիկի Սուրբ Գէւորգ եւ Հառիճավանքի Սուրբ Գրիգոր եկեղեցիները։
-
Մայր Տաճար
-
Սուրբ Յովհաննէս եկեղեցի, ընդհանուր տեսք
Եկեղեցական շէնքի կառուցուածքը
խմբագրելՀայաստանի մէջ եկեղեցական շէնքի կեդրոնագմբէթ համակարգը 6-րդ դարուն նոր ուղղութիւն ստացած է՝ միջանկեալ խորշերով եւ անկիւնային սենեակներով քառախորանի ձեւով, որուն ամէնավաղ թուագրուած օրինակը Աւանի կաթողիկոսութեան Ս. Յովհաննէս եկեղեցին է (6-րդ դարու վերջ)։ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը այս հորինուածքը առաւել կատարեալ կիրառած է հայկական ճարտարապետութեան գլուխգործոց՝ Էջմիածնի Սուրբ Հռիփսիմէ վանքի եկեղեցին մէջ։ Նոյն տիպին կը պատկանին Սիսիանի Սուրբ Յովհաննէս եկեղեցին, Արծուաբերի Սուրբ Աստուածածին վանքը, Զորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցին, Արամուսի Ծիրանաւոր, Գառնհովտի Սուրբ Գէւորգ եկեղեցիները։ 6-7-րդ դարերու հայկական կեդրոնագմբէթ եկեղեցիներու մէկ այլ տարբերակն են բազմախորանները, որոնցմէ են Արագածի Գրիգորաշէն, Եղուարդի Սուրբ Թէոդորոս վանքի եւ Իրինդի Սուրբ Աստուածածին եկեղեցիները։
-
Սուրբ Հռիփսիմէ եկեղեցի (Էջմիածին)
-
Սուրբ Աստուածածին Եկեղեցի (Արենի)
-
Սուրբ Գայանէ հայկական եկեղեցին Էջմիածինի մէջ
Զուարթնոց տաճար
խմբագրելՇրջանի մէջ ներգծուած քառախորանի իւրօրինակ հորինուածք միաւորուած է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի կառուցած Զուարթնոց տաճարը։ Ան ունեցած է եկեղեցական շէնքի նոր՝ եռայարուս ծաւալային լուծին տակ եւ 7-րդ դարու հայկական եկեղեցական ճարտարապետութիւն մեծ նուաճումն է։ Կեդրոնագմբէթ եկեղեցիներուն մէջ՝ Հայաստանի մէջ ստեղծուած եւ կիրառուած տիպերի նման բազմազանութիւնը, գմբեթատակ տարածութեան շուրջը ինտերիերու միաւորման ձգտումը 7-րդ դարու հայկական եկեղեցական ճարտարապետութիւն բնորոշ գիծերն են, որոնք կ՛արանձնացնեն զայն քրիստոնէական աշխարհի միւս ճարտարապետական դպրոցներէն։
7-րդ դար
խմբագրելՀայաստանի մէջ վաղ միջնադարեան կեդրոնագմբէթներէն զատ կառուցուած են նաեւ երկայնական՝ բազիլիկատիպ եկեղեցիներ։ Քառամոյթ գմբէթաւոր բազիլիկ են Տեկորի Սուրբ Սարգիս վկայարանը, Օձունի Սուրբ Աստուածածին եկեղեցին, Էջմիածնի Սուրբ Գայանէ վանքի եկեղեցին, Բագաւանի Սուրբ Յովհաննէս վանքը, Մրենի Կաթողիկէ եկեղեցին։ Հայաստանի մէջ 7-րդ դարուն մշակուած է խաչաձեւ, եռախորան գմբէթաւոր բազիլիկի տիպը, որուն կը պատկանին Դուինի Կաթողիկէ Սուրբ Գրիգոր եկեղեցին (վերակառուցումէն ետք) եւ Թալինի Կաթողիկէն։ Սակայն գմբէթաւոր բազիլիկներու ներսի մասնատումը առանձին կանգնած մոյթերով նպատակահարմար չէր ծիսակատարութեան ժամանակ բեմի առջեւ աղոթասրահի միասնական տարածութիւն ունենալու առումով։ Միաժամանակ, առանձին կանգնած մույթերը կամ սիւները շէնքին թոյլ տարրերն են երկրաշարժերու ժամանակ, եւ վաղ միջնադարուն հայ ճարտարապետները հաղթահարած են երկայնական, բազիլիկ եկեղեցիական շէնքերու այդ թերութիւնը՝ ստեղծելով միանգամայն նոր՝ առանց միջանկեալ հենարաններու «գմբէթաւոր դահլիճ» տիպը։ 7-րդ դարուն այդ տիպի լաւագոյն կառույցներն են Պտղնավանքը եւ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին, որոնց գմբէթները հենուած են երկայնական պատերուն կից երկու զոյգ հզոր որմնամոյթերու վրայ։
-
Սուրբ Գրիգոր եկեղեցի (Արուճ)
-
Թալինի մէջ գտնուող Կաթողիկէ եկեղեցին
4-6-րդ դարեր
խմբագրել4–6-րդ դարերուն հայ ճարտարապետները եկեղեցիներ կառուցելէ ետք հիմնականին ուշադրութիւն դարձուցած են արտաքին ճակատներուն։ Հարդարանքի տարրերով շեշտուած են. շքամուտքերով՝ դռները, հոնքաձեւ քանդակազարդ շրջանակներով՝ լուսամուտները, նախապէս ատամնաւոր, ապա կիսակամարիկներով գոտիներով՝ քիւերը։ Ներսի պատերը սրբատաշ քարերով են եւ մեծ մասամբ՝ առանց որմնանկարներով։ Բազմաթիւ լայն պատուհաններով եկեղեցիներու ներսը ողողուախծ են լոյսով։
2222222norr ՀՀ Յուշադրամներ
Հայկական զինուած ուժեր
խմբագրելՄարշալ Բաղրամեանի ծննդեան 100-ամյակ | ||
---|---|---|
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետութեան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։ | ||
Գարեգին Նժդեհ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետութեան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։ Եզերքը կը կազմեն կէտեր՝ շրջագիծի ձեւով։ | ||
Գարեգին Նժդեհ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետութեան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։ Եզերքը կը կազմեն կէտեր՝ շրջագիծի ձեւով։ | ||
Հայաստանի զինուած ուժեր | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող դրամատան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։ | ||
Հայաստանի զինուած ուժեր | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող դրամաֆտան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։ | ||
Մարշալ Բաբաճանեանի ծննդեան 100-ամեակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող դրամատան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։ | ||
Հայոց բանակի կազմաւորման 15-ամեակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող դրամատան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։ | ||
Շուշիի ազատագրման 15-ամեակ | ||
Դիմերեսը՝ ճախրող արծիւ՝ հաւերժութեան նշանի յետամասի վրայ, թողարկող դրամատան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։ | ||
Հայոց բանակի կազմաւորման 20-ամեակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող դրամատան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։ | ||
Հայոց բանակի կազմաւորման 20-ամեակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող դրամատան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։ | ||
Շուշիի ազատագրման 20-ամեակ | ||
Դիմերեսը՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ հաւերժութեան նշանի յետամասի վրայ, թողարկող դրամատան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։ | ||
Անդրանիկ Օզանեանի ծննդեան 150-ամեակ | ||
Դիմերես․ կեդրոնը՝ պետական զինանշանը եւ անուանական արժէքը, եզերքը՝ պետութեան անուանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ու անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA» եւ թողարկման տարեթիւը։ |