Եգիպտական արաբերեն

(Վերահղված է Մասրիից)

Արաբերենի եգիպտական բարբառ (اللهجة المصرية‎, կամ եգիպտական արաբերեն, اللغه المصريه الحديثه‎, ինքնանվանումը՝ مصرى‎, մասրի), արաբերենի բարբառ, որով խոսում է Եգիպտոսի բնակչության մեծ մասը

Արաբերենի եգիպտական բարբառ
مصرى
Տեսակբարբառ, կենդանի լեզու և բնական լեզու
Ենթադասարաբերենի տարբերակներ
Երկրներ{{{2}}} Եգիպտոս և մոտակա երկրներ
Խոսողների քանակ64 600 000 մարդ (2019)[1]
Լեզվակիրների թիվըմայրենի 54 միլիոն մարդու համար
ԴասակարգումԱֆրոասիական լեզուներ
Սեմական լեզուներ
Կենտրոնական սեմական լեզուներ
Արաբական լեզուներ
Գրերի համակարգԱրաբական այբուբեն
IETFarz
ISO 639-2arz
ISO 639-3arz
 Egyptian Arabic language Վիքիպահեստում

Դասակարգում

խմբագրել

Նրա գոյությունը, ծագումը և պատմությունը շարունակում են մնալ վեճերի առարկա նրա՝ որպես առանձին լեզվի կամ դասական արաբերենի բարբառի դասակարգման համար։ Պաշտոնապես այն համարվում է Աֆրոասիական լեզվաընտանիքի սեմական լեզվախմբի արաբերեն լեզվի բարբառ։ Առաջարկվել է անգամ փոխել եգիպտական բարբառի այբուբենը արաբատառից լատինատառի, որպեսզի այն իրոք վերածվեր առանձին լեզվի։ Սակայն դա չարվեց, որովհետև դա Ղուրանը անհասկանալի կդարձներ Եգիպտոսի միլիոնավոր արաբներին, և ստիպված կլինեին թարգմանել Ղուրանը արաբերենից արաբերեն։ Պանարաբիզմի շատ հետևորդներ ինչպես Եգիպտոսում, այնպես էլ այլ արաբական երկրներում, փորձում են անգամ կենցաղում խոսել գրական արաբերեն լեզվով։

Պատմություն

խմբագրել

Լեզուն ծագել է Նեղոսի դելտայում՝ Ստորին Եգիպտոսում՝ երկրի մայրաքաղաք Կահիրեի մոտակայքում՝ ծագելով արաբ նվաճողների լեզվից, ովքեր ներխուժել են Եգիպտոս 7-րդ դարում։ Հետագայում այն զարգացել է ղպտիերենի[2][3][4], ապա այլ լեզուների՝ թուրքերենի, իտալերենի, ֆրանսերենի և անգլերենի ազդեցության տակ։

Ժամանակակից վիճակ

խմբագրել

Մոտ 76 միլիոն եգիպտացիներ խոսում են արաբերենի բարբառով։ Եգիպտական բարբառը հասկանալի է ողջ արաբական աշխարհին եգիպտական ԶԼՄ-ների գերակշռման պատճառով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
  2. Nishio, Tetsuo. «Word order and word order change of wh-questions in Egyptian Arabic: The Coptic substratum reconsidered». Proceedings of the 2nd International Conference of L’Association Internationale pour la Dialectologie Arabe. Cambridge: University of Cambridge. 1996, pp. 171—179
  3. Bishai, Wilson B. «Coptic grammatical influence on Egyptian Arabic». Journal of the American Oriental Society. No.82, pp. 285—289
  4. Youssef (2003), below

Գրականություն

խմբագրել
  • Багиров А. Г. Египетский арабский диалект. — М.։ Поматур, 2008.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտական արաբերեն» հոդվածին։