Մատիաս Լյոնե Դյունգելան (նորվ.՝ Mathias Lønne Dyngeland, հոկտեմբերի 7, 1995(1995-10-07)[1][2], Ֆանա, Բերգեն, Հորդալան, Նորվեգիա[3]), նորվեգացի ֆուտբոլիստ, «Բրան» ակումբի դարպասապահ:

Մատիաս Դյունգելան
Քաղաքացիությունը  Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 7, 1995(1995-10-07)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Ֆանա, Բերգեն, Հորդալան, Նորվեգիա[3]
Դիրք դարպասապահ

Կարիերա

խմբագրել

«Ֆանա» ակումբի սան է[4]։ 2012 թվականի մայիսի 1-ին «Վոսի» դեմ խաղում թիմի հիմնական կազմում նորամուտն է նշել Նորվեգիայի գավաթում[5]։ 2013 թվականին տեղափոխվել է «Սոգնդալ» ակումբ, որի կազմում 2014 թվականի մարտի 30-ին «Ստաբեկի» դեմ խաղում նորամուտն է նշել Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում[6]։ 2016 թվականից դարձել է թիմի հիմնական դարպասապահը՝ մինչև 2019 թվականի ավարտը խաղալով 120 խաղ տարբեր դիվիզիոններում։

2019 թվականի դեկտեմբերի 10-ին շվեդական «Էլֆսբորգ» ակումբը հայտարարել է պայմանագիր կնքելու մասին, մինչև 2023 թվականը: Ակումբին միացել է 2020 թվականի հունվարին[7]։ 2020 թվականի հուլիսի 16-ին նորամուտն է նշել Ալսվենսկանում «Հեկկենի» դեմ խաղում՝ խաղի 18-րդ րոպեին փոխարինելով Թիմ Ռյոնինգին[8]։

2021 թվականի օգոստոսի 27-ին վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է «Վոլերանգա» ակումբ[9]։ Նոյեմբերի 27-ին «ՕԴԴի» դեմ խաղում նորամուտն է նշել Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում՝ 54-րդ րոպեին փոխարինելով Հյետիլ Հեուգին[10]։

2022 թվականի հունվարին մինչև 2023 թվականի ավարտը պայմանագիր է կնքել նորվեգական «Բրան» ակումբի հետ[11]։ 2023 թվականի մայիսի 20-ին «Լիլիստրեմի» դեմ խաղացել է Նորվեգիայի գավաթի 2022/23 եզրափակիչ խաղում․ խաղն ավարտվել է 2-0 հաղթանակով[12]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Նորվեգիայի հավաքականի կազմում մասնակցել է տարբեր տարիքային խմբերի, այդ թվում՝ մինչև 17, մինչև 18, մինչև 19 և մինչև 21 տարեկանների թիմերի խաղերին[13]։ 2014 թվականի հոկտեմբերի 9-ին Նորվեգիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում նորամուտն է նշել Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում[14]։

2017 թվականի մայիսի 30-ին երկրի գլխավոր հավաքականից ստացել է առաջին հրավերը[15]։ Եղել է Եվրո-2024-ի որակավորման խաղերին մասնակցելու հրավիրված ֆուտբոլիստների ցուցակում Շոտլանդիայի հավաքականի (2023 թվականի հունիսի 17) և Կիպրոսի հավաքականի (2023 թվականի հունիսի 20) դեմ խաղերում[16]։ 2023 թվականի նոյեմբերի 7-ին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստել Սոլբակկենը նրան հրավիրել է մասնակցելու Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ ընկերական խաղին (2023 թվականի նոյեմբերի 16) և Շոտլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2024 որակավորման խաղին (2023 թվականի նոյեմբերի 19)[17]։ Նոյեմբերի 16-ին Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Նորվեգիայի հավաքականի կազմում[18]։

Վիճակագրություն

խմբագրել

Խաղեր ակումբներում

խմբագրել
Ելույթներ և գոլեր ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ Մայրցամաքային Ընդամենը
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆանա 2012 Երկրորդ դիվիզիոն 2 0 2 0 - 4 0
Ընդամենը 2 0 2 0 - - 4 0
Սոգնդալ 2013 Տիպպելիգա 0 0 0 0 - 0 0
2014 19 0 3 0 - 22 0
2015 Օբոս լիգա 12 0 0 0 - 12 0
2016 Տիպպելիգա 30 0 3 0 - 33 0
2017 Էլիտսերիա 30 0 1 0 - 31 0
2018 Օբոս լիգա 30 0 0 0 - 30 0
2019 30 0 2 0 - 32 0
Ընդամենը 151 0 9 0 - - 160 0
Էլֆսբորգ 2020 Ալսվենսկան 1 0 1 0 - 2 0
2021 0 0 0 0 - 0 0
Ընդամենը 1 0 1 0 - - 2 0
Վոլերենգա 2021 Էլիտսերիա 3 0 1 0 - 4 0
Ընդամենը 3 0 1 0 - - 4 0
Բրան 2022 Օբոս լիգա 30 0 1 0 - 31 0
2023 Էլիտսերիա 28 0 7 0 4 0 39 0
Ընդամենը 58 0 7 0 4 0 69 0
Ընդամենը 201 0 20 0 4 0 225 0

Հանդիպումներ Նորվեգիայի հավաքականի կազմում

խմբագրել
Հանդիպումներ Նորվեգիայի հավաքականի կազմում
Ամսաթիվ Մրցակից Հաշիվ Բաց թողնված գոլեր Մրցույթ
1 16 նոյեմբերի 2023   Ֆարերյան կղզիներ 2:0 Ընկերական հանդիպում

Ընդհանուր՝ 1 խաղ / բաց թողնված 0 գոլ, 1 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 0 պարտություն:

Ձեռքբերումներ

խմբագրել

[19]

«Սոգնդալ»

  • Օբոս լիգայի չեմպիոն՝ 2015

«Էլֆսբորգ»

  • Ալսվենսկանի փոխչեմպիոն՝ 2020

«Բրան»

  • Օբոս լիգայի չեմպիոն՝ 2022
  • Նորվեգիայի գավաթի գավաթակիր՝ 2022/23

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 National-Football-Teams.com
  4. Fotballforbund, Norges. «Mathias Lønne Dyngeland - Profil». fotball.no - Norges Fotballforbund (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-30-ին. Վերցված է 2023-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Fotballforbund, Norges. «Voss - Fana - 01.05.2012 18.00». fotball.no - Norges Fotballforbund (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-30-ին. Վերցված է 2023-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «altomfotball.no: Stabæk - Sogndal - Eliteserien - 1. runde, 30.03.2014». TV 2. Արխիվացված է օրիգինալից 2023-05-30-ին. Վերցված է 2023-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «IF Elfsborg värvar Mathias Dyngeland!». IF Elfsborg (շվեդերեն). 2019-12-10. Արխիվացված է օրիգինալից 2023-05-30-ին. Վերցված է 2023-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Häcken vs. Elfsborg - 16 July 2020 - Soccerway». int.soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2022-01-14-ին. Վերցված է 2023-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Mathias Dyngeland klar for Vålerenga». Vålerenga (գրքային նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-30-ին. Վերցված է 2023-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «altomfotball.no: Odd - Vålerenga - Eliteserien - 28. runde, 27.11.2021». TV 2. Արխիվացված է օրիգինալից 2023-05-30-ին. Վերցված է 2023-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Dyngeland har signert: – Gleder meg veldig». Brann (գրքային նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-04-ին. Վերցված է 2023-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Fotballforbund, Norges. «Brann - Lillestrøm - 20.05.2023 16.00». fotball.no - Norges Fotballforbund (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-31-ին. Վերցված է 2023-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Fotballforbund, Norges. «Mathias Lønne Dyngeland - Profil». fotball.no - Norges Fotballforbund (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-30-ին. Վերցված է 2023-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. Fotballforbund, Norges. «Norge - Irland - 09.10.2014 19.00». fotball.no - Norges Fotballforbund (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-08-09-ին. Վերցված է 2023-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. Fotballforbund, Norges. «Flere nye i Lagerbäcks tropp». fotball.no - Norges Fotballforbund (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-08-ին. Վերցված է 2023-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Norges Fotballforbund. «Norges tropp mot Skottland og Kypros». fotball.no - Norges Fotballforbund (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-03-14-ին. Վերցված է 2023-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Fotballforbund, Norges. «Norges tropp mot Færøyene og Skottland». fotball.no - Norges Fotballforbund (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2023-11-12-ին. Վերցված է 2023-11-18-ին.
  18. Fotballforbund, Norges. «Norge - Færøyene - 16.11.2023 18.00». fotball.no - Norges Fotballforbund (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2023-11-18-ին. Վերցված է 2023-11-18-ին.
  19. «Norway - M. Dyngeland - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2023-06-30-ին. Վերցված է 2023-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատիաս Դյունգելան» հոդվածին։