Մատկա կիրճ
Մատկա կիրճ (մակեդոներեն՝ Матка), գտնվում է Մակեդոնիայում և տեղակայված է Սկոպյեից դեպի արևմուտք։ Զբաղեցնում է մոտավորապես 5000 հեկտար տարածք[1]։ Մատկա կիրճը հանդիսանում է Մակեդոնիայի հայտնի հանգստյան վայրերից մեկը։ Այստեղ կան նաև մի քանի միջնադարյան մենաստաններ։ Կիրճում է գտնվում Մատկա լիճը, որը հանդիսանում է երկրի ամենահին արհեստական լիճը[2]։
Մատկա կանյոն | |
---|---|
Кањон Матка | |
Տեղադրություն | Հյուսիսային Մակեդոնիա |
Երկրաբանություն
խմբագրելԿիրճի շրջանում են տեղակայված տաս քարանձավ։ Դրանցից ամենակարճն ունի՝ 20 մետր երկարություն, իսկ ամենաերկարը 176 մետր։ Կիրճում կա երկու ուղղահայաց վիհ, 35 մ խորությամբ[1]։
Կիրճով է հոսում Տրեսկա գետը։ Գետին մոտ է գտնվում Բրելո քարանձավը, որում կան բազում ստալակտիտներ։ Ստալատիտներից մեկը, իր ձևի պատճառով, կրում է «կոն» անվանումը։ Քարանձավի վերջում գտնվում են երկու լճեր։ Փոքր լիճը գտնվում է 8 մետր խորության վրա, իսկ մեծը՝ 15 մետր։
Քարանձավի խորության վերաբերյալ ստույգ տվյալներ հայտնի չեն, բայց որոշները գտնում են, որ այդ քարանձավը կարող է ավելի խորը լինել, քան Բաշկորտոստանի բազում քարանձավները[3]։
Ֆլորա և ֆաունա
խմբագրելՄատկա կիրճը մի շարք բույսերի և կենդանիների համար, որպես տուն է ծառայում, որոնցից մի քանիսը ընդգրկված են Կարմիր գրքում։ Կիրճում հանդիպում է էնդեմիկ թիթեռների 77 տեսակ[4]։ Կիրճի քարանձավներում ապրում են մեծ քանակությամբ չղջիկներ։
Տեսարժանություն
խմբագրելՇնորհիվ Սկոպյեին մոտիկ գտնվելուն, Մատկա կիրճը հանդիսանում է քաղաքացիների և զբոսաշրջիկների շրջանում հայտնի հանգստյան վայր։ Զբոսաշրջիկները հաճախում են կիրճ սկսած գարունից մինչև խոր աշուն, Տրեսկա գետում նավարկում են բայդարկաներով, զբաղվում են ձկնորսությամբ և որսով[4]։
Մենաստաններ
խմբագրելԿիրճի շրջանում է տեղակայված Անդրեևյան մենաստանը, ինչպես նաև այլ պատմական եկեղեցիներ և մենաստաններ։ Սուրբ Անդրեևյան մենաստանը գտնվում է Տրեսկա գետի կիրճում։ 1389 թվականին կառուցված մենաստանում պահպանվում են մետրոպոլիտ Յոհանի որմնանկարները։
14-րդ դարում կառուցված Մարիամ Աստվածածնի վանքը[5] գտնվում է Տրեսկա գետի ձախ ափին։ Համաձայն վանքի վրա արված փորագրության, ոմն Միլիցան 1497 թվականին գտել է եկեղեցին վատ վիճակում, առանց տանիքի։ Նա փոխել է տանիքը, նկարել է նոր որմնանկարներ, կառուցել է նավակայան և ստեղծել խաղողի այգի։
Սուրբ Նիկոլայի մենաստանը գտնվում է կիրճի վերևում գտնվող ժայռի վրա և Սբ. Անդրեևյան մենաստանից վերև։ Կառուցման տարեթիվը հայտնի չէ։ Առաջին հիշատակությունը հայտնվել է 17-րդ դարում, Օսմանյան կայսրության լծի տակ գտնվելու ժամանակաշրջանում։ 1645 թվականին կատարվել է եկեղեցու սրբանկարչությունը, իսկ եկեղեցու արևմտյան կողմը սրբապատկվել է 1630 թվականին։ 18-րդ դարում այն ամայացել է։ Մենաստանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի կիրճը։
Պատկերասրահ
խմբագրել-
Մատկա լիճ
-
Մատկան 1919 թվականին
-
Կիրճի տեսարան
-
Մենաստան
-
Ջրի վերևում գտնվող ժայռեր
-
Մատկա կիրճը և հարակից լեռները
-
Սուրց Նիկոլայի մենաստանը
-
Կիրճի դամբան
Արտաքին հղումներ
խմբագրել- Каньон Матка, Македония
- Каньон-озеро Матка, Скопье, Македония Արխիվացված 2016-04-03 Wayback Machine
- Македонские чудеса природы
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մատկա կիրճ կատեգորիայում։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 macedonia.co.uk
- ↑ macedoniaholidaysandtours.com
- ↑ SETimes
- ↑ 4,0 4,1 Exploring Macedonia Արխիվացված 2011-09-01 Wayback Machine
- ↑ Exploring Macedonia Արխիվացված 2011-05-27 Wayback Machine