Մատնոցուկ ծիրանագույն
Մատնոցուկ ծիրանագույն | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Digitalis purpurea
| ||||||||||
|
Մատնոցուկ ծիրանագույն (լատին․՝ Digitalis purpurea), խլածաղիկազգիների ընտանիքին պատկանող երկամյա ծաղկաբույս։
Նկարագրություն
խմբագրելԵրկամյա ծաղկաբույս է։ Տերևները հերթադիր են, երկարակոթունավոր, ձևաձև նշտարաձև, ատամնաեզր։ Ծաղիկները խոշոր են հավաքված երկար, ողկույզանման ծաղկաբույլերում։ Ծաղիկն աչքի է ընկնում ամենատարբեր գունավորումով․ սպիտակից և կրեմագույնից մինչև վարդագույն և ծիրանագույն։ Այս ծաղկի տերևները թունավոր են։ Ծաղկի բարձրությունը հասնում է մինչև 30-120 սմ–ի։
Տարածում
խմբագրելՀայաստանում հանդիպում են ծաղկի երկու տեսակ (ժանգային և ներվոզա), որոնք հիմնականում տարածվում են Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառներում, թփուտներում, ճամփեզրերին և այլն։
Աճման պայմաններ
խմբագրելԾիրանագույն մատնոցուկը ցրտադիմացկուն է, երաշտադիմացկուն, գերադասում է լուսասեր և տաք վայրերը։ Ցանքը կատարում են անմիջապես գրունտում՝ մայիս–հունիս ամիսներին։ Ծիլերը երևում են ցանքից երկու շաբաթ հետո։ Առաջին անգամ նոսրացնելուց թողնում են բույսը բույսից 10 սմ, երկրորդ անգամ՝ 25-30 սմ–ի վրա։ Օգոստոսի առաջին կեսին մշտական տեղում տնկում են միայն սածիլային մշակության դեպքում։
Նշանակություն
խմբագրելՄատնոցուկի բոլոր տեսակներն էլ թունավոր են։ Մշակությամ մեջ մեծ տարածում ունեն գլոքսինիածաղիկ և բծավոր պարտիզային այլատեսակները։ Օգտագործվում են լանդշաֆտային ձևավորումներում։ Մշակում են կտրած ծաղիկներ ստանալու համար։
Գրականություն
խմբագրել- Լ․Վ․ Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները»
- Иванина Л.И. Род 1345. Наперстянка — Digitalis // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1955. — Т. XXII. — С. 514—526. — 861 с. — 3000 экз.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատնոցուկ ծիրանագույն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատնոցուկ ծիրանագույն» հոդվածին։ |