Մարակա Խիպիոկա էկոլոգիական կայան
Մարակա Խիպիոկա էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação ecológica de Maracá-Jipioca), էկոլոգիական կայան, որը ընդգրկելով երկու կղզիներ, գտնվում է Բրազիլիայի Ամապա նահանգից մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող Ամապա քաղաքում։ Պաշտպանում է ափամերձ մանգլենիների և արևադարձային խոնավ անտառների տարածքը։
Տեսակ | էկոլոգիական կայան |
---|---|
Կազմված է | Ամազոնի խոնավ անտառներ և ծովային պահպանվող տարածք |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Ամապա |
Հիմնվել է | 1981 |
Մակերես | 58 756 հեկտար, 56 629 հեկտար և 2127 հեկտար |
ԲԾՄ | 5 մետր |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Տեղագրություն
խմբագրելԷկոլոգիական կայանը գտնվում է հարակից Իլհա դե Մարակա դու Նորտե և Իլհա դե Մարակա դու Սուլ կղզիներում, Ամապայի ափերի մոտ՝ մոտավորապես 602 քառակուսի կիլոմետր տարածքով։ Արգելոցը ստեղծվել է 1981 թվականի հունիսի 2-ի որոշմամբ՝ նպատակ ունենալով պահպանել Ամազոն գետի ազդեցության տակ գտնվող ինքնատիպ ծովային միջավայրի զգալի նմուշները։ Ամազոնի կենսոլորտի մի մասն է։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Արգելոցը Ամապա նահանգի համանուն մունիցիպալիտետում է[2]։ Ամապայի կենսաբազմազանության միջանցքի մի մասն է, որը ստեղծվել է 2003 թվականին։
Շրջակա միջավայր
խմբագրելՏեղանքը չափազանց հարթ է, առավելագույն բարձրությունը 3 մետր է։ Տարեկան տեղումների քանակը 5000 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 20-ից մինչև 33 °C, իսկ միջինը՝ 26 °C է։ Կլիման արևադարձային մուսոնային կլիմա է` օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում չափավոր և քիչ քանակությամբ անձրևներով, իսկ մնացած ամիսներին հորդ և ծայրահեղ հորդ տեղումներով։
Ջրափնյա գծի և առուների մոտ գերակշռում են մանգլենիները՝ ավելի բարձրադիր վայրերում տիպիկ գեղահովտային ծառատեսակներով[2]։ Առափնյա բուսականությունը գտնվում է Ամապայի մանգլենիների էկոշրջանում։
Շարժիչային մուտքի դժվարության պատճառով միավորումն ունի զանազան տեսակներով հիանալի կենսաբազմազանություն, որոնցից մի քանիսը վտանգված են։ Արգելոցն օգտագործվում է բազմաթիվ չվող թռչունների կողմից, այդ թվում՝ ամերկյան ֆլամինգոն (Phoenicopterus ruber), ջրարծիվը (Pandion haliaetus), սապսանը (Falco peregrinus), գետային ջրածիծառը (Sterna hirundo), գյուղական ծիծեռնակը (Hirundo rustica) և այլն[2]։
Պահպանություն
խմբագրելԷկոլոգիական կայանը «խիստ բնական արգելոց է», որը գտնվում է Բնության պահպանության միջազգային միության Iա կատեգորիայի ներքո։ Նպատակն է պահպանել Ամազոն գետի ազդեցության տակ գտնվող ափամերձ ծովային միջավայրում առաջնային կազմավորումների նշանակալի նմուշները[2]։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի աջակցությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարակա Խիպիոկա էկոլոգիական կայան» հոդվածին։ |