Մարգարետ II

Դանիայի թագուհի

Մարգարետ II (դան․՝ Margrethe 2. [mɑˈɡ̊ʁæːˀd̥ə], ֆար.՝ Margreta 2., գրենլանդ․՝ Margrethe II, Մարգարիտա II, ամբողջական անունը՝ Մարգարետ Ալեքսանդրինա Տորհիլդուր Ինգրիդ, ապրիլի 16, 1940(1940-04-16)[1][2][3][…], Ամալիենբորգ, Կոպենհագեն, Դանիա[1]), Դանիայի թագուհին (1972 թվականի հունվարի 14-ից - 2024 թվականի հունվարի 14-ը)։

Մարգարետ II
Զինվորական կոչումԳերագույն գլխավոր հրամանատար
Ծնվել է՝ապրիլի 16, 1940(1940-04-16)[1][2][3][…] (84 տարեկան)
ԾննդավայրԱմալիենբորգ, Կոպենհագեն, Դանիա[1]
ԵրկիրԴանիա
ՏոհմԳլյուքսբուրգներ և Մոնպեզա ընտանիք
միապետ, նկարչուհի, սցենարիստ և տեքստիլ նկարչուհի
ՇրջանավարտՔեմբրիջի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Գիրթոն քոլեջ, Օրհուսի համալսարան[4], Հյուսիսային Ֆորլենդ օթյակ, Ն.Զահլեի դպրոց և Օրհուսի բիզնես դպրոց
ՀայրՖրեդերիկ IX[5]
ՄայրԻնգրիդ Շվեդացի[5]
ԵրեխաներԴանիայի կրոնպրինց Ֆրեդերիկ[5] և Դանիայի արքայազն Յոահիմ[5]
ՀավատքԴանիական եկեղեցի
Պարգևներ
Առողջական վիճակԿորոնավիրուսային վարակ COVID-19[20]
ՍտորագրությունИзображение автографа

Մարգարետ II-ը ծնվել է արմատներով Հյուսիսային Գերմանիայից Գլյուքսբուրգների թագավորական ընտանիքում։ Եղել է Դանիայի Ֆրեդերիկ IX-ի և Ինգրիդ Շվեդացու առաջին զավակը։ Հոր մահից հետո 1972 թվականի հունվարի 14-ին ժառանգել է գահը, ժառանգորդ էր դարձել 1953 թվականին, երբ սահմանադրական բարեփոխումից հետո կանայք գահը ժառանգելու իրավունք ստացան։ Մարգարետ II-ը դարձավ Դանիայի առաջին կին միապետը Մարգարետ I-ի կառավարումից ի վեր, ով Կալմարյան միության օրոք 1375–1412 թվականներին ղեկավարել էր Սկանդինավյան երկրները։

Իր նախնի Դանիայի թագավոր Քրիստիան IV-ից հետո Մարգարետ II-ը դանիական գահի երկրորդ ամենաերկար ղեկավարող միապետն է։

1967 թվականին Մարգարետ II-ն ամուսանցել է Հենրի դե Լաբորդե Մոնպեզատի հետ, ունեն երկու որդի՝ կրոնպրինց Ֆրեդերիկը (ծն.՝ 1968) և արքայազն Յոակիմը (ծն.՝ 1969):

2023 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարեց, որ 2024 թվականի հունվարի 14-ից փոխանցելու է միապետի պաշտոնը որդուն։

Վաղ տարիներ

խմբագրել
 
Արքայադուստր Մարգարետի ծննդավայրը՝ Ֆրեդերիկ VIII-ի պալատը Ամալիենբորգում, լուսանկարը՝ 2006 թվականի

Արքայադուստր Մարգարետը ծնվել է 1940 թվականի ապրիլի 16-ին Կոպենհագենի Ամալիենբորգ պալատում՝ թագաժառանգ Ֆրեդերիկի, հետագայում՝ Ֆրեդերիկ IX թագավոր, և թագուհի Ինգրիդի ընտանիքում։ Նրա հայրը եղել է Դանիայի թագավոր Քրիստիան X-ի ավագ որդին, մայրը՝ թագաժառանգ Գուստավ Ադոլֆի և Վիկտորիա թագուհի արքայադուստր Մարգարետի միակ դուստրը։ Արքայադուստր Մարգարետը ծնվել է Նացիստական Գերմանիայի կողմից Դանիայի նվաճումից մեկ շաբաթ հետո[21]։

Մկրտվել է Կոպենհագենի Հոլմեն եկեղեցում մայիսի 14-ին[21]։ Նրա կնքահայրերն են եղել՝ Քրիստիան X թագավորը (հայրական պապ), Դանիայի արքայազն Կնուդը (հայրական հորեղբայր), Դանիայի արքայազն Աքսելը (հայրական պապի առաջին զարմիկը), Գուստավ V-ը (մայրական մեծ պապ), Գուստավ VI Ադոլֆը (մայրական պապ), արքայազն Գուստավ Ադոլֆը (մայրական հորեղբայր), արքայազն Արթուրը (մայրական պապիկի հայրը)։

Մարգարետ է անվանվել ի պատիվ իր մայրական հանգուցյալ տատիկի՝ Կոննաուտի Մարգարետ թագուհու, Ալեքսանդրինա՝ ի պատիվ հայրական տատիկի՝ Ալեքսանդրինա Մեկլենբուրգ-Շվերինսկայի և Ինգրիդ ի պատիվ իր մոր՝ թագաժառանգ արքայադուստր Ինգրիդի։ Քանի որ նրա հայրական պապը նաև Իսլանդիայի թագավորն էր, նրան տվել են իսլանդական «Þórhildur» (Thorhildur) անունը[22]։

1944 թվականին, երբ Մարգարետը 4 տարեկան էր, ծնվեց նրա առաջին քույրը՝ Դանիայի արքայադուստր Բենեդիկտան, ով հետագայում ամուսնացավ Սեյն Վիթգենսթեյն-Բերլբուրգի Ռիչարդ 6-րդ արքայազնի հետ և տարվա մի մասն ապրում են Գերմանիայում։ Երկրորդ քույրը՝ Աննա-Մարիա Դանիացին, ծնվել է 1946 թվականին, հետագայում ամուսնացել է Հունաստանի վերջին թագավոր Կոնստանտին II-ի հետ և ապրում է Հունաստանում։

Մարգարետն ու քույրերը մեծացել են Ֆրեդերիկ VIII-ի Կոպենհագենում գտնվող Ամալիենբորգի պալատում և Հյուսիսային Զելանդիայի Ֆրեդենսբորգ պալատում։ Նա իր ամառային հանգիստն անց է կացրել արքայական ընտանիքի հետ հայրական ամառային նստավայրում՝ Գրոստի (Gråsten) պալատում։ 1947 թվականի ապրիլի 20-ին թագավոր Քրիստիան X-ի մահից հետո Մարգարետի հայրը ժառանգեց գահը և դարձավ թագավոր Ֆրեդերիկ IX:

Ժառանգորդ

խմբագրել
 
Արքայադուստր Մարգարետը 1966 թվականին

Երբ Մարգարետը ծնվեց, Դանիայում միայն արական սեռի ներկայացուցիչները կարող էին ժառանգել գահը ըստ 1850-ական թվականներին ուժի մեջ մտած իրավահաջորդության փոփոխության մասին օրենքի, երբ Գլյուքսբուրգների ճյուղն ընտրվեց որպես ժառանգորդ։ Քանի որ Մարգարետը եղբայր չուներ, ենթադրվում էր, որ նրա հորեղբայր Դանիայի արքայազն Կնուդը մի օր կժառանգի գահը։

1947 թվականին սկսվեց սահմանադրությունը բարեփոխելու գործընթացը։ Երբ Ֆրեդերիկ IX-ը ժառանգեց գահը, պարզվեց, որ թագուհին այլևս երեխաներ չի ունենա։ Ֆրեդերիկի և նրա դստրերի ժողովրդականությունը և նշանակալի կնոջ դերը դանիական կյանքում առաջ բերեցին սահմանադրության բարեփոխման բարդ գործընթացը։ Ըստ օրենքի պահանջի՝ փոփոխությունների առաջարկը պետք է անցներ երկու հաջորդական խորհրդարաններով, այնուհետև՝ հանրաքվեով, որը տեղի ունեցավ 1953 թվականի մարտի 27-ին։ Իրավահաջորդության նոր օրենքը թույլ էր տալիս, որ դանիացի կինը ժառանգի գահը, եթե եղբայր չունի։ Այսպիսով Մարգարետը դարձավ գահի ժառանգորդ[21]։

1958 թվականի ապրիլի 16-ին՝ ծննդյան 18-րդ տարում, Մարգարետը տեղ ստացավ Պետական խորհրդում։ Թագավորի բացակայության ժամանակ նա հաջորդաբար սկսեց նախագահել Խորհրդի հանդիպումները[21]։

1960 թվականին Շվեդիայի և Նորվեգիայի արքայադստրերի հետ Մարգարետը մեկնեց ԱՄՆ ճամփորդության, որը ներառում էր այդ Լոս Անջելես և Paramount Pictures, որտեղ նրանք հանդիպեցին բազմաթիվ նշանավոր աստղերի, այդ թվում Դին Մարտինին, Ջերրի Լյուիսին և Էլվիս Փրեսլիին[23]։

Կրթություն

խմբագրել

Մարգարետը սովորել է Կոպենհագենի Նատալի Զահլեի անվան մասնավոր դպրոցում, որն ավարտել է 1959 թվականին։ Մեկ տարի սովորել է North Foreland Lodge-ում (Հեմփշիր, Անգլիա)[24], 1960-1961 թվականներին նախապատմական հնագիտություն է սովորել Գիրթոն քոլեջում, 1961-1962 թվականներին՝ քաղաքագիտություն Օրհուսի համալսարանում, 1963 թվականին հաճախել է Սորբոնի համալսարան, 1965 թվականին՝ Լոնդոնի տնտեսագիտական դպրոց[25]։ Մարգարետը Լոնդոնի հնությունների ընկերության անդամ է[21]։

Ազատ տիրապետում է դանիերենի, ֆրանսերենի, անգլերենի, շվեդերենի և գերմաներենի և որոշ չափով ֆարյորերենի[21][25]։

Ամուսնություն, երեխաներ

խմբագրել
 
Մարգարետ II թագուհին և նրա ամուսինը՝ արքայազն Հենրիկը, 2010

Արքայադուստր Մարգարետը 1967 թվականի հունիսի 10-ին ամուսնացել է ֆրանսիացի դիվանագետ, կոմս Հենրի դե Լաբորդե դե Մոնպեզատի հետ Կոպենհագենի Հոլմեն եկեղեցում։ Որպես դանիական գահի ժառանգորդի ամուսին՝ նա ստացել է «Արքայական գերազանցություն արքայազն Հենրիկ Դանիացի» տիտղոսը[21]։

1968 թվականի մայիսի 26-ին Մարգարետը ծննդաբերել է իր առաջին զավակին։ Ըստ ավանդույթի՝ Դանիայի թագավորներն անվանակոչվում են կամ Ֆրեդերիկ, կամ Քրիստիան։ Անդրանիկ որդուն թագուհին անվանել է Ֆրեդերիկ, երկրորդ որդուն՝ Յոակիմ (ծն.՝ 1969, հունիսի 7)[21]։

Կոչումներ, պարգևներ, զինանշաններ

խմբագրել
 
Մարգարետ II-ը Վոավուրում, Ֆարերյան կղզիներ, 2005, հունիսի 21
 
Թագուհի Մարգարետ II-ը ամուսնու հետ դիմավորում է նախագահ Ջորջ Բուշին և նրա տիկնոջը՝ Լաուրա Բուշին Ֆրեդենսբորգ պալատում, 2005, հուլիսի 5
 
Մարգարետ II-ը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ վերջինիս Դանիա կատարած այցի ժամանակ, 2007, սեպտեմբերի 12

Կոչումներ

խմբագրել
  • 1940, ապրիլի 16 - 1953, հունիսի 5՝ Ձերդ գերազանցություն Դանիայի արքայադուստր Մարգարետ
  • 1953, հունիսի 5 - 1972, հունվարի 14՝ Ձերդ արքայական գերազանցություն արքայադուստր Մարգարետ, Դանիայի թագաժառանգ[26]
  • 1972, հունվարի 14-ից՝ Ձերդ մեծություն Մարգարետ II թագուհի, Դանիայի թագուհի

Ազգային պարգևներ

խմբագրել
  •  ՝ Փղի շքանշանի մեծ խաչի ինքնիշխան ասպետ[27][28][29][30][31][32][33]
  •  ՝ Դանեբրոգ շքանշանի ինքնիշխան ասպետ[27][28][29][31]
  •  ՝ Թագավոր Քրիստիան X-ի թագավորական ընտանիքի շքանշանի ինքնիշխան տիկին[30][34]
  •  ՝ Ֆրեդերիկ IX թագավորի ընտանեկան շքանշանի ինքնիշխան տիկին[28][29][33][35]
  •  ՝ Պատվո խաչի Դաննեբրոգ շքանշան[27][28][29][30][33][35]
  •  ՝ 1-ին դասի Ներսորնաատ մեդալ արժանավոր ծառայության համար[27]
  •  ՝ Երկարամյա ծառայության մեդալ[27]
  •  ՝ Արժանիքների մեդալ[27]
  •  ՝ 25-ամյա ծառայության մեդալ[27]
  •  ՝ Քաղաքացիական պաշտպանության պատվո լիգայի մեդալ[27]
  •  ՝ Պահեստային ծառայողների լիգայի պատվո մեդալ[27]
  •  ՝ Կարմիր խաչի պատվո մեդալ[27]
  •  ՝ Կարմիր խաչի արժանիքի մեդալ[27]
  •  ՝ Քրիստիան X թագավորի ծննդյան 100-ամյակի մեդալ[27]
  •  ՝ Ինգրիդ թագուհու Դանիա ժամանելու 50-րդ տարելիցի մեդալ[27]
  •  ՝ Ֆրեդերիկ IX թագավորի ծննդյան 100-րդ տարելիցի մեդալ[27]
  •  ՝ Ինգրիդ թագուհու հիշատակի մեդալ[27]
  •  ՝ Դանիական թագավորական պահապանների 350-րդ տարելիցի մեդալ[36]
  •  ՝ Hussar ռեժիմի պահապանների 400-րդ տարելիցի մեդալ

Մարգարետ II-ի խորհրդանիշեր

խմբագրել

Հրաժարական

խմբագրել

Մարգարետ II-ը 2024 թվականի ամանորյա ուղերձում հայտարարել է գահից հրաժարվելու մասին։ 83-ամյա թագուհին գահը կփոխանցի իր որդուն՝ գահաժառանգ արքայազն Ֆրեդերիկին[37]։

Նախնիներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Маргрете II // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Kunstindeks Danmark (դան.)
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. http://kongehuset.dk/publish.php?dogtag=k_en_fam_oue
  5. 5,0 5,1 5,2 5,3 Lundy D. R. The Peerage
  6. https://www.legiondhonneur.fr/fr/actualites/les-insignes-de-lordre-de-lelephant-demmanuel-macron-deposes-au-musee/1774/2
  7. Nersornaat 1989
  8. http://www.hvfkbh.dk/det-gode-handvaerk/aereshandvaerkere/
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 https://www.kongehuset.dk/den-kongelige-familie/h-m-dronningen#dekorationerDanish Royal Family.
  10. http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
  11. http://kongehuset.dk/den-kongelige-familie/regentparret/hm-dronningen
  12. 12,0 12,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  13. https://hans-christian-andersen-priskomite.dk/prismodtager/
  14. https://archiv.prezident.sk/gasparovic/index2bee.html?rad-bieleho-dvojkriza-i-trieda (словацк.)
  15. https://www.norden.no/aktiviteter/nordens-spraakpris
  16. 16,0 16,1 https://www.kongehuset.dk/den-kongelige-familie/h-m-dronningen#dekorationer
  17. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 497. — ISBN 978-951-37-7005-1
  18. Tildelinger av ordener og medaljerNorwegian royal family.
  19. https://www.kongehuset.dk/den-kongelige-familie/h-m-dronningen#talerDanish Royal Family.
  20. https://www.lunion.fr/id340393/article/2022-02-09/la-reine-du-danemark-positive-au-covid
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 21,6 21,7 «"Her Majesty Queen Margrethe II". Kongehuset.dk». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  22. «Navnet til den ny prinsesse...». nfi.ku.dk. Nordisk Forskningsinstitut, University of Copenhagen. 2012 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  23. «Elvis Presley with Princesses Margrethe of Դանիա, Astrid of Նորվեգիա, and Margaretha of Շվեդիա». Elvispresleymusic.com.au. 1960 թ․ հունիսի 7. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  24. «Princess Margrethe, who is fifteen and is heir presumptive to the Danish throne, is to study for a year in England at North Foreland Lodge, a girls' boarding school near Basingstoke, in Hampshire...». The Illustrated London News. Vol. 227, no. 2. 1955. էջ 552.
  25. 25,0 25,1 "Margrethe and Henrik Biography". Royalinsight.net. 16 April 1940. Archived from the original on 30 October 2011. Retrieved 3 February 2012
  26. Gyldendal, Den Store Danske, The Danish title is "Tronfølgeren" which in lack of a more precise English term is translated to "The Heir Presumptive of the Kingdom of ԴանիաDenmark"
  27. 27,00 27,01 27,02 27,03 27,04 27,05 27,06 27,07 27,08 27,09 27,10 27,11 27,12 27,13 27,14 «Page with Margrethes national honours». Kongehuset.dk. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  28. 28,0 28,1 28,2 28,3 «Margrethe wearing national honours» (JPG). Zimbio.com. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  29. 29,0 29,1 29,2 29,3 «Margrethe wearing national orders» (JPG). Zimbio.com. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  30. 30,0 30,1 30,2 «Margrethe wearing order of the elephant and other honours» (JPG). Xinhuanet.com. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  31. 31,0 31,1 «Margrethe wearing the grand stars of the order of the elephant and Dannebrog with elephant sash» (JPG). Dailymail.co.uk. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  32. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  33. 33,0 33,1 33,2 «Margrethe wearing Danish and Swedish Orders insignia» (JPG). Mylusciouslife.com. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  34. «Photographic image» (JPG). S-media-cache-ak0.pinimg.com. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  35. 35,0 35,1 «Margrethe wearing the Royal family order and Dannebrog cross». Blogger.com. Արխիվացված է օրիգինալից (JPG) 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  36. «Danish Royal Watchers». Danishroyalwatchers.blogspot.co.uk. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  37. «Դանիայի թագուհին հայտարարել է գահից հրաժարվելու մասին».

Գրականություն

խմբագրել
  • Anderse, Jens (2011). Nørholm, Elise H., ed. M, 40 år på tronen (in Danish) (1st ed.). Copenhagen: Lindhardt og Ringhof. ISBN 9788711419694.
  • Dehn-Nielsen, Henning (2005). Margrethe 2., Danmarks dronning (in Danish) (3rd ed.). Copenhagen: Aschehoug. ISBN 8711222832.
  • Lyding, Henrik (2009). Dronningens teater (in Danish). Copenhagen: Gyldendal. ISBN 9788702078787.
  • Margrethe II (2012). Andersen, Jens, ed. Om man så må sige, 350 Dronning Margrethe-citater (in Danish). Copenhagen: Lindhardt og Ringhof. ISBN 9788711394168.
  • Rubinstein, Mogens (1996). Dronning Margrethe II, 25 år som regent (in Danish). Copenhagen: Møntergården. ISBN 8775535521.
  • Skipper, Jon Bloch (2008). Tre søstre, samtaler mellem dronning Margrethe, prinsesse Benedikte og dronning Anne-Marie (in Danish). Copenhagen: Lindhardt og Ringhof. ISBN 9788711300602.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետ II» հոդվածին։