Մարգարիտ Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգարիտ Ալեքսանյան (դեկտեմբերի 12, 1838, Շուշի, Շուշիի գավառ - մարտի 27, 1902), հայ գեղագիր։
Մարգարիտ Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1838 |
Ծննդավայր | Շուշի, Շուշիի գավառ |
Վախճանվել է | մարտի 27, 1902 (63 տարեկան) |
Մասնագիտություն | գրող և գեղագիր |
Ազգություն | հայ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Շուշի քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել Աքեր Եղիզաբեթի դպրոցում։ Փոքր հասակից սիրել է ասեղնագործությունը։ Հետագայում ամբողջովին նվիրվել է գեղագրության։ Պատրաստել է գեղագրության մի տետրակ, ցանկացել տպագրել Վենետիկում, սակայն նյութական դժվարությունների պատճառով չի կարողացել գլուխ բերել, չնայած Մխիթարյանները այն համարել են «գործ զարմանահրաշ»։ 1880-ականների սկզբներից ձեռնարկել է երկար տարիներ իր միտքը զբաղեցնող գործին, մի քանի տարվա քրտնաջան աշխատանքով, սքանչելի ձեռագրով արտագրել է մի ավետարան, ավարտել 1886 թվականին, նվիրել Էջմիածնին։ Ծանր ու հոգեմաշ աշխատանքի ընթացքում վնասել է աչքերը։ Բժիշկները արգելել են գրել, սակայն շարունակել է իր սիրած գործը, արտագրել մի երկրորդ օրինակ։ 1868 թվականին Շուշիում լույս է տեսել նրա «Հայկական գեղագրություն» աշխատությունը[1]։
Արտաքին հղումներ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 48.