Մարգո Մուրադյան
հայ դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգո (Մարգարիտ) Գրիգորի Մուրադյան (սեպտեմբերի 9, 1927, Ախալցխա, Ռուսական կայսրություն - ապրիլի 28, 2016[1], Երևան, Հայաստան), հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)։
Մարգո Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1927 |
Ծննդավայր | Ախալցխա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 28, 2016[1] (88 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1949) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Ամուսին(ներ) | Ջիմ Թորոսյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի կինը։
Կենսագրություն
խմբագրելՄարգո Մուրադյանը ծնվել է 1927 թվականին Ախալցխայում։ 1934 թվականից տեղափոխվել է Երևան։ 1949 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1949 թվականից, Արմեն Գուլակյանի հրավերով, խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։ Աչքի է ընկել դրամատիկական, կենցաղային, բնութագրական դերերով։ Մասնակցել է ռադիո և հեռուստաբեմադրությունների[2][3]։
Դերերը թատրոնում
խմբագրել- Կորդելիա՝ Շեքսպիրի «Լիր արքա»
- Դեզդեմոնա՝ Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»
- Շուշանիկ՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»
- Անյա՝ Անտոն Չեխովի «Բալի այգին»
- Ագլայա՝ Ֆ. Դոստոևսկու «Ապուշը»
- Նուշիկ՝ Ժիրայր Անանյանի «Իմ տունը քո տունը չէ»
Հեռուստաներկայացումներ
խմբագրել- Գ. Խուգաևի «Անդրոն և Սանդրոն»
- Սովաժոնի «Չաո»
Դերերը կինոյում
խմբագրել- «Կրակ», 1963, Հայֆիլմ
- Ռուզան - «Շրթներկ համար 4», 1964, Հայֆիլմ
- «Այս կանաչ, կարմիր աշխարհը», 1975, Հայֆիլմ
- «Սպիտակ ափեր», 1975, Հայֆիլմ
- «Եվ կրկնվելու է ամեն ինչ», 1989, Հայֆիլմ
- «Արահետ», 2005
- «Տժվժիկ»
- «Արևիկ»
Պարգևներ
խմբագրել- «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ, 1956
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1961
- ՀԽՍՀ ժողողվրդական արտիստ, 1978
Գրականություն
խմբագրել- Բալայան Վ., Մարգո Մուրադյան, Երևան, 1974։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է անվանի դերասանուհի Մարգարիտա Մուրադյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Թատրոնը եղավ ու մնաց նրա առաջին ու ամենամեծ սերը». www.irates.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.