Մարդկային գործոն (հեռուստածրագիր)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարդկային գործոն (այլ կիրառումներ)

Մարդկային գործոն, յուրաքանչյուր աշխատանքային օր Արմենիա հեռուստաընկերության եթերում հեռարձակվող սոցիալական հաղորդաշար թոք-շոու։ Հաղորդաշարն առաջին անգամ եթեր է հեռարձակվել 2013 թվականի հունիսի 10-ին։ Հաղորդավար Նազենի Հովհաննիսյանի օգնությամբ բարձրաձայնվում են հարցեր, որոնց պետք է տրվեն պատասխաններ, խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, և մարդկային ճակատագրեր, որոնք օգնության կարիք ունեն։ Վերջին հաղորդումը եթեր է հեռարձակվել 2015 թվականի դեկտեմբերի 31-ին։

Նպատակներ

խմբագրել

Մարդկային գործոն հաղորդման նպատակներից մեկը իրազեկելն է, որպեսզի հասարակությունը որևէ խնդրի վերաբերյալ ունենա համապատասխան տեղեկություն և ճիշտ քայլեր ձեռնարկի։ Ծրագրի ընթացքում հրավիրվում են խնդրին վերաբերող բոլոր կողմերի ներկայացուցիչներ, որպեսզի քննարկումը որքան հնարավոր է լինի անաչառ։ Խնդիրը բարձրաձայնվում է և մասնագետների օգնությամբ տրվում է համապատասխան լուծում։ Ծրագրի վրա աշխատում է լրագրողական մեծ թիմ, մինչ նկարահանումը, յուրաքանչյուր բարձրաձայնվող խնդիր համապատասխան լրագրող մանրամասն ուսումնասիրում է, կատարում փոքրիկ հետաքննություն, այնուհետ պատրաստում ծրագիրը։ Մարդկային գործոն ծրագիրն անդրադարձել է իրավական ոլորտին՝ տեղեկացնելով ՀՀ քաղաքացուն իրավական դաշտում ճիշտ քայլերի մասին։ Հաղորդումներ են եղել սոցիալական թեմաներով, հյուրեր, որոնք անելանելի վիճակում են և շուտափույթ օժանդակության կարիք ունեն։

Հաղորդումներ

խմբագրել
 
Նազենի Հովհաննիսյանը հաղորդման ժամանակ

Ըստ ՀՀ սահմանադրության յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք։ Մարդուն կարելի է զրկել ազատությունից օրենքով սահմանված դեպքերում և կարգով։ Հենց այս դեպքերն ու կարգերը խախտած անչափահասների կյանքի պատմությանն էլ անդրադարձավ «Մարդկային գործոն»-ը 2013 թվականի նոյեմբերի 25-ին։ Ամիսներ անց, 2014մարտի 13-ին հաղորդաշարը անդրադարձավ նաև կին դատապարտյալներին, որը վերնագրված էր «Գեղեցկություն փակի տակ»։ Հաղորդման վերջում վերջիններս անակնկալ ձևով տաղավարում հանդիպեցին իրենց երեխաներին։

Ըստ հեռուստածրագրի տեղեկատվության հեռուստադիտողներն ու համապատասխան ոլորտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել օգնելու նրանց, իսկ բազմաթիվ անապահով ընտանքիներ «Մարդկային գործոն»-ի շնորհիվ ստացել են իրենց խնդիրների լուծումները։

«Մարդկային գործոն»-ի տաղավարում հաճախ բարձրաձայնվում են նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդը նույնպես իրեն զգա հասարակության լիարժեք անդամ։

Պարբերաբար անդրադարձ է կատարվում կրթական, դաստիարակչական, բժշկական ոլորտներին։ «Մարդկային գործոն» հաղորդաշարը անդրադառնում է նաև հրատապ խնդիրներին։ Ծրագիրը կարող է աշխատել նաև արտակարգ ռեժիմով։

Սեպտեմբերի 7-ից 27-ը անցկացվող «Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությանը միացան Նազենի Հովհաննիսյանը և «Մարդկային գործոն» նախագծի ամբողջ անձնակազմը[1]։ 2013 թվականի դեկտեմբերի 27-ին եթեր հեռարձակվեց «Մարդկային գործոն»-ի առաջին ամփոփիչ թողարկումը, որի ընթացքում ներկայացվեցին հաղորդման ընթացքում բարձրաձայնված և լուծում ստացած մի շարք խնդիրների և մարդկանց կյանքերի փոփոխության արդյունքերի հանրագումարը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել