Մարդուկ-Ջարդուկը (մուլտֆիլմ, 1973)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարդուկ-Ջարդուկը (այլ կիրառումներ)
Մարդուկ-Ջարդուկը (ռուս.՝ Щелкунчик), Էռնստ Հոֆմանի հեքիաթի և Պյոտր Չայկովսկու բալետի մոտիվներով ռեժիսոր Բորիս Ստեպանցևի նկարահանած երաժշտական մուլտիպլիկացիոն ֆիլմ[1]։
Մարդուկ-Ջարդուկը ռուս.՝ Щелкунчик | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | սուրբծննդյան ֆիլմ |
Ռեժիսոր | Բորիս Ստեպանցև |
Սցենարիստ | Բորիս Լարին |
Բեմադրող նկարիչ | Անատոլի Սավչենկո |
Անիմատորներ | Յուրի Բուտիրին, Մարինա Ոսկանյանց, Վիկտոր Լիխաչով, Նիկոլայ Ֆյոդորով, Ելենա Մալաշենկովա, Իգոր Պոդգորսկի, Օլեգ Կոմարով, Անատոլի Աբարենով, Հովսեփ Կուրոյան, Լև Ռյաբինին, Յուրի Կուզյուրին |
Երաժշտություն | Պյոտր Չայկովսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 27,6 րոպե |
Թվական | 1973 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմի դեպքերը տեղի են ունենում 19-րդ դարում։ Մեծահարուստի տանը ամանորյա տոնածառի մոտ են հավաքվում տարբեր հարուստ ընտանիքների երեխաներ։ Նրանց տոնին է հետևում սպասավորուհի մի աղջնակ (ով նման է Կոզետային՝ Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» գրքից)։ Տոնից հետո սրահի մաքրման ժամանակ աղջնակը սկսում է պարել ավելով՝ որպես զուգընկեր, և այդ պահին տեսնում է լքված Մարդուկ-Ջարդուկին՝ հազիվ անվնաս մնացած մի խաղալիք, որով երեխաները ընկույզներ էին ջարդում։ Աղջնակը խղճում է Մարդուկ-Ջարդուկին, որից հետո նա կենդանանում է և ասում իր պատմությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գեորգի Բորոդին՝ «Ամանորյա անիմացիա»