Մարդու ճակատագիրը (պատմվածք)

Միխայիլ Շոլոխովի պատմվածքը
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարդու ճակատագիրը (այլ կիրառումներ)

«Մարդու ճակատագիրը», խորհրդային ռուս գրող Միխայիլ Շոլոխովի պատմվածքը` գրված 1956 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է «Պրավդա» թերթում, 1956 թվականի դեկտեմբերի 31-ի և 1957 թվականի հունվարի 1-ի համարներում[1]։

Մարդու ճակատագիրը
ռուս.՝ Судьба человека
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՄիխայիլ Շոլոխով
Երկիր Ռուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1956
Հրատարակչություն«Դոն» ամսագիր
Հրատարակվել է1956
ՎիքիքաղվածքՄարդու ճակատագիրը

Սյուժե

խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի սկզբում վարորդ Անդրեյ Սոկոլովը ստիպված էր թողնել ընտանիքն և գնալ ռազմաճակատ։ Պատերազմի առաջին իսկ ամիսներին նա վիրավորվում է և գերի ընկնում նացիստների մոտ։ Գերության մեջ նա տանում է համակենտրոնացման ճամբարի բոլոր դժվարությունները, իր քաջության շնորհիվ խուսափում է կրակոցներից և փախչում ճակատային գծից դեպի յուրայինների կողմը։ Կարճ արձակուրդի ժամանակ նա տեղեկանում է, որ իր սիրելի կինը` Իրինան և երկու դուստրերը ռմբակոծության ժամանակ զոհվել են։ Նա անմիջապես վերադառնում է ռազմաճակատ` այլևս անկարող մնալու իր հայրենի քաղաքում։ Հարազատներից միայն երիտասարդ սպա որդին էր կենդանի մնացել։ Հաղթանակի օրն Անդրեյը լուր է ստանում, որ որդին սպանվել է պատերազմի վերջին օրը։ Պատերազմից հետո միայնակ Անդրեյ Սոկոլովն աշխատում է օտար վայրերում։ Այնտեղ նա հանդիպում է մի փոքրիկ տղայի` Վանյային, որը որբ էր մնացել։ Նրա մայրը մահացել էր, իսկ հայրը անհետացել էր։ Սոկոլովը տղային ասում է, որ ինքն է նրա հայրը, դրանով տղային (և իրեն) նոր կյանքի հույս տալիս։

Ստեղծման պատմություն

խմբագրել

Պատմվածքի սյուժեն հիմնված է իրական իրադարձությունների վրա։ 1946 թվականի գարնանը որսի ժամանակ Շոլոխովը հանդիպել է մի մարդու, որը նրան պատմել է իր տխուր պատմությունը։ Շոլոխովին գրավել է այս պատմությունը, և նա որոշել է. «Ես սրա մասին պատմվածք կգրեմ, անպայման կգրեմ»։ Տասը տարի անց Հեմինգուեյի, Ռեմարկի և այլ օտար գրողների պատմությունները կարդալուց հետո Շոլոխովը յոթ օրվա ընթացքում գրել է «Մարդու ճակատագիրը» պատմվածքը[2]։

Էկրանավորում

խմբագրել

1959 թվականին պատմվածքի հիման վրա խորհրդային ռեժիսոր Սերգեյ Բոնդարչուկը նկարահանել է ««Մարդու ճակատագիրը» ֆիլմը, որը 1959 թվականին Մոսկվայի կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի և ռեժիսորի համար ճանապարհ հարթել դեպի մեծ կինո։

Գրականություն

խմբագրել
  • Лейдерман Н. Л. «Монументальный рассказ» М. Шолохова // Русская литературная классика XX века. — Екатеринбург, 1996. — С. 217—245. — ISBN 5-7186-0083-X.
  • Павловский А. Русский характер (о герое рассказа М. Шолохова «Судьба человека») // Проблема характера в современной советской литературе. — М.—Л., 1962.
  • Ларин Б. Рассказ М. Шолохова «Судьба человека» (Опыт анализа формы) // Нева. — 1959. — № 9.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են