«Մարդու միայնակ ձայնը» (ռուս.՝ «Одинокий голос человека»), գեղարվեստական ֆիլմ[1][2][3], որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը Յուրի Արաբովի սցենարով 1978 թվականին (էկրան է բարձրացել 1987 թվականին)։ Ֆիլմը նկարահանվել է ՎԳԻԿ-ի ուսումնական ստուդիայում և ինստիտուտի ղեկավարության կողմից դատապարտվել ոչնչացման։ Սակայն օպերատոր Յուրիզդիցկին գաղտնի փոխել է ժապավենը և այն հանել ՎԳԻԿ-ի ֆիլմապահոցից, ինչի շնորհիվ այն փրկվել է և ի վերջո էկրան է բարձրացել նկարահանումներից տասը տարի անց[4]։ Ալեքսանդր Սոկուրովի և Յուրի Արաբովի դեբյուտային կինոնկարն է։

Մարդու միայնակ ձայնը
ռուս.՝ Одинокий голос человека
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1978
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Սոկուրով
Սցենարի հեղինակՅուրի Արաբով
ԴերակատարներLilya Yacovleff? և Նիկոլայ Կոչեգարով
ՕպերատորՍերգեյ Յուրիզդիցկի
ԵրաժշտությունՔշիշտոֆ Պենդերեցկի
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն87 րոպե

Ֆիլմի սցենարը ստեղծվել է Անդրեյ Պլատոնովի «Պոտուդան գետը», «Սրբազան մարդը» (ռուս.՝ «Сокровенный человек»), «Վարպետի ծագումը» (ռուս.՝ «Происхождение мастера») ստեղծագործությունների հիման վրա։

Սյուժե

խմբագրել

Կարմիրբանակային Նիկիտա Ֆիրսովը Ռուսաստանի հեռավոր նահանգից քաղաքացիական պատերազմի ավարտից հետո վերադառնում է տուն։ Պատերազմի սարսափներից հետո վերադառնալով կյանք՝ տղան սիրահարվում է բժշկական ինստիտուտի ուսանող Լյուբային։ Նիկիտան փորձում է ամեն ինչ անել Լյուբայի բարօրության համար։ Բարոյական, բայց շատ միայնակ մարդիկ դժվար ուղի են անցնում սիրո ճանապարհով։ Ֆիլմում տեսարան է հայտնվում Անդրեյ Պլատոնովի մեկ այլ ստեղծագործությունից՝ «Չևենգուր» վեպից․ դա ձկնորսի՝ Սաշա անունով տղայի հոր մահացու փորձի տեսարանն է, որի ընթացքում ձկնորսը կապում է իր ոտքերը և խեղդվում։ Ձկնորսի դերը խաղացել է ինքը՝ Սոկուրովը. կերպարը չի հայտնվում էկրանին, միայն լսվում է նրա ձայնը։

Դերերում

խմբագրել
  • Անդրեյ Գրադով[5]Նիկիտա, կարմիրբանակային
  • Տատյանա Գորյաչևա – Լյուբա
  • Վլադիմիր Դեգտյարյով – Նիկիտայի հայրը
  • Նիկոլայ Կոչեգարով – գրանցման գրասենյակում աշխատող (նորամուտը կինոյում)
  • Սերգեյ Շուկայլո – երիտասարդ վանական
  • Վլադիմիր Գլադիշև – ձկնորս
  • Լյուդմիլա Յակովլևա – Լյուբայի մայրը
  • Իվան Նեգանով – շուկայի պահակ
  • Եվգենիա Վոլկովա – պահակ
  • Իրինա Ժուրավլյովա – Ժենյա, Լյուբայի ընկերուհին
  • Դմիտրի Իվանովիչ (Ալեքսանդր Նիկոլաևիչ Սոկուրովի ձայնը կադրից դուրս)

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Սոկուրով
  • Սցենարիստ՝ Յուրի Արաբով
  • Օպերատոր՝ Սերգեյ Յուրիզդիցկի
  • Նկարիչներ՝ Վ. Լեբեդև, Լուցիա Լոչմելե
  • Երաժշտություն Քշիշտոֆ Պենդերեցկու, Օտմար Նուսիոյի, Ա. Բուրդովի, Գ. Սոմերսի ստեղծագործություններից (դիրիժոր՝ Գենադի Նիկոլաևիչ Ռոժդեստվենսկի)
  • Հնչյունային օպերատոր՝ Իրինա Ժուրավլյովա
  • Մոնտաժող՝ Լիդիա Սեմյոնովա[6]

Մրցանակներ

խմբագրել
  • Լենինգրադի կինոակումբների մրցանակ «Լենինգրադի երիտասարդ կինո» կինոփառատոնում (1987)
  • «Բրոնզե ընձառյուծ» գրան պրի Լոկառնոյի 40-րդ միջազգային կինոփառատոնում, Շվեյցարիա (1987)
  • Դիպլոմ Տորոնտոյի և Օնտարիոյի փառատոններում, Կանադա (1988)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The Lonely Voice of Man (aka The Lonely Human Voice). 1978–87. Directed by Aleksandr Sokurov | MoMA». The Museum of Modern Art (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
  2. «Одинокий голос человека». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 29-ին.
  3. Anastasia Leshchenko (2004). «Мне интересна жизнь сама по себе» (ռուսերեն). Киноведческие записки. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  4. Анастасия Лещенко (2004). «Сергей ЮРИЗДИЦКИЙ: Мне интересна жизнь сама по себе» (ռուսերեն). журнал «Киноведческие записки». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  5. «Մարդու միայնակ ձայնը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  6. «Մարդու միայնակ ձայնը» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Գրականություն

խմբագրել
  • Российский иллюзион / Л. М. Будяк;. — Москва: ООО «Издательская фирма Материк», 2003. — С. 567—572. — 732 с. — ISBN 5-85646-100-2

Արտաքին հղումներ

խմբագրել