Մարդ բանական (լատին․՝ Homo sapiens), կենսաբանության մեջ մարդ ցեղի տեսակ՝ հոմինիդների ընտանիքի պրիմատների դասի ներկա ժամանակներում ապրող միակ ներկայացուցիչ։ Մի շարք մարդաբանական առանձնահատկությունների հետ մեկտեղ ժամանակակից մարդանմաններից տարբերվում է նյութական մշակույթի զարգացման նշանակալի մակարդակով (ներառյալ աշխատանքի գործիքների պատրաստումն ու կիրառումը), հոդաբաշխ խոսքի և վերացական մտածողության ունակությամբ։ Մարդն իբրև կենսաբանական տեսակ, ֆիզիկական անթրոպոլոգիայի հետազոտության առարկա է։ Մարդու բնույթն ու էությունը հանդիսանում են ինչպես փիլիսոփայական, այնպես էլ կրոնական բանավեճերի առարկա։ Նեոանթրոպները (հին հունարեն՝ նեո - նոր, անթրոպ - մարդ) մարդկանց ժամանակակից տեսակի (Homo sapiens)՝ հանածո և կենդանի, ընդհանրացված անվանումն է։ Մարդկությունը մարդկային անհատների ամբողջությունն է։ Մշակույթների, հասարակական կյանքի ձևերի և սոցիալական կազմավորումների բազմազանությունը հասարակական և հումանիտար գիտությունների (սոցիալական և մշակութային անթրոպոլոգիայի, սոցիոլոգիայի, տնտեսագիտության, պատմության և այլն) ուսումնասիրության առարկան է։

Մարդ բանական
Մարդիկ
Մարդիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Պրիմատներ
Ընտանիք Հումանոիդներ
Ցեղ Մարդիկ
Տեսակ Մարդ բանական
Լատիներեն անվանում
Homo sapiens sapiens
Հատուկ պահպանություն
Բնապահպանական կարգավիճակը
Քիչ վտանգված


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180092
NCBI 9606
EOL 327955

Ընդհանուր նկարագրություն

խմբագրել

Հիմնական մարդաբանական առանձնահատկությունները, որոնցով մարդը տարբերվում է պալոանթրոպներից և արխանթրոպներից հանդիսանում են ծավալուն, երկարավուն գանգը, ուղղաձիգ ճակատը, լավ զարգացած կզակային ելունը։ Պեղումների ժամանակ հայտնաբերված հնադարյան մարդիկ ունեցել են առավել խոշոր կմախք, քան ժամանակակից մարդիկ։ Նրանք ստեղծել են ուշ պալեոլիթյան հարուստ մշակույթ (բազմաբնույթ աշխատանքային գործիքներ քարից, ոսկորից և եղջյուրներից, կացարաններ, կարված հագուստ, բազմաբնույթ պատկերներ քարանձավների պատերին, արձաններ, փորագրություններ ոսկորների և եղջյուրների վրա)։ Նեանթրոպների ներկայումս հայտնի ոսկորների մնացորդներից հնագույնների տարիքը որոշվել է ռադիոածխածնային մեթոդով, որը կազմել է 39 հազար տարի, սակայն առավել հավանական է, որ նեոանթրոպները ծագել են 60-70 հազար տարի առաջ։

Ծագման տեսություններ

խմբագրել

Մարդկանց ծագման վերաբերյալ գոյություն ունեն մի քանի տեսություններ՝ պոլիցենտրիզմ, մոնոցենտրիզմ և ալագենիզմ։ Պոլիցենտրիզմի տեսությունը առաջ է քաշվել 1939 թվականին Ֆրանց Վայդենրայխի կողմից։ Նա կարծում էր, որ ժամանակակից մարդկային ռասաները առաջացել են նեանդերտալների ռասաներից։ Համաձայն այդ տեսության ռասոգենեզի սկիզբը ստորին-միջին պալեոլիտն է։ Տեսության թերությունն այն է, որ մարդու ծագումը տարբեր ռասաներից հակասում է տեսակային ժառանգականությանը։ Առավել տարածված է լայն մոնոցենտրիզմի տեսությունը, համաձայն որի նեոանթրոպները ծագել են պալեոանթրոպների առաջադեմ տեսակներից, որոնք բնակավում էին Առաջավոր և Միջին Ասիայի և Հյուսիսարևելյան Աֆրիկայի տարածքներում։ Նեոլիթյան ժամանակաշրջանում նեոանթրոպները հայտնվել են բոլոր մայրցամաքներում։ Սկզբում նրանք ապրել են նեանդերտալների հետ միաժամանակ, բայց 35-40 հազար տարի առաջ երկրի վրա միակ տեսակն են եղել։ Նույնիսկ գոյություն ունեն նեանդերտալների և նեոանթրոպների թշնամության մասին մի քանի տեսություններ, որոնք տանում են նրան, որ առավել զարգացած նեոանթրոպները ոչնչացրել են պակաս զարգացած նեանդերտալներին։ Նեոանթրոպի ծագման համար պահանջվել է վերացնել նեանդերտալյան համայնքի սահմանափակվածությունը։ Այդ իսկ պատճառով ժամանակակից գիտնականները առավել մեծ նշանակություն են տալիս էկզոգամիային։

Համակարգային դիրք և դասակարգում

խմբագրել

Մի շարք անհետացած տեսակների հետ մեկտեղ մարդ բանականը կազմում է մարդ տեսակը (Homo)։ Ամենամոտ տեսակից՝ նեանդերտալներից, մարդ բանականն առանձնանում է կմախքի կառուցվածքի առանձնահատկություններով (բարձր ճակատ, ստվար հոնքեր, քունքային ոսկրի ելունի առկայություն, ծոծրակային ելունի բացակայություն, գանգի ներփքված հիմք, ծնոտային ելունի առկայություն ստորին ծնոտի ոսկրի վրա, կինոդոնտային արմատային ատամներ, հարթեցված կրծքավանդակ, որպես կանոն համեմատաբար ավելի երկար վերջույթներ) և գլխուղեղի մասերի համամասնություններով (կտուցանման ճակատային բաժին նեանդերտալների մոտ, ուռուցիկ՝ մարդ բանականի)։ Ներկայումս տարվում են նեանդերտալների գենոմի ապակոդավորման աշխատանքներ, որոնք թույլ են տալիս խորացնել այս երկու տեսակների բնույթի տարբերությունների մասին պատկերացումները։ 20-րդ դարի երկրորդ կեսին մի շարք հետազոտողներ առաջարկեցին նեանդերտալներին համարել մարդ բանականի ենթատեսակ՝ H. sapiens - H. sapiens neanderthalensis: Դրա համար հիմք են հանդիսացել նեանդերտալների ֆիզիկական կերպարի, կենսակերպի, ինտելեկտուալ ունակությունների և մշակույթի հետազոտությունները։ Բացի այդ նեանդերտալներին հաճախ դիտել են իբրև ժամանակակից մարդու նախնի։ Սակայն, մարդկանց և նեանդերտալների միտոքոնդրիալ ԴՆԹ-ի համեմատությունը թույլ է տալիս ենթադրել, որ նրանց էվոլյուցիոն շղթաների բաժանումը տեղի է ունեցել մոտ 500 հազար տարի առաջ։ Նման ժամանակագրությունը համատեղելի չէ նեանդերտալներից ժամանակակից մարկանց ծագման մասին վարկածի հետ, քանի որ ժամանակակից մարդկանց էվոլյուցիոն շղթան առանձնացել է առավելագույնը 200 հազար տարի առաջ։ Ներկայումս հակված են համարելու, որ պոլեանթրոպոլոգների մեծամասնությունը Homo ցեղի առանձին տեսակ են՝ H. neanderthalensis: 2005 թվականին հետազոտվել են մնացորդներ, որոնց տարիքը կազմում է շուրջ 195 հազար տարի։ Նկարագրված մնացորդների անատոմիական տարբերությունները դրդել են հետազոտողներին առանձնացնել նոր տեսակ՝ Homo sapiens idaltu («ավագ»)։

Էվոլյուցիա

խմբագրել

Ծագում

խմբագրել

ԴՆԹ-ի հաջորդականության համեմատությունը ցույց է տվել, որ ներկա ապրող տեսակներից մարդուն ամենամոտն են հանդիսանում շիմպանզեների 2 տեսակ (սովորական և բոնոբո)։ Փիլիսոփայածագումնաբանական շղթան, որի հետ է կապված ժամանակակից մարդու (Homo sapiens) ծագումը, առանձնացել է մյուս հոմինիդներից 6-7 միլիոն տարի առաջ (միոցենում)։ Այս շղթայի մյուս ներակայացուցիչները (գլխավորապես ավստրալոպիտեկները և Homo ցեղի մի շարք տեսակներ) ներկա ժամանակներում չեն պահպանվել։ Homo sapiens-ի համեմատաբար վստահորեն սահմանված ամենամոտ նախնին եղել է Homo erectus-ը։ Homo heidelbergensis-ը հանդիսանում է է Homo erectus-ի անմիջական հետևորդը և նեանդերտալների նախնին, սակայն, ամենայն հավանականությամբ, ժամանակակից մարդու նախնին չէ և հանդիսանում է հարակից էվոլյուցիոն շղթայի ներկայացուցիչ։ Ժամանակակից տեսությունների մեծամասնությունը մարդ բանականի ծագումը կապում է Աֆրիկայի հետ, այն դեպքում, երբ Homo heidelbergensis-ը ծագել է Եվրոպայում։ Մարդու առաջացումը կապված է եղել անատոմիական և ֆիզիոլոգիական մի շարք էական փոփոխությունների հետ, այդ թվում՝

  1. Ուղեղի կառուցվածքային վերափոխումներ
  2. Ուղեղային խոռոչի և գլխուղեղի մեծացում
  3. Երկու ոտքերով տեղաշարժման հնարավորության զարգացում
  4. Դաստակի «բռնող» հատկության զարգացում
  5. Ըմպանի և լեզվատակի ոսկրի իջեցում
  6. Ժանիքների չափերի փոքրացում
  7. Մենստրուալ ցիկլի առաջացում
  8. Մազածածկույթի նվազում

ԴՆԹ-ի պոլիմորֆոզների համեմատությունը և մնացորդների տարիքի որոշումը թույլ են տալիս եզրակացնել, որ կին մարդ բանականը («Միտոքոնդրիալ Եվա»-կանանց խումբ, ովքեր ունեն նույնատիպ միտոքոնդրիալ ԴՆԹ, այն դեպքում, երբ տեսակի տարածվածությունը կազմում է 10-20 հազ.) առաջացել է շուրջ 200 հազար տարի առաջ (Y-քրոմոսոմային Ադամը հայտնվել է ավելի ուշ)։ 2009 թվականին Փենսիլվանիայի համալսարանի մի խումբ գիտնականներ՝ Սառա Տիշկոֆֆի գլխավորությամբ, Science ամսագրում հրատարակեցին աֆրիկյան ազգերի գենետիկական բազմազանության համալիր հետազոտության արդյուքները։ Նրանք հաստատեցին, որ ամենահին ճյուղը, որում առավել քիչ են եղել խառնուրդները, ինչպես և նախկինում ենթադրվում էր, հանդիսանում է այն գենետիկական խումբը, որին պատկանում են բուշմենները և կոյսանսական լեզվով խոսող այլ ժողովուրդներ։ Ամենայն հավանականությամբ, հենց նրանք էլ հանդիսանում են այն ճյուղը, որն առավել մոտ է ժամանակակից մարդկության ընդհանուր նախնիներին։ Շուրջ 74 հազար տարի առաջ ոչ մեծ թվով մարդիկ (մոտ 2000), ովքեր կրել են շատ հզոր՝ ենթադրաբար Ինդոնեզիայում ժայթքած Տոբա հրաբխի հետևանքները (մոտ 20-30 տարի աշխարհում տիրել է ատոմային ձմեռ), դարձել են Աֆրիկայում ժամանակակից մարդու նախնիները։ Կարելի է ենթադրել, որ 40-60 հազար տարի առաջ մարդիկ գաղթել են Ասիա և այնտեղից ել Եվրոպա (40 հազար տարի), Ավստրալիա և Ամերիկա (15-35 հազար տարի)։

Դրա հետ մեկտեղ մարդաբանական առանձնահատկությունների՝ զարգացած գիտակցության, ինտելեկտուալ ունակությունների և խոսքի զարգացումը բարդ են հետազոտության համար, քանի որ դրանց փոփոխությունները հնարավոր չէ անմիջապես բխեցնել հոմինիդների մնացուկներից և նրանց կենսագործունեության հետքերից։ Թվարկված ունակությունների զարգացման ուսումնասիրության համար գիտնականներրը ինտեգրում են տարբեր գիտությունների տվյալները, այդ թվում ֆիզիկական և մշակութային անթրոպոլոգիայի, կենդանիների հոգեբանության, էթիկայի մասին գիտության, նյարդաֆիզիոլոգիայի և գենետիկայի։

 
Մարդու տարածումը աշխարհով:

Այն հարցերը, թե ինչպես են զարգացել վերոնշյալ ունակությունները (խոսք, կրոն, մշակույթ), և որն է եղել նրանց դերը մարդ բանականի հասարակական բարդ կազմավորման և մշակույթի առաջացման գործում, մինչ օրս հանդիսանում են գիտական քննարկումների առարկա։

Անթրոպոգենոզի գերակշիռ տեսություններին զուգահեռ գոյություն ունեն նաև բազմաթիվ համեմատաբար քիչ հայտնի, չստուգված վարկածներ մարդու ծագման վերաբերյալ (նույնիսկ բացահայտ ֆանտաստիկ)։ Օրինակ՝ մեր տեսակի հարավամերիկյան ծագման մասին վարկածները կամ տեսույթունները, որոնք դիտարկում են մարդուն իբրև կետանման կամ չղջիկանման կաթնասունների հետնորդ, կամ նույնիսկ այլմոլորակային էակների։ Առաջ են քաշվել նաև «հետադարձ էվոլյուցիայի» մասին ենթադրություններ, համաձայն որոնց կապիկները հանդիսանում են մարդու դեգրադացիայի արդյունք։ Այլընտրանքային հիպոթեզների մեծամասնությունը հանդիսանում են ոչ ֆորմալ գիտությունների սեփականությունը և իրական գիտությունը ժխտում է դրանք։

Մարդու ծագման առասպելաբանություն, կրոն և փիլիսոփայություն

խմբագրել

Շատ կրոնների տեսանկյունից մարդկային էության բնական (էվոլյուցիոն) առաջացման բոլոր ասպեկտների վերաբերյալ հարցի առաջքաշումը ընդունելի չէ, քանի որ նման մոտեցումը հակասում է մարդու աստվածային ծագման տեսակետներին։ Որոշ կրոններում ժխտվում է մարդու ֆիզիոլոգիական բնույթի էվոլյուցիոն կապը կենդանական աշխարհի հետ (կրեացիոնիզմ)։ Առասպելների և պատմությունների մեծամասնության մեջ ողջ մարդկային ցեղը սերվում է նախածնողների զույգից՝ առաջին մարդկանցից, որոնք դարձել են մնացածների մայրն ու հայրը՝

  • Աբրահամյան կրոններում՝ Ադամ և Եվա
  • Գերմանա-սկանդինավյան կրոններում՝ Ասք և Էմբլա։

Որոշ առասպելներում աստվածները միանգամից ստեղծում են մի ողջ ազգ։ Հինդուիզմում, ինչպես նաև հունական առասպելաբանության մեջ մարդկային ցեղն առաջացել է մի քանի անգամ։ Փիլիսոփայության և մշակույթի մեջ «մարդ» հասկացությունը անցնում է երկար ճանապարհ՝ բնության մասնիկից մինչև անհատականություն։

Անատոմիա

խմբագրել

Մարդու անատոմիական կառուցվածքը նույնական է այլ պրիմատների կառուցվածքի հետ։ Առավել բացահայտ արտաքին տարբերություններ են հանդիսանում կմախքի ոսկրերի չափերի համամասնությունը, գլխուղեղի ծավալը և մաշկի մազածածկույթը։

Օնտոգենեզ

խմբագրել

Էքստրակորպորալ էվոլյուցիա

խմբագրել

Համաձայն Պիտեր և Ջին Մեդավարների՝ մարդու հիմնական զարգացումը ներկա ժամանակներում հանգեցվում է «էքստրակորպորալ էվոլյուցիային». մարդը զարգացնում է իր կողմից ստեղծած տեխնիկական միջոցները և դրանց օգտագործման համար անհրաժեշտ հմտությունները (այսինքն՝ հարմարեցնում է իր ուղեղը այդ միջոցների կառավարմանը, որոնք չեն գտնվում իր օրգանիզմի մեջ, սակայն կապված են իր հետ բավականին երկար ժամանակ, որոշում է տեխնիկական միջոցի նշանակությունը, ինչպես երեխա ժամանակ փորձում էր տիրապետել սեփական ձեռքերին ու ոտքերին), և նման էվոլյուցիան իր արագության շնորհիվ նշանակալիորեն գերազանցում է զուտ կենսաբանականը՝ հետ մղելով այն։ Այնուամենայնիվ, հիմնվելով կենսաբանության և բժշկության ժամանակակից և սպասվելիք ձեռքբերումների վրա՝ առաջ են քաշվում վարկածներ այն մասին, որ ապագայում տեխնիկական միջոցների օգնությամբ մարդիկ կսկսեն փոխել նաև սեփական կենսաբանությունը, այն բարելավելու նպատակով (անատոմիան. Ֆիզիոլոգիան, գենոմը և այլն՝) նման կերպ միացնելով էքստրակորպորալ էվոլյուցիան կենսաբանականին։

Արտաքին տեսք

խմբագրել
 
Ժամանակակից մարդու կմախքը:

Գլուխը մեծ է։ Վերին վերջույթների վրա կան 5 երկար ճկուն մատներ, որոնցից մեկը փոքր-ինչ թերաճ է մյուսներից, իսկ ստորինների վրա՝ 5 կարճ մատներ, որոնք օգնում են պահպանել հավասարակշռությունը քայլելիս։

Չափորոշիչներ

խմբագրել

Բժշկական

խմբագրել
Նորմաներ
խմբագրել

Տղամարդկանց միջին քաշը կազմում է 70-80 կգ, կանանցը՝ 50-65 կգ՝ չնայած հանդիպում են նաև խոշոր մարդիկ (որոշները մինչև 500-600 կգ)։ Տղամարդու միջին հասակը 175 սմ է։ Կանանց միջին հասակը 170 սմ է։ Մարդու միջին հասակը փոխվել է ժամանակի ընթացքում։ Այսպես, միջին դարերում մարդիկ ավելի կարճահասակ էին, ինչը նկատելի է այդ ժամանակի ասպետական զրահագուստից։

Ախտաբանություն
խմբագրել

Մարդու մարմնի չափերը կարող են փոփոխվել տարբեր հիվանդությունների ազդեցությամբ։ Աճի հորմոնի գերարտադրության դեպքում (հիպոֆիզի ուռուցք) զարգանում է գիգանտիզմ։ Օրինակ՝ մարդու հավաստիորեն արձանագրված առավելագույն հասակը 272 սմ է (Ռոբերտ Ուոդլոու)։ Եվ հակառակը՝ հորմոնների թերարտադրությունը մանկական հասակում կարող է հանգեցնել գաճաճության։

Ֆիզիկական ունակություններ

խմբագրել

Սահմաններ

խմբագրել
  • Ժակ Մայոլն առանց շնչառական ապարատների խորասուզվել է 105 մ։ Լոիկ Լեֆերմեն սահմանել է սպորտային ռեկորդ ազատ սուզում առանց սահմանափակումների մարզաձևում՝ սուզվելով 171 մ։
  • 1993 թվականի հուլիսի 27-ին Խավիեր Սոտոմայորը ցատկել է 2.45 մ բարձրությամբ։
  • 1991 թվականի օգոստոսի 30-ին Մայք Պաուելը ցատկել է 8.95 երկարությամբ։
  • 2009 թվականի օգոստոսի 16-ին Հուսեյն Բոլտը վազել է 100մ 9.58 վայրկյանում։
  • Պինդ մարմինների առավելագույն ջերմաստիճանը, որի հետ մարդիկ կարող են երկար շփվել, մոտ 500 C է (առավել բարձր ջերմաստիճանի դեպքում առաջանում է այրվածք)։
  • Փակ տարածության մեջ գրանցված օդի ամենաբարձր ջերմաստիճանը, որի պայմաններում մարդը կարեղ է անցկացնել երկու րոպե առանց օրգանիզմին վնաս հասցնելու 1600 C է (բրիտանացի ֆիզիկոսներ Բլագդենի և Չենտրիի փորձեր)։
  • 420 °C-ից ավել մարմնի կայուն ջերմաստիճանի դեպքում մարդը մահանում է։

Մարդու օրգանային համակարգ

խմբագրել

Սիրտ-անոթային համակարգ /Անոթներ, Սիրտ/ - Ավշային համակարգ – Մարսողական համակարգ – Էնդոկրինային համակարգ – Իմմունային համակարգ – Զգայական համակարգ /Սոմատոսենսորային համակարգ, Տեսողական համակարգ, Հոտառական համակարգ, Լսողական համակարգ, Համային զգայական համակարգ/ - Ծածկութային համակարգ –Նյարդային համակարգ /Կենտրոնական, Ծայրամասային/ - Հենաշարժային համակարգ /Ոսկորային համակարգ, Մկանային համակարգ/ - Միզասեռական համակարգ /Բազմացման համակարգ, Միզամուղային համակարգ/ - Շնչառական համակարգ

Արյունատար համակարգ

խմբագրել

Բաղկացած է քառախորշ սրտից և արյունատար անոթներից, որոնց հիմնական խնդիրն է արյան մատակարարումը օրգաններին և հյուսվածքներին։

Բազմացման համակարգ

խմբագրել
 
Մարդու սաղմը:

Կենդանիների համեմատությամբ՝ մարդու վերարտադրողական ֆունկցիան և սեռական կյանքն ունեն մի շարք առանձնահատկություններ։ Սեռական հասունությունը սկսվում է 11-16 տարեկանում։ Ի տարբերություն կաթնասունների մեծամասնության, որոնց վերարտադրողական ունակությունը սահմանափակվում է որոշակի ժամանակահատվածով, կանանց հատուկ է մենստրուալ ցիկլը, որը տևում է շուրջ 28 օր, ինչի շնորհիվ նրանք ունակ են մայրանալու ամբողջ տարվա ընթացքում։ Հղիությունը կարող է սկսվել դաշտանային ցիկլի որոշակի պահին (օվուլյացիա), սակայն արտաքնապես կնոջ պատրաստության ոչ մի նշան չի արտացոլվում։ Բացի այդ, ի տարբերություն մյուս կաթնասունների, կանայք նույնիսկ այդ շրջանում կարող են սեռական կյանք վարել։ Այնուամենայնիվ, վերարտարողական ֆունկցիան սահմանափակված է տարիքով՝ կանայք կորցնում են բազմանալու ունակությունը միջինը 40-50 տարեկանում (կլիմաքսի առաջացման հետևանքով)։

Նորմալ հղիությունը տևում է 40 շաբաթ (9 ամիս)։ Պտղի մեծ չափերի պատճառով ծննդաբերությունը մոր մոտ կարող է հանգեցնել վնասվածքների և արնահոսության։ Վնասվածք են համարվում ճողվածները պտղի լույս աշխարհ գալու ընթացքում ծննդաբերողի ոչ ճիշտ պահվածքի հետևանքով։ Նման վնասվածքներից խուսափելու համար մանկաբարձուն անցկացնում է էպիզիոտոմիա՝ ծննդաբերողի շեքի կտրում, երեխայի գլխիկի հայտնվելը հեշտացնելու և մոր մոտ բացվածքների առաջացումը կանխելու համար։ Այնուհետև, երեխայի ծննդից հետո, կտրվածքի տեղում դրվում են կարեր։ Եթե երեխան խոշոր է (ըստ ուլտրաձայնային հետազոտությունների արդյունքի), իսկ մոր կոնքները նեղ են, իրականացվում է վիրահատական միջամտություն՝ կեսարյան հատում, որի դեպքում անզգայացման պայմաններում կտրվում է ծննդաբերողի որովայնի առաջնային պատը, և երեխան դուրս է բերվում արգանդից բացվածքի միջով։ Կինը, որպես կանոն, միաժամանակ ծնում է միայն մեկ երեխա (2 և ավելի երեխաներ՝ երկվորյակներ, հանդիպում են 80 ծննդաբերությունը մեկ)։ Նորածին երեխան կշռում է 3-4 կգ, նրա տեսողությունը կենտրոնացված չէ և նա ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվելու։ Սկզբնական շրջանում երեխայի խնամքն իրականացնում են 2 ծնողները, քանի որ ոչ մի կենդանու ձագին այնքան ուշադրություն և խնամք անհրաժեշտ չէ, որքան երեխային։

Սեռական դիմորֆիզմ

խմբագրել

Սեռական դիմորֆիզմը արտահայտվում է կանանց համեմատությամբ տղամարդկանց կաթնագեղձերի ռուդիմենտալ զարգացմամբ և կանանց համեմատաբար լայն կոնքերով։ Բացի այդ, չափահաս տղամարդկանց բնորոշ է դեմքի և մարմնի մազածածկույթի ինտենսիվություն։

Կմախքային համակարգ

խմբագրել
Ուղղաքայլություն
խմբագրել

Մարդիկ ժամանակակից կաթնասուններից միակն են, որոնք քայլում են երկու վերջույթների վրա։ Որոշ կապիկներ ևս ընդունակ են ուղիղ քայլելու, սակայն միայն կարճ ժամանակ։ Չնայած՝ որոշ լեմուրներ (սիֆակներ) ցատկում են երկու վերջույթների վրա։

Մազածածկույթ

խմբագրել

Մարդու մարմինը սովորաբար պատված է նոսր մազածածկույթով, բացառությամբ գլխի շրջանի, աճուկի, թևատակի և թևերի ու ոտքերի՝ հատկապես տղամարդկանց։ Վզի, դեմքի (բեղ և մորուք), կրծքի և երբեմն մեջքի մազածածկույթը բնորոշ է տղամարդկանց։ Այլ հոմինիդների նման՝ մազածածկույթը չունի ենթամազածածկույթ, այսինքն՝ չի հանդիսանում մորթի։ Ծերության ժամանակ մարդկանց մազերը ճերմակում են։

Մաշկի պիգմենտացիա

խմբագրել

Մարդու մաշկը ունակ է ենթարկվելու պիգմենտացիայի՝ արևի ճառագայթների ներքո այն մգանում է, այսինքն՝ առաջանում է արևայրուք։ Այս առանձնահատկությունը հատկապես բնորոշ է եվրոպոիդ և մոնղոլոիդ ռասաներին։ Բացի այդ արևի ճառագայթների ազդեցությամբ մարդու մաշկում արտադրվում է վիտամին D:

Մարսողական համակարգ

խմբագրել

Մարդիկ ամենակեր են. սնվում են պտուղներով, արմատապալարներով, մսով, ողնաշարային և շատ ծովային կենդանիներով, թռչունների և սողունների ձվերով, կաթնամթերքով։ Սննդի մեծ մասը, իսկ կենդանական կերը գրեթե ամբողջությամբ, ենթարկվում է ջերմային մշակման։ Իրենց բազմազանազանությամբ են առանձնանում նաև ըմպելիքները։ Մարդը միակ կենդանի արարածն է, որը կարող է օգտագործել մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքներ։ Կենդանիների մեծամասնությունը տհաճություն են զգում էթիլային սպիրտից, խմիչքներից և նրանց պարունակությունից (չնայած գոյություն ունեն նաև բացառություններ, օրինակ, շների որոշ տեսակներ կարող են խմել գարեջուր, լաբորատոր առնետներն էլ երբեմն մեծ հաճույքով սպիրտ են խմում)։ Նորածին երեխաները, ինչպես և այլ կաթնասունների ծագերը սնվում են մայրական կաթով։

Տարբերություններ այլ կենդանիներից

խմբագրել
 
Մարդու ուղեղը:

Մարդը կենդանական աշխարհի այն միակ ներկայացուցիչներից է, ով օժտված է խոսելու ունակությամբ։ Շատ թռչուններ, օրինակ՝ թութակը, տիրապետում են ձայնային վերարտադրության ունակության, սակայն խոսքի համար անհրաժեշտ է երկրորդային ազդանշանային համակարգ, որն ամբողջությամբ բնորոշ է միայն մարդուն։ Կապիկների և դելֆինների հետ կատարված մի շարք փորձերի ժամանակ փորձել են նրանց սովորեցնել որոշ պարզ արտահայտությունների իմաստը ժեստերի միջոցով, սակայն առավել հաճախ դրանք ավարտվել են անարդյունք։ Բացառություն են եղել Ուոշո շիմպանզեի և Կոկո գորիլայի հետ կատարված փորձերը, որոնք ցույց են տվել, որ հնարավոր է բարձր պրիմատներին մարդկային լեզվի ուսուցումն ու դրա օգտագործումը։

Կենդանիների շարքում մարդն ունի ամենազարգացած ուղեղը։ Շատ կենդանիների համեմատությամբ նրա ուղեղի զանգվածը մարմնի զանգվածում ավելի մեծ է, իսկ ուղեղի բացարձակ զանգվածը ավելի մեծ է միայն փղերի մոտ։ Մարդու մոտ լավ է զարգացած ուղեղի աջ կիսագուդը, որն էլ հնարավորություն է տալիս նրան քայլել երկու որքերի վրա, սակայն թույլ է զարգացած ձախ կիսագունդը։

2006 թ-ին հայտնաբերվել է, որ մարդու գենոմում առկա են գեների 212 պատճեններ՝ MGC8902, որոնք շիմպանզեների գենոմի (37 պատճեն), մկների և առնետների գենոմի (մեկական պատճեն) համեմատ բավականին շատ են։ MGC8902 արգելափակում է » DUF1220 սպիտակուցին, որի ֆունկցիան հայտնի չէ, սակայն սահմանվել է, որ այդ սպիտակուցը առկա է գլխուղեղի նեյրոններում։

Կյանքի տևողություն

խմբագրել

Մարդու կյանքի տևողությունը կախված է մի շարք գործոններից և զարգացած երկրներում կազմում է միջինը 79 տարի։ 2006 թ-ի վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում տղամարդկանց համար միջինը կազմում է 70 տարի, կանանց համար՝ 76: Կյանքի ամենաերկար տևողությունը, որը պաշտոնապես արձանագրված է, կազմում է 122 տարի և 164 օր, որը եղել է ֆրանսուհի Ժաննա Կալմանը՝ 1997 թ-ին։

Վարքագիծ

խմբագրել

Մարդը հանդիսանում է բարդ կազմավորված սոցիալական էակ։ Նրա վարքագիծը կախված է ինչպես կենսաբանական, այնպես էլ բազմաթիվ ոչ կենսաբանական գործոններից՝ հանրային մշակույթ, պետական օրենքներ, անձնական բարոյական համոզմունքներ, աշխարհայացք և կրոնական հայացքներ, սակայն այդ գործոնների ազդեցության աստիճանը տարբեր է առանձին անհատների և պոպուլյացիաների համար։ Մարդու վարքագիծն ուսումնասիրում է հոգեբանությունը։

Մարդկային հանրության առանձնահատկությունն է հանդիսանում կրթական զարգացման մակարդակը, որը բավարար է սերունդից սերունդ ինֆորմացիայի հաջորդաբար. փոխանցման ճանապարհով կուտակված փորձի պահպանման համար։ Հայտնի է, որ որոշ կենդանիներ ևս կարող են փոխանակել իրենց հմտությունները, սակայն նոր փորձի փոխանցման շղթաները շատ կարճ են, և փորձը հաճախ կորում է դեռևս այն ձեռք բերող սերնդի շրջանակներում։ Օրինակ՝ կան տվյալներ, որ ծուղակների հետ փոխազդեցության մեջ մտած գայլերը հաջորդ անգամ դրանց հանդիպելիս սովորեցնում են իրենց ուղեկիցներին ճանաչել և խուսապել թակարդներից, սակայն երբևէ չի նկատվել նման փորձի փոխանցում ձագերին։

Ենթադրվում է, որ արդյունավետ կրթությունը և գիտելիքների կուտակումը հնարավոր է դարձել շնորհիվ նյարդային համակարգի երկու բաժինների զարգացման, որի արդյունքը եղել է ինֆորմացիայի փոխանակման արագացումը և նոր հասկացությունների ընկալման հեշտացումը։ Այն իր հերթին թույլ տվեց հեշտորեն ձևավորել փորձը բավականին ամբողջական և հեշտ մեկնաբանվող բնութագրի, խուսափելով ուսուցման առավել ռեսուրսատար մեթոդներից։ Արժե նշել, որ մարդու նախնիներին բարեկամ և նրանց հետ համեմատելի նեանդերտալները նույնպես տիրապետում էին խոսքին, բայց ավելի դանդաղ, և ենթադրաբար, պակաս ճկուն։ Էվոլյուցիայի համատեքստում մարդուն կենդանիներից առանձնացնում է շրջակա միջավայրի հետ փոխազդեցության որակապես նոր բնույթը. բացի փոփոխվող արտաքին գործոններին պասիվ հարմարվողականությանը, մարդն ակտիվորեն ազդում է դրանց վրա՝ բարձրացնելով միջավայրի հարմարավետությունը՝ սեփական պահանջմունքներին համապատասխան։

Ոչ գենետիկական կրթության գերակայությունը գենետիկականի նկատմամբ և շրջակա միջավայրը ճանաչելու մարդուն մշտապես բնորոշ մղումը ի վերջո հանգեցրին նրա գիտելիքների ծավալի աստիճանական մեծացմանը, որն էլ հնարավորություն տվեց խոսելու մարդու՝ զարգացման որակապես նոր մակարդակի անցման մասին, որի շրջանակներում մտավոր գործունեության արդյունքներն ավելի քննադատական են, քան նախկինում առաջնային դեր խաղացող գենետիկական գործընթացների արդյունքները։ Մարդուն բնորոշ է բնազդներից անկախ գործելու, իր գործողությունների արդյուքները կանխատեսելու և պլաններ կազմելու, սեփական գործունեությունը մոդելավորելու ու «դիտորդի աչքերով» իր վարքագիծը վերլուծելու ընդունակությունը։ Որոշ պրիմատներ ևս ունեն իրենց արարքների հետևանքների կանխատեսման ունակություն, սակայն մարդու համեմատությամբ թույլ է զարգացած։

Մարդուն բնորոշ է բարդ ձեռք բերված պահանջմունքների ակտիվ ձևավորումը, որը պրակտիկորեն չի նկատվել այլ կենդանիների մոտ։ Ձեռքբերովի պահանջմունքների ձևավավորման ընդունակությունը հնարավորություն է տալիս բարձրացնել հանրության կայունությունը՝ բոլոր անհատներին «ընդհանուր ընդունված» բարոյականության ներարկման միջոցով։ Որոշակի հանգամանքներում մարդկային գիտակցությունը կարող է ավելի ուժեղ գտնվել, քան բնազդները, նույնիսկ ինքնապահպանման բնազդը։ Դրա վառ օրինակ է ինքնասպանությունը։ Մեկ այլ օրինակ է այն դեպքը, երբ մարդիկ չամուսնանալու երդում են տալիս՝ ինչպես կուսակրոնները. նրանք կարող են երկար ժամանակ զսպել բազմացման բնազդը։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

1. Մարդու մարմնի միակ մասը, որտեղ չկա արյան շրջանառություն, աչքի եղջերաթաղանթն է։ Թթվածինն այն ստանում է անմիջապես օդից։

2. Մինչև 7 ամսական դառնալը երեխան կարող է շնչել և կուլ տալ կերակուրը միաժամանակ։

3. Մարդու գանգը բաղկացած է 29 տարբեր ոսկորներից։

4. Փռշտոցի պահին մի ակնթարթ կանգ են առնում օրգանիզմի բոլոր ֆունկցիաները, նույնիսկ սրտի աշխատանքը։ Այդ ժամանակ անհնար է նաև բաց պահել աչքերը։

5. Ամեն տարի աշխարհում 2 հազար մարդ է մահանում՝ աջլիկներին հարմարեցված զանազան մեխանիզմների պատճառով։

6. Մինչ դուք ավարտեք այս նախադասության ընթերցումը, ձեր մարմնում կմահանա 50 հազար բջիջ, և դրանք կփոխարինվեն նորով։

7. Մոր որովայնում երեխայի մատնահետքերը ձևավորվում են արդեն 3-րդ ամսում։

8. Կնոջ սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդունը։

9. Մարդու արյունատար անոթների ընդհանուր երկարությունը հասնում է մոտ 100 հազար կիլոմետրի։

10. Գարնանը շնչառության ռիթմը մեկ երրորդով ավելի է, քան աշնանը։

11. Մարդու մարմնի ջերմության 80%-ը տարածվում է գլխից։

12. Ծարավի զգացողությունն առաջանում է, երբ օրգանիզմում ջուրը պակասում է մարմնի քաշի մեկ տոկոսի չափով։ Երբ կորուստն անցնում է 5%-ից, կարող է գլխապտույտ առաջանալ, իսկ 10%-ի կորուստը, հնարավոր է, մահվան հանգեցնի։

13. Չորսամյա երեխան միջինում օրական արտասանում է 12 հազար բառ և տալիս 100 հարց։ Մինչդեռ հասուն մարդն օրական արտասանում է 4 800 բառ։

14. Գոյություն ունեցող բոլոր մանրէների միայն 1% տոկոսն է հիվանդություն առաջացնում մարդու օրգանիզմում։

15. Մարդու մարնի միակ բաղադրիչը, որը չի կարող ինքնավերականգնվել, ատամն է։

16. Առողջ մարդուն անհրաժեշտ է միջինում 7 րոպե՝ քնելու մտնելու համար։

17. Ձախլիկները կազմում են Երկրի բնակչության ընդամենը 7%-ը։

18. Խնձորի և բանանի բույրը կարող է նիհարեցնել մարդուն։

19. Մարդու օրգանիզմում ապրող մանրէների ընդհանուր քաշը կազմում է 2 կիլոգրամ։

20. Օրգանիզմի կալցիումի 99%-ը տոկոսն ատամներում է։

21. Մարդու շուրթերը հարյուր անգամ ավելի զգայուն են, քան մատների ծայրերը։

22. Ատամի էմալն ամենաամուր հյուսվածքն է, որ ստեղծում է մարդու օրգանիզմը։

23. Եթե հավաքենք մարդու մարմնի ամբողջ երկաթը, դրանից կարող ենք ստանալ միայն փոքրիկ պտուտակ ժամացույցի համար։

24. Գոյություն ունի 100 տարբեր վիրուս, որ հարբուխ է առաջացնում, մինչդեռ մենք դրանք բոլորը կոչում ենք «գրիպ»։

25. Կյանքի ընթացքում մարդու մաշկը փոխվում է 100 անգամ։

26. Օրական մեկ տուփ ծխախոտ օգտագործող մարդու օրգանիզմը մեկ տարում ինքնուրույն կարող է ազատվել միայն կես գդալ խեժից։

27. Մատների եղունգներն աճում են 4 անգամ ավելի արագ, քան ոտքերինը։

28. Կապուտաչյա մարդիկ ավելի զգայուն են ցավի նկատմամբ, քան մյուսները։

29. Նյարդային ազդակները մարդու օրգանիզմում տեղաշարժվում են 90 մետր վայրկյանում արագությամբ։

30. Մեկ վայրկյանում մարդու գլխուղեղում տեղի է ունենում 100 հազար քիմիական ռեակցիա։

31. Մարդու յուրաքանչյուր մատը ամբողջ կյանքի ընթացքում ծալվում է մոտավորապես 25 միլիոն անգամ։

32. Չափահաս մարդու օրգանիզմում նյարդերի երկարությունը կազմում է մոտավորապես 75 կմ

33. Հին Հունաստանում մարդիկ միջինում ապրում էին 29 տարի, Եվրոպայում 16-րդ դարում՝ 21, 17-րդ դարում՝ 26, 18-րդ դարում՝ 34, 20-րդ դարի սկզբներին՝ մոտավորապես 50, կեսերին՝ 60, իսկ վերջում շուրջ 70 տարի։ Սակայն այդ տվայլների համադրման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել մանկամահացության գործոնը, որը զգալի նվազել է վերջին 100 տարիների ընթացքում։

34. Վազքի ժամանակ մարդու առավելագույն արագությունը պոկման պահին կազմում է 48,678 կմ/ժ

35.Մարդը կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչն է, ով կարողանում է գծել ուղիղ գծեր, գրել և կարդալ։

Մարդկային քաղաքակրթության պատմություն

խմբագրել

Մարդկային քաղաքակրթության անօտարելի բաղկացուցիչները ծագել են տարբեր դարաշրջաններում։ Նրանց մի մասը ի հայտ են եկել Homo sapiens-ի ծագումից առաջ։

  • Քարե գործիքներ

Այսօր առավել հին են հանդիսանում Օլդովայի /Տանզանիայի/ կիրճում հայտնաբերված գործիքները, որոնք ունեն 2.6 միլիոն տարվա հնություն։

  • Կրակի յուրացումը

Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ հոմինիդները օգտագործել են կրակը առնվազն 1.5-1.6 և 1 միլիոն տարի առաջ։

  • Մշակույթ

Մշակույթի համեմատաբար վաղ օրինակներին են հանդիսանում ռուբիլոն՝ զարդարված ծովային ոզնու քարե մնացուկներով։ Այն ունի շուրջ 200 հազար տարվա հնություն։ Որոշ հետազոտողներ մշակույթի հնագույն նմուշ են համարում հղկված գետաքարը, որը գտնվել է Իսրայելում։ Այդ քարը, հնարավոր է, իրենից ներկայացնում է կնոջ պատկեր, որն ունի շուրջ 230-330 հազար տարվա հնություն։

  • Լեզուն և խոսքը

Մարդկանց կամ նրանց նախնիների լեզվի և խոսքի առաջացման ժամանակաշրջանի վերաբերյալ կարող են միայն մոտավոր ենթադրություններ արվել՝ հիմնվելով անուղղակի հնագիտական կամ անատոմիական տվյալների վրա։ Մարդու ուղեղի հատվածների զարգացումը, որոնք կապված են խոսքի կանոնակարգման հետ տեղակայված է Homo habilis-ի գանգի մեջ, որը շուրջ 2 միլիոն տարեկան է։ Նյութական մշակույթի զարգացման մեջ առանձնացնում են մի քանի հնագիտական մշակույթներ, որոնք միմյանցից տարբերվում են նյութերի տիպով և նրանց ստեղծման տեխնոլոգիաներով.

  • Օլդովայական մշակույթ- 1.5-2.5 միլիոն տարի
  • Աբբեվիլական մշակույթ- 300 հազ.-1.5 միլիոն տարի
  • Աշյոլական մշակույթ- 100 հազ.-300 հազ տարի
  • Մուստերական մշակույթ- 30 հազ.-100 հազար տարի
 
Պեկինյան մարդու գանգի վերակառուցումը:

Առաջին մարդիկ զբաղվել են որսորդությամբ և հավաքչությամբ, ինչով էլ պայմանավորված էր նրանց քոչվոր կյանքը։ Մոտավորապես մ.թ.ա. 10 հազար տարի առաջ մարդկանց կենսակերպի մեջ տեղի ունեցան նշանակալի փոփոխություններ՝ կապված գյուղատնտեսության յուրացման հետ, որն էլ ստացավ «Նեոլիտիկ »կամ« գյուղատնտեսական հեղափոխություն» անվանումը։ Գյուղատնտեսությունը նպաստում էր առաջին բնակավայրերի ստեղծմանն ու բնակեցմանը։ Այն «ծնեց» նաև առևտուրը, որն իր հերթին նպաստեց հասարակության վերաբնակեցմանը։ Գյուղատնտեսական տեխնոլոգիաների զարգացման և բնակչության թվաքանակի ավելացման հետ է կապված Հնագույն աշխարհի քաղաքակրթության առաջացումը։ Մարդկության պատմությունը ընդունված է բաժանել փուլերի։ Նման փուլերի տարանջատման տարածված օրինակներից մեկը ունի հետևյալ տեսքը.

Երկրի բնակչություն

խմբագրել

2011 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ աշխարհի բնակչության թիվը կազմեց 7 միլիարդ մարդ։ Մեր թվարկության սկզբում Երկրի վրա արդեն իսկ կար 230 միլիոն, մեր թվարկության առաջին հազարամյակի վերջում՝ 275 միլիոն, 1800 թ. ՝ 1 միլիարդ, 1900 թ.՝ 1.6 մլրդ, 1960 թ.՝ 3 մլրդ., 1993 թ.՝ 5.5 միլիարդ մարդ, 1999 թվականի հոկտեմբերի 9-ին Երկրի բնակչության թիվը հասավ 6 միլիարդի, 2003 թվական՝ 6.3 մլրդ., 2006 թվական՝ 6.5 մլրդ, իսկ 2050 թվականին, կանխատեսումների համաձայն, կլինի 9.5 միլիարդ մարդ։ Մինչև 1970-ական թվականները աշխարհի բնակչության թիվը աճում էր հիպերբոլական օրենքով, ներկայումս նկատվում է Երկրի բնակչության թվաքանակի աճի պրոգրեսիվ դանդաղեցում։

Գրականություն

խմբագրել
  • Կապիցա. Ս. Պ. «Մարդկության աճի ընդհանուր թեորիա. Որքան մարդ է ապրել, ապրում և կապրի Երկրի վրա» Մ.: Գիտություն, 1999. ISBN 5-02-008299-6

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդ բանական» հոդվածին։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդ բանական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդ բանական» հոդվածին։