Մարիամ Շահինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարիամ Շահինյան (1911[1][2], Սեբաստիա - 1996[1][2], Ստամբուլ, Թուրքիա), հայազգի[3] լուսանկարչուհի Թուրքիայում. առաջին կինն է, որ Թուրքիայում գլխավորել է սեփական լուսանկարչատունը[4]։
Մարիամ Շահինյան | |
---|---|
Ծնվել է | 1911[1][2] |
Ծննդավայր | Սեբաստիա |
Մահացել է | 1996[1][2] |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Շիշլիի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Q653070? |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Maryam Şahinyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄարիամ Շահինյանը ծնվել է Թուրքիայում, Սվազի կենտրոնում գտնվող Շահինյանների առանձնատանը (Şahinyan Konağı), առավել հայտնի որպես Ապակե տաղավար (Camlı Köşk)։ Նրա պապը՝ Հակոբ Շահինյան Փաշան, Սվազի ներկայացուցիչն էր առաջին Օսմանյան պառլամենտում՝ հիմնադրված 1877 թվականին[3]։ 1915 թվականի Մեծ Եղեռնից հետո 4 տարեկան Մարիամը Սամսունով փախավ Ստամբուլ՝ թողնելով սեփական տունը, 5 ալրագործարան և մեծաքանակ անշարժ գույք[3]։ Արյունոտ օրերին ընտանիքը հանգրվան գտավ Ստամբուլում, որտեղ պարտադրված հարմարվեց թուրքական հանրապետության առաջադրած նոր կենսակերպին ու օրենքներին։ Մարիամը սկսեց հաճախել տեղի հայկական Եսայան սանոց վարժարանը։
Մարիամ Շահինյանի հայրը՝ Միհրանը, չափազանց հետաքրքրված էր լուսանկարչությամբ։ 1933 թվականին նա սկսում է աշխատել Ստամբուլի Բերա թաղամասի «Ֆոտո Գալաթասարայ» ստուդիայում։ 1936 թվականին Մարիամի մայրը՝ Տիգրանուհին, հանկարծակի մահանում է՝ թողնելով ընտանիքը ֆինանսական սուղ վիճակում։ Սրանով պայմանավորված՝ Մարիամը ստիպված թողնում է ֆրանսիական Sainte-Pulchérie դպրոցը և սկսում է հետևել հորը, որպեսզի օգնի ստուդիական գործերին։
1937 թվականին, որպեսզի թեթևացնի ընտանիքի հոգսը, նա սկսում է ղեկավարել ստուդիան ինքնուրույն։ Մարիամ Շահինյանը ղեկավարում է ստուդիան մինչև 1985 թվականը։ Նա մահացել է 1996 թվականին Ստամբուլի Շիշլի թաղամասի իր տանը և թաղվել Շիշլիի հայկական գերեզմանոցում[3]։ Շահինյանը թողել է մոտ 200 000 նկարներից բաղկացած ֆոտոարխիվ, համարվում է Թուրքիայում առաջին կին-լուսանկարիչը[4]։ Տիրապետել է հայերենի, ֆրանսերենի, իտալերենի և թուրքերենի[3]։
Աշխատանքների ոճը
խմբագրելՄարիամ Շահինյանի աշխատանքը հիմնականում կենտրոնանում է դիմանկարների վրա։ Լուսանկարչուհու աշխատանքների հերոսները եղել են ինչպես տրանսգենդերներ անձիք, այնպես էլ մարգինալիզացված կրոնական և էթնիկ խմբերի անդամները, հարուստ կանայք, միանման երկվորյակներ, նորածիններ և երկարամազ գեղեցկուհիներ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Photographers’ Identities Catalog
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Սերթաս, Թայֆուն. «Ո՞վ էր Մարիամ Շահինյանը». SALT. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ 4,0 4,1 Ալթան, Սանեմ (Dec. 12, 2011). «İlk kadın stüdyo fotoğrafçılardan Maryam Şahinyan (Առաջին ստուդիական լուսանկարչուհին. Մարիամ Շահինյան)». Vatan (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Boghossian, J. P. Der (2021 թ․ փետրվարի 10). «The Queer Photography of Maryam Şahinyan». The Queer Armenian Library (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիամ Շահինյան» հոդվածին։ |