Մարիանջելա Մելատո
Մարիանջելա Մելատո (իտալ.՝ Mariangela Melato, սեպտեմբերի 19, 1941[1][2], Միլան, Իտալիայի թագավորություն[1] - հունվարի 11, 2013[3], Հռոմ, Իտալիա[1]), իտալացի դերասանուհի։
Մարիանջելա Մելատո իտալ.՝ Mariangela Melato | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1941[1][2] |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն[1] |
Մահացել է | հունվարի 11, 2013[3] (71 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[1] |
Կրթություն | Բրերա գեղարվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Renzo Arbore? |
Պարգևներ և մրցանակներ | |
mariangelamelato.com | |
Կենսագրություն
խմբագրելՄարիանջելա Մելատոն ծնվել է Միլանում՝ ոստիկանի և դերձակուհու ընտանիքում[4][5]։ Պատանեկան տարիքում հետաքրքրվում էր նկարչությամբ։ Ծնողներն ուսանելու են ուղարկել Բրերայի ակադեմիա։ Դեռահասության տարիներին Մելատոն սկսել է հետաքրքրվել թատրոնով։ Որպեսզի կարողանար վճարել Էսպերիա Սպերանիի[6][7] դերասանության վարպետության դասերը, Մարիանջելան «La Rinascente» հանրախանութում որպես մանեկեն էր աշխատում։
Կարիերա
խմբագրել1960 թվականին կայացավ Մարիանջելայի թատերական դեբյուտը։ Խաղացել է իտալացի ռեժիսորներ Լուկինո Վիսկոնտիի, Դարիո Ֆոյի և Լուկա Ռոնկոնիի բեմադրություններում[8]։
1970 թվականին դերասանուհին իր դեբյուտն է նշում կինեմատոգրաֆիայում՝ խաղալով Լուիջի Ձամպայի «Համընդհանուր բողոք» կինոկատակերգությունում։ 1970-ական թվականները դերասանուհու կարիերայի համար դարձան ոսկե տասնամյակ՝ հընթացս որի խաղաց ներքոհիշյալ հայտնի կինոնկարներում՝ «Աշխատավոր դասը մեկնում է դրախտ» (1971), «Մենք նրան Անդրեա կկոչենք» (1972), «Դեպի լազուրե ծով անսովոր ճակատագրով քշվածները օգոստոսին» (1974), «Նադա» (1974), «Դու ի՞նչ նշանի տակ ես» (1975), «Սիրելի Միքելե» (1976) և «Կատու» (1977): Այդ տարիներին դերասանուհին չորս անգամ դառնում է «Դավիդ դի Դոնաթելլոյի» կինոմրցանակի դափնեկիր՝ որպես լավագույն դերասանուհի։ Նույնքան էլ արժանանում է «Nastro d’Argento» կինոմրցանակին[9]։
Մարիանջելա Մելատոն իր մահկանացուն կնքել է 2013 թվականի հունվարի 11-ին՝ 71 տարեկան հասակում՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից[10]։
Մրցանակներ
խմբագրել- 1972 - «Հատուկ մրցանակ» («Աշխատավոր դասը մեկնում է դրախտ»)
- 1975 - «Լավագույն դերասանուհի» («Ոստիկանը»)
- 1977 - «Լավագույն դերասանուհի» («Սիրելի Միքելե»)
- 1978 - «Լավագույն դերասանուհի» («Կատու»)
- 1981 - «Լավագույն դերասանուհի» («Օգնիր ինձ երազել»)
- 1984 - «Հատուկ մրցանակ»
- 1986 - «Հռոմի ոսկե մեդալ»
- 2000 - «Հատուկ մրցանակ»
Տեսագրություններ
խմբագրել- Mariangela Melato — La signora del teatro — Интервью актрисы журналисту Родольфо ди Джаммарко на передаче «Тайна актёра» в 2012 году.(իտալ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #172254868 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Find A Grave — 1996.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Lia Del Corno. Mariangela Melato. Milano 1941 — Roma 2013
- ↑ Anna Melato: «L’unico rimpianto di Mariangela? Non aver avuto figli»
- ↑ Curzio Maltese, «Melato — Siate esagerate», La Stampa, 30 August 1995.
- ↑ Lietta Tornabuoni, «Il bell’inferno della Melato», ,La Stampa, 18 May 1972.
- ↑ «Addio a Mariangela Melato Signora del teatro e del cinema». L'Unità. 2013 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
- ↑ Melato, Mariangela
- ↑ John Francis Lane. «Mariangela Melato | Film». The Guardian. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Mariangela Melato official website Արխիվացված 2012-02-22 Wayback Machine
- Mariangela Melato Internet Movie Database կայքում
- Կաղապար:Amg name
- Allmovie biography Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանջելա Մելատո» հոդվածին։ |