Մարիանսկե Լազնե (չեխ. Mariánske Láznê), քաղաք Չեխիայում։ 14.083 հազար բնակիչ (2005)։ Գտնվում է Չեխական անտառի ստորոտում, 600 մ բարձրության վրա։ Բալնեոլոգիական բուժավայր է, Կարլովի Վարիից 40 կմ հարավ։ Ամառը չափավոր տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 15, 9 °C), ձմեռը՝ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -3-7 °C), տարեկան տեղումները՝ 750 մմ։ Բուժիչ միջոցներն են՝ ածխաթթվային հանքային աղբյուրները (մոտ 40), տորֆացեխաբուժությունը։ Բուժվում են միզուղիների, շնչառական օրգանների ոչ տուբերկուլոզային բնույթի, մաշկային, ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։ Գործում են առողջարաններ, ցեխաբուժարաններ, ըմպելասրահներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 320)։