Մարիա Աթանասովա
Մարիա Գեորգիևնա Աթանասովա (բուլղարերեն՝ Мария Георгиева Атанасовa դեկտեմբերի 26, 1926, Կալեկովեց, Բուլղարիայի թագավորություն - ապրիլի 11, 2000), բուլղարուհի քաղաքացիական ավիացիայի օդաչու, Բուլղարիայի Սոցիալիստական աշխատանքի հերոս[1]։ Նա ռեակտիվ ինքնաթիռ ղեկավարող առաջին բուլղարուհին էր, եղել է նաև միջազգային օդուղիների մարդատար ինքնաթիռի օդաչու-հրամանատար[2]։
Մարիա Աթանասովա բուլղար․՝ Мария Атанасова | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1926 |
Ծննդավայր | Կալեկովեց, Բուլղարիայի թագավորություն |
Մահացել է | ապրիլի 11, 2000 (73 տարեկան) |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մայրենի լեզու | բուլղարերեն |
Մասնագիտություն | օդաչու, սպա և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1926 թվականի դեկտեմբերի 26-ին Բուլղարիայի Կալեկովեց գյուղում։
1950 թվականին ավարտել է Դոլնա Միտրոպոլիա քաղաքի բարձրագույն ռազմաօդային ուսումնարանը։ 1952 թվականից աշխատել է այդ ուսումնական հաստատությունում որպես հրահանգիչ, այնուհետև ավարտել է օդաչու-ռմբակոծիչների դպրոցը։
1953 թվականից մինչև 1974 թվականը Մարիա Աթանասովան աշխատել է որպես օդաչու և Լի-2, Իլ-14, Իլ-18 և Տու-134 ինքնաթիռների հրամանատար՝ բուլղարական օդուղիների «Բալկան» ավիաընկերությունում։ Աթանասովի ընդհանուր թռիչքաժամը կազմել է 13․999 ժամ։ 1965 թվականին նա դարձել է առաջին կինը, որը կարողացել էր ուղևորատար Իլ-18 ինքնաթիռով արտակարգ իրավիճակում վայրէջք կատարել Լոնդոնի «Խիտրոու» օդանավակայանում[3][4]։
1967 թվականին նրան շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում` Դիմիտրովի շքանշանով։
Աթանասովան զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։ 1966-1971 թվականներին նա եղել է Բուլղարիայի խորհրդարանում ժողովրդի ներկայացուցիչը, իսկ 1968 թվականից սկսած՝ Բուլղարիայի կանանց կոմիտեի անդամ։
Մարիա Աթանասովան մահացել է 2000 թվականի ապրիլի 11-ին Սոֆիայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Научноинформационен център „Българска енциклопедия“. Голяма енциклопедия „България“. Том 1. София, Книгоиздателска къща „Труд“, 2011. ISBN 9789548104234. с. 131. (բուլղ.)
- ↑ «Болгарские летчики отпраздновали День Освобождения Болгарии». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 85 години от рождението на Мария Атанасова (բուլղ.)
- ↑ Спомен за първата българка, приземила пътнически самолет (բուլղ.)