Մարիա Լուիզա Արտեկոնա դե Թոմփսոն
Մարիա Լուիզա Արտեկոնա դե Թոմփսոն (անգլ.՝ María Luisa Artecona de Thompson, հուլիսի 12, 1919[1], Guarambaré, Central Department, Պարագվայ[2] - դեկտեմբերի 10, 2003, Ասունսյոն, Պարագվայ[2]), պարագվայցի պոետ և դրամատուրգ, որը հայտնի է երեխաների համար գրված իր աշխատանքներով ու մասնավորապես պարագվայցի երեխաների համար նախատեսված «Գրականության անթոլոգիայով»։
Մարիա Լուիզա Արտեկոնա դե Թոմփսոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 12, 1919[1] |
Ծննդավայր | Guarambaré, Central Department, Պարագվայ[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 10, 2003 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Ասունսյոն, Պարագվայ[2] |
Մասնագիտություն | գրող, համալսարանի դասախոս, դպրոցի ուսուցիչ և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ասունսյոնի ազգային համալսարան[2] |
Կյանք
խմբագրելԹոմփսոնը ծնվել է 1919 թվականին Պարագվայի Գուարամբարե քաղաքում, Գիլյերմո Արտեկոնայի և Մարիա Կարդենասի ընտանիքում։ Հաճախել է տեղական Գոեթ դպրոցը[3]։ Ավարտել է մայրաքաղաք Ասունսյոնի ազգային համակսարանը[4]։
1965 թվականին գրված նրա «Guarambaré» աշխատանքն արժանացել է Դոնսելի մրցանակի ո՛չ միայն որակի, այլ նաև գրվածքի տպավորիչ քանակի համար[5]։
«Սուրբ Աստվածածնի վերափոխման» կաթոլիկ համալսարանում գրականության ամբիոնը վարող պրոֆեսորն է եղել[4]։
1992 թվականին հրատարակել է «Anthology of Infantile-Juvenile Literature from Paraguay» վերնագրով աշխատությունը[5] և Պարագվայից դուրս ճանաչվել որպես մանկական գրող[6]։ Նույն տարում հրատարակել է տիկնիկների թեմայով ևս երեք աշխատանք՝ «El titiritero» («Տիկնիկագործը»), «La hojita de papel» («Թղթի մի փոքրիկ կտոր») և «El vigilante y el ladrón» («Պահակն ու գողը»)։
Եղել է կրթության և պաշտամունքի նախարարության բարձրագույն կրթության և մշակութային տարածման վարչության խորհրդական[7]։
Վախճանվել է Ասունսյոնում 2003 թվականի դեկտեմբերի 10-ին[7]։
Աշխատանքներ
խմբագրել- The Heroic Dream (1963)
- Song to Sleep a Rose (1964)
- Guarambaré (1965)
- Letters to the Sun Lord (1966)[5]
- El Canto a Oscuras («Երգ մթության մեջ»)[8]
- El titiritero («Տիկնիկագործը», 1992)
- La hojita de papel («Թղթի մի փոքրիկ կտոր», 1992)
- El vigilante y el ladrón («Պահակն ու գողը»)
- L’Anthologie de la littérature de jeunesse paraguayenne («Գրականության անթոլոգիա» փոքրիկ պարագվայցիների համար, 1992)[5]
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացել է Ռոբերտո Թոմփսոն Մոլինասի հետ և ունեցել չորս երեխա՝ Ռոբերտո, Հուգո, Ժակլին և Մոնիկա։ Նրա նախկին ամուսինը մահացել է մեկ տարի անց․ նա նորից էր ամուսնացել ու նոր կնոջ հետ քսան տարի ապրել ԱՄՆ-ում[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.lanacion.com.py/espectaculo_edicion_impresa/2019/07/15/centenario-de-maria-luisa-artecona-de-thompson/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://wepa.unima.org/en/maria-luisa-artecona-de-thompson/
- ↑ «Falleció la poetisa María Luisa Artecona - Espectáculos - ABC Color». www.abc.com.py (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 4,0 4,1 «María Luisa Artecona de Thompson». World Encyclopedia of Puppetry Arts (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ ապրիլի 20. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Artecona de Thompson, María Luisa (1927-VVVV). » MCNBiografias.com». www.mcnbiografias.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Hunt, Peter (2004 թ․ օգոստոսի 2). International Companion Encyclopedia of Children's Literature (անգլերեն). Routledge. ISBN 978-1-134-43684-2.
- ↑ 7,0 7,1 de 2019 0:01, Espectáculo-Edición Impresa15 de julio. «Centenario de María Luisa Artecona de Thompson». www.lanacion.com.py. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Cervantes, Biblioteca Virtual Miguel de. «Biblioteca Virtual Miguel de Cervantes». Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Nota A Esta Edición», Para decir al Otro, Frankfurt a. M., Madrid: Iberoamericana Vervuert, էջեր 15–16, 2016 թ․ դեկտեմբերի 31, doi:10.31819/9783964566560-001, ISBN 978-3-96456-656-0