Մարիա Կարապետյան
Մարիա Կարապետյան, Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, լեզվաբան-երկրագետ, եվրոպագետ։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[2]։
Մարիա Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1988[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատանք | պատգամավոր, լեզվաբան-երկրագետ, եվրոպագետ |
Աշխատավայր | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Քաղաքացիական պայմանագիր |
Կենսագրություն
խմբագրելՄարիա Կարապետյանը ծնվել է 1988 թվականի փետրվարի 20-ին՝ Կիրովականում։ Մ
2008 թվականից մինչև 2013 թվականը աշխատել է Միջազգային որակյալ դպրոցների (Quality Schools International) Երևանի մասնաճյուղում որպես դասախոս։ 2011 թվականից մինչև 2018 թվականը տնօրինել է «Իմեջին» կոնֆլիկտների հաղթահարման կենտրոնը։ 2015 թվականից մինչև 2018 թվականը եղել է «Կովկասյան հրատարակություն. կոնֆլիկտների հաղթահարում» պարբերականի խմբագիրը։
Անդամակցում է «Ռոնդինե. խաղաղության ցիտադել» («Rondine Cittadella della Pace») իտալական ասոցիացիայի ղեկավար խորհրդին։
Քաղաքական գործունեություն
խմբագրել2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։
Քննադատություն
խմբագրել2023 թվականի հուլիսին Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 30-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը ելույթ ունենալով հայտնել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը[3][4], ինչի հետևանքով քննադատության է արժանացել հայ հանրության, հասարակական և քաղաքական գործիչների կողմից[5][6][7]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած չէ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1280&lang=eng
- ↑ «Մարիա Կարապետյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
- ↑ «Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂ-ն. Մարիա Կարապետյանը՝ ԵԱՀԿ հանձնաժողովում». news.am. 2023 թ․ հուլիսի 5. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Յան, Նաիր (2023 թ․ հուլիսի 3). «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը. Մարիա Կարապետյանի ելույթը՝ Վանկուվերում». Ազգ. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողին միայն օգտագործում են, նա չի կարող դաշնակից ունենալ. Շարմազանով».
- ↑ BeeOnCode. «Այս ամենից հետո հարց է առաջանում․ իրականում ո՞ր պետության շահերի ներկայացուցիչն է հայտնվել Աժ-ում. Գառնիկ Դանիելյան». www.yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Խաղաղասեր գերազանցիկը․ Ավետիք Իշխանյան». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.