Մարիա Անտոնինա Չապլիցկա (Մարիա Անտուանետ Չապլիցկա, լեհ.՝ Maria Antonina Czaplicka, հոկտեմբերի 25, 1884(1884-10-25)[1][2], Վարշավա, Ռուսական կայսրություն - մայիսի 27, 1921(1921-05-27)[2], Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), լեհ ազգագրագետ, աշխարհագրագետ, մշակութային մարդաբան, առավել հայտնի է սիբիրյան շամանիզմ ազգագրության համար։ Նրա հետազոտություններն ամփոփված են երեք հիմնական աշխատություններում՝ «Բնիկների Սիբիր» (1914), ճամփորդական գիրք, որը հրատարակվել է «Սիբիրյան իմ տարին» (1916) անվանումով և մի շարք դասախոսություններ, որոնք ամփոփված են «Կենտրոնական Ասիայի թուրքերը» (1919) գրքում։ Երեք գրքերն էլ վերահրատարակվել են «Ռաուտլեջ» հրատարակչության կողմից, այդ թվում նաև հոդվածների և նամակների չորրորդ հատորյակը։

Մարիա Չապլիցկա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1884(1884-10-25)[1][2]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 27, 1921(1921-05-27)[2] (36 տարեկան)
Մահվան վայրԲրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Լեհաստան և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԼոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Սոմերվիլ Քոլեջ
Մասնագիտությունմարդաբան
 Maria Antonina Czaplicka Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Չապլիցկան ծնվել է 1884 թվականին Վարշավայի հին Պրահա շրջանում[3] աղքատացած լեհ ազնվական ընտանիքում։ Ուսումնառությունն սկսել է այսպես կոչված «Թռչող համալսարանում» (ավելի ուշ՝ Wyższe Kursy Naukowe), ընդհատակյա բարձրագույն ուսումնական հաստատություն Լեհաստանի ռուսական տիրապետության հատվածում[4]։ Կատարել է մի շարք ցածր վճարվող աշխատանքներ, եղել է ուսուցիչ, քարտուղար, տիկնոջ ուղեկցորդ[5], գրել է պոեզիա, մանուկների համար՝ Olek Niedziela վեպը[6]։ 1910 թվականին նա դարձավ առաջին կինը, ով ստացել է Իոսիֆ Մյանովսկու անվան կրթաթոշակ և կրթությունը շարունակում Միացյալ թագավորությունում[7]։

1910 թվականին մեկնել է Լեհաստանից[8] և ուսումը շարունակել Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի մարդաբանության ֆակուլտետում Չարլզ Գաբրիել Սելիգմանի ղեկավարությամբ[8] և Օքսֆորդի Սոմերվիլ քոլեջում Ռոբերտ Ռեյնալֆ Մարետի ղեկավարությամբ[9]։ Մարետը նրան քաջալերեց օգտագործելու ռուսաց լեզվի իր հմտությունները Սիբիրում բնիկ ցեղերի գրական ակնարկում գրականության համար, որը դարձավ «Բնիկների Սիբիր» գիրքը և հրատարակվեց 1914 թվականին[10]։ Այս փուլում նա Սիբիր չի այցելել[10], սակայն իր որակով գիրքը դարձավ բնագավառի առաջատար աշխատություններից[10]։

Ենիսեյան արշավախումբ

խմբագրել

Ըստ Մարետի Չապլիցկայի «Բնիկների Սիբիր» աշխատությունը Սիբիրում դաշտային գիտական աշխատանքի հիմքն է հանդիսանում[9]։ 1914 թվականի մայիսին նա սկսեց դաշտային գիտական աշխատանքները Օքսֆորդի համալսարանի և Փենսիլվանիայի համալսարանի հնագիտության և մարդաբանության թանգարանի աշխատակազմի հետ համատեղ[9]։ Անգլիացի թռչնաբան Մադ Դորիա Հեյվիլանդի, անգլիացի նկարիչ Դորա Կուրտիսի և անգլիացի մարդաբան Հենրի Աշեր Հոլի հետ միասին մեկնել են Ռուսաստան Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո։ Չապլիցկան և Հոլը մնում են շարունակելու իրենց աշխատանքները, մյուսները վերադառնում են Մեծ Բրիտանիա։ Չապլիցկան և Հոլը (Էվենկ կին Միչիկայի ուղեկցությամբ) ամբողջ ձմռան ընթացքում ճանապարհորդում են Ենիսեյի ափերով՝ անցնելով մոտ 3000 կմ[11]։

Չապլիցկան պատրաստել է սիբիրի մարդկանց հարյուրավոր լուսանկարներ, ինչպես նաև անտրոպոմետրիայի և նրանց ավանդույթների մասին անթիվ գրառումներ։ Նա Օքսֆորդի Պիտ Ռիվերս թանգարանի մարդաբանության կոմիտեից ստանում է միջոցներ Սիբիրում նմուշներ հավաքելու համար[12]։ 193 նմուշ Չապլիցկան նվիրաբերել է թանգարանի ասիական հավաքածուին[13]։ Բացի այդ հավաքել է բուսական նմուշներ Օքսֆորդի համալսարանի բույսերի գիտական բաժնի համար[14]։

Վերադարձ Անգլիա

խմբագրել

1915 թվականին Չապլիցկան վերադառնում է Անգլիա, գրում «Սիբիրյան իմ տարին» ճամփորդական օրագիրը, որը հրատարակվում է 1916 թվականին Mills & Boon հրատարակչության կողմից (արկածային «Իմ տարի» շարքը)։ 1916 թվականին նա դառնում է Օքսֆորդի համալսարանի մարդաբանության առաջին կին դասախոսը[8][15], ով աջակցություն է ստանում Մարի Էվարտ Թրասթից[7]։

Չապլիցկան դասավանդել է Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի երկրների, ինչպես նաև սիբիրյան ցեղերի ավանդույթների մասին, անդրադարձել է նաև լեհական հիմնահարցերին՝ ներառյալ Դանցիկ ազատ քաղաքի հետպատերազմյա կարգավորմանը[7]։

1920 թվականին Թագավորական աշխարհագրական ընկերության կողմից արժանացել է Մուրչիսոբ մրցանակի[16] Հյուսիսային Սիբիրում կատարած ազգագրական և աշխարհագրական աշխատանքների համար։ Չնայած այս հաղթանակի, նրա ֆինանսական ապագան դեռ վտանգված էր և նրա Օքսֆորդի եռամյա կրթաթոշակն ավարտվել էր 1919 թվականին։ Կարճ ժամանակահատված նա մարդաբանություն է դասավանդել Բրիստոլի համալսարանի անատոմիայի ֆակուլտետում[7]։

1921 թվականին Չապլիցկային չի հաջողվում ստանալ Ալբերտ Խան ճամփորդական կրթաթոշակը և նույն թվականին նա թունավորում է իրեն[8][17]։

Թաղված է Օքսֆորդի Վոլվերկոտ գերեզմանատանը[15]։

Մահից ամիսներ առաջ գրված կտակում Չապլիցկան իր գրառումներն ու զեկույցները թողել էր կոլեգային՝ Հոնրի Աշեր Հոլին։ Չապլիցկան ամուսնացած չի եղել։ 1944 թվականին Հոլի մահից հետո Չապլիցկայի գրառումների մի մասը փոխանցվել է Փենսիլվանիայի համալսարանի թանգարանին, սակայն մեկ զեկույց և առնվազն մեկ ձեռագիր կորել են[18]։ Նրա նախնական աշխատանքները գտնվում են Օքսֆորդի Սոմերվիլ քոլեջի արխիվում[19]։

Հիշատակ

խմբագրել

1971 թվականին Չապլիցկայի մահից հետո նրա ընկերուհի և Մարետի ուսանող Բարբարա Էյկենը Սոմերվիլ քոլեջում ստեղծում է Չապլիցկայի հիշատակի հիմնադրամ[18]։ 2015 թվականին Պիտ Ռիվերս թանգարանում կազմակերպվում է «Իմ սիբիրյան տարի, 1914-1915» ցուցահանդեսը՝ նվիրված Չապլիցկայի սիբիրյան 100-ամյա գործունեությանը[20]։

  • Aboriginal Siberia, a Study in Social Anthropology (Oksford, 1914)
  • My Siberian Year (Londyn, 1916), wyd. polskie Mój rok na Syberii (Toruń, 2013)
  • The Turks of Central Asia
  • Collected Works (Londyn, 1999)

Մատենագիտություն

խմբագրել
  • James Urry, David Collins,1998 - Maria Antonina Czaplicka. Życie i praca w Wielkiej Brytanii i na Syberii. "Lud", t. 82/1998, s. 61-74; Warszawa.
  • Stefania Skowron-Markowska, 2012 - Z Oksfordu na Syberię : dziedzictwo naukowe Marii Antoniny Czaplickiej. Wrocław: Oficyna Wydawnicza "Biblioteka Zesłańca".

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  3. Kubica 2007, p. 147.
  4. Kubica 2007, p. 148.
  5. Kubica 2007, p. 149.
  6. Kubica 2007, p. 150.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Collins 1999, Introduction.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Kubica 2007, p. 146.
  9. 9,0 9,1 9,2 Collins & Urry 1997, p. 18.
  10. 10,0 10,1 10,2 Znamenski 2007, p. 67.
  11. Nuttall 2005, p. 459.
  12. Twenty-seventh Annual Report of the Delegates of the University Museum (1914). University of Oxford Gazette. XLV.
  13. Pitt Rivers Museum. (2006). Geographical Statistics PRM Asia collections statistics summary Asian countries and colonies. University of Oxford. See for example: Quiver and arrows Արխիվացված 2010-01-10 Wayback Machine
  14. Fielding-Druce Herbarium collectors list.
  15. 15,0 15,1 Riviere 2009, p. 172.
  16. The Geographical Journal, Vol. 55, No. 5 (May, 1920), p. 400.
  17. Minutes of the University's Senate 1920-21, p. 287.
  18. 18,0 18,1 Collins & Urry 1997, p. 20.
  19. CP-SCO Czaplicka Papers, Somerville College, Oxford.
  20. Exhibitions and Case Displays Արխիվացված 2015-05-18 Wayback Machine at Pitt Rivers Museum (accessed 8 May 2015)

Արտաքին հղումներ

խմբագրել